ՀՆՉԵՄ

ՀՆՉԵՄ
(եցի.) NBH 2-0109 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c, 13c չ. եւ ն. Արմատն է Հունչք. (լծ. կանչել. խանչել. գանգել. վանգել. գոչել.) ἡχέω, ἑξηχέω sono, tinnio φωνέω vocem edo βοάω clamo βομβέω bombum edo ῤήγνυμαι scindo, crepo ἁκουστόν ποιέω, ἁκούομαι audire facio, audior եւն. Ձայն արձակել կամ հանել. արձագանգս տալ. շռնչել. շառաչել. հռչակել, իլ. լսելի առնել եւ լինել. եւ Դղրդիլ, շարժիլ ʼի ձայնէ. *Հնչէր կամ հնչեաց ձայն փողոյն, փողն, պղինձ, բարբառ ʼի քաղաքի, քաղաքն. երկիրն ʼի բարբառոյ կամ յաղաղակէ. պարիսպք կամ յատակք, լերինք եւ հովիտք՝ ծով. եւ այլն: Կամ *Քաղցրաձայն հաւուց բարբառ հնչէր: Հնչեաց համբաւն ʼի տուն փարաւոնի: Ի ձէնջ հնչեաց բանն աստուծոյ՝ ոչ միայն ʼի մակեդովնիա: Հնչեցէ՛ք ʼի մակդող: Հնչեսցեն երկոքեան ականջք իւր: Մուրճ եւ ամենայն ինչ երկաթի ոչ հնչեաց ʼի շինել նորա. եւ այլն: *Հնչեն օրհնութիւնք, կամ փառք թագաւորին անմահի. Խոր. վրդվռ.: Յճխ. ՟Ժ՟Ա: *Հնչէր լուր գործոյս յամենայն աշխարհիս հայոց: Սկսան քարինքն հնչել ʼի լսելիս նոցա ʼի պատառիլն իւրեանց. Ճարպ: Իգն.: ն.կ. ՀՆՉԵԼ ՀՆՉԻԼ ն.կ. *Հնչեցէք առ իս զբանս ձեր, եւե ես լուայʼʼ. յն. ձայնեցիք. Եզեկ. ՟Լ՟Ե. 13: *Զմի եւ զնոյն բան բազմապատիկ հնչեն ʼի լսելիս նոցա. Ոսկ. յհ. ՟Ա. 5: *Զգոհացողականն հնչէ. Անյաղթ բարձր.: *Ուր ըզզանգակսն հնչէին. Շ. եդես.: *Հնչեա՛ զքընար քո, եւ խայտա՛. Տաղ.: *Հնչեցին ընդ տիեզերս զաւետիս կենաց: Ի վերուստ հնչեցին զբանդ կենաց: Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց. Շար.: *Հնչեաց տաճարն որոտմամբ զձայն. Կլիմաք.: *Յորդագոյն հնչէր, քրիստոնեայ եմ. վազէր ընդ բանակն, կանչէր հնչէր. Արծր. ՟Գ. 4: *Սքանչելիքն հնչին տակաւին յիմ լսելիս. Առ որս. ՟Ժ՟Գ: *Հրեշտակապետացն փողքն հնչին. Գանձ.: *Ձայնդ ահաւոր ... ուժգինս հնչեցեալ. Նար. ՟Ա: չ. ՀՆՉԵԼ չ. Իբր Շնչել. *Ի վերնատունն հնչեալ հողմաձայն հնչմամբ: Ի հնչել հարաւային հողմոյն: Մինչեւ հնչեալ հողմոյ ուժգին: Սառնամանիք ցրտոյ հնչեն յոյժ խստական. Շար.: Իգն.: եւ Նար. երգ.: Յիսուս որդի.: Երզն. ոտ. երկն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Смотреть что такое "ՀՆՉԵՄ" в других словарях:

  • ՀՆՉԻՄ — ( ) NBH 2 0109 Chronological Sequence: Unknown date Տ. ՀՆՉԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»