ՁԱՆՁԱԽԱՐԻԹ

ՁԱՆՁԱԽԱՐԻԹ
(-) NBH 2-0147 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 11c, 13c գ.ա. Ըստ սուրբ գրոց՝ թուի բառ խառն յեբրայականէս սանի կամ զանի . իբր Կրկին ներկեալ, կրկնաթաթախ. եւ ի քաղդ. եւ յասոր. զախօրիթ, ծահարիթա. որ է ներկ կարմիր. վասն որոյ եւ ʼի յն. դնի Ծիրանի, կամ Արմաւի: Իսկ ըստ արաբ. մեկնի, Մուր, կամ թանձրածուխ (ռմկ. ի՛ս, խուրում. լծ. ընդ խուրմա ). Եւ ըստ բազմապատիկ առմանցս մեկնի բանն Ես. ՟Ա. 18. *Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, իբրեւ զձիւն սպիտակ արարից. եւ եթէ իցեն զորդան կարմիր, իբրեւ զասր սուրբ արարիցʼʼ: *Արիւն կարմրացաւ ʼի նոսա իբրեւ զձանձախարիթ. Մծբ. ՟Դ: *Թանձրութեան ներկմամբ իբրեւ զձանձախարիթ որակացեալ. Մագ. ՟Ի՟Դ: Իսկ Հին բռ. գրէ ըստ մտի, *Ձանձախ (իբր ծանծաղ), սակաւակարմիր: Ձանձախարիթ, վատ կարմիր, (կամ վատակարմիր), կարմրագոյնʼʼ: Այլ Գէ. ես. հայելով յարաբ. զոյգ ընդ Լծ. կոչ. եւ Տօնակ. գրէ. *Իբրեւ զձանձախարիթ, զոր ասեն ծուխ մածեալ. յառաստաղսʼʼ: ՁԱՆՁԱԽԱՐԻԹ. Տեսակ գունոյ մթին. ὅρφινον pullus vel ater coor. *Կարմիրն ընդ սեւի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ ծիրանի (լինի). եւ ձանձախարիթ ընդ սոքօք խառնելով, մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սեաւ. Պղատ. տիմ.: Ուստի վարի եւ որպէս Սեաւ մազ. *Թէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այսինքն իբրեւ զմազ այծեայ. Անան. ի յովնան.: Կամ իբր Շառագոյն. կարմրագոյն. ըստ յն. արմաւագոյն. φοινικέος puniceus, rutilus. *Եթէ ձանձախարիթք մեղօքն իցէք, եւ նուազ ինչ արիւնագոյնք, սպիտակացարո՛ւք իբրեւ զձիւն. Ածաբ. յայտն.: *Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այս է ʼի գոյն արմաւոյ. Վանակ. յոբ. զի եւ ʼի բանն եսայեայ ըստ յն. դնի φοινικέος (փիւնիկեան, կամ արմաւի). phoeniceus, puniceus.

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Смотреть что такое "ՁԱՆՁԱԽԱՐԻԹ" в других словарях:

  • ՈՐԴԱՆ — (ի, աց.) NBH 2 0528 Chronological Sequence: Early classical, 5c, 12c գ. (առեալ ի սեռականէ բառիս Որդն.) κόκκινον coccinum. Ընտիրն ի մէջ կարմիր ներկոց. այն է փոքրիկ եւ կարմրիկ որդն գտեալ ի տերեւս վայրի կաղնոյ, այսինքն բալամուտի. որպէս եւ նիւթն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»