- ԱՆԳՈՐԾ
- (ի, ից.) NBH 1-0128 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. ἁργός (յորմէ՝ արգոյ օր.) ἁργώτερος, ἅπρακτος otiosus, inefficax Որ ոչն գործէ կամ ներգործէ. գործատեաց. դատարկապորտ. պղերգ. անգործօնեայ. ծոյլ, չիբանօղ. ... *Անգործն ʼի բարեաց աղքատանայ զվերջին աղքատութիւնն. Համամ առակ.: *Անգործ միայնակեաց լուծանէ զյօժարութիւն եղբարցն: Անգործ մեղու լաւ է քան զժիր պիծակ. Նեղոս.: *Թշնամանէ զձեզ զանգործսդ եւ զպղերգսդ. Ածաբ. մկրտ.: *Անգործ եւ առանց իրս ինչ վճարելոյ է ինքն յինքենէ: Յորժամ միտքն ըմբռնեալ իշխեսցեն, զգայութիւնն անգործ տեսանի. Փիլ.: *Յերեւել լուսոյ անգործ մնայ խաւարն. Անան. ի յհ. մկ.: *Հրամայէր անգործ լինել ʼի շաբաթուն. Սկեւռ. յար.: *Յերկաքանչիւրսն անգործ կան, ʼի բարիսն միանգամայն եւ ʼի չարիսն. Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ: *Անգործ զբաղումն. Ոսկ. յհ. ՟Ա: *Անգործ խենեշութիւն. Պիտ.: *Պարկեշտութեամբ առ ʼի չարն անգործ լեալ. Նիւս. կուս.: ԱՆԳՈՐԾ. ἁκατέργαστος, ἁνενέργητος, ἁργός non missus in opere Չեդեալ ʼի գործ. չեւ գործեցեալ. ոչ գործելի. ոչ մշակեալ. անխնամ. չեղած, չիբանած, որ չի բանիր. ... *Զանգործս իմ տեսին աչք քո: Ապառաժ եւ անգործ քարամբք շինեցաւ. Սղ. ՃԼԸ. 16: ՟Գ. Թագ. ՟Զ. 7: *Աստուծոյ յայտնի է անգործք մարդոյն. Եղիշ. ՟Բ: *Անգործքն եւս հրատարակեալ երեւին առաջի քո. Բենիկ.: *Տեսօղ բնաւիցս՝ գործոց եւ անգործից. Լմբ. պտրգ.: *Անմտանելի էր յետ արեգականն մտանելոյ բաղանիքն, եւ անգործ. Նիւս. սքանչ.: *Երկիր անգործ. Խոր.: *Այգի անգործ. Խոսր.: *Անգործ փոկ. Ոսկ. հերոդ.: *Անգործ բոյս կամ հաց. Նիւս. երգ.: *Ծառք անգործք եւ առապարինք. Վեցօր. ՟Զ: *Սեղանն՝ արհամարհեալ եւ անգործ մնասցէ. Յհ. իմ. ատ: *Մինչեւ յանարգ զեռունս ոչ մնայ անգործ ʼի խնամոցն Աստուծոյ: Եւ ես թողեալ զիմն անգործ՝ օգնեցի նմա: Մտածել զանգործ բանս. Վրք. հց.: *Յանգործ մատեանս (այս ինքն չեւ մեկնեալս) վաստակել. Վրդն. սղ.: Կամ աններգործելի. անգործօնեայ. ἅπρακτος inefficax *Անգործ եղեալ դառնութիւնքս այսոքիկ: Անգործ առնեմք զդատաստան դատաւորին ʼի վերայ մեր. Սարգ.: *Անգործ զմեքենայս թշնամւոյն առնէին. Լմբ. ատ.: *Գայլախազն անգործ մնայ ʼի ճարտարաց. Կամրջ.: *Ոչ խիստ եւ անգործ. Շ. թղթ.: *Իբր զմանկունս՝ յորս անգործ է ամբարտաւանութիւն. Տօնակ.: Եւ ուր կամ երբ չլինի գործել. *Որք ʼի գիշերն անգործ վերջին՝ ինձ արծաթով ոչ վաճառին. Յիսուս որդի.: *Անգործ ամենեւին, վասն զի չգոյ անդ գործել, եւ ոչ վաստակել. Բրսղ. մրկ.: մ. ԱՆԳՈՐԾ. մ. Առանց գործելոյ. անաշխատ. դատարկութեամբ. *Անգործ ուտել. Ոսկ. թես. Բրս. կան.: Կամ ունայնաձեռն. դատարկ. բան մը չտըւած. ἅπρακτος *Համբերես անգործ առաքել զաղքատն. Բրս. ընչեղ.: ԱՆԳՈՐԾՍ. Վայրապար. ʼի զուր. ἅπρακτος *Ունայնս եւ անգործս բարբառել: Անգործս լացցես ʼի վերայ խորհրդոց քոց: Թո՛ղ զնոսա անգործս ʼի քեզ հաջել, եւ ʼի յինքեանս երգիծանին. Բրս. յուդիտ. եւ բարկ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.