- ՄԱԿԱՒԱՍԱՐ
- (ի, ից կամ աց.) NBH 2-0193 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 11c, 12c, 13c ա. ἑπίκοινος, -κοινῶν communis, aequalis, conjunctus, particeps, socius. իբր Մակհաւասար. զուգահաւասար. յար եւ նման. անայլայլակ. բարեխառն. հասարակ, եւ հասարակորդ. հաղորդ. *Բարձրահասակդ, եւ մակաւասարդ քաջաց: Որ ոչն մակաւասար ենթակային տրամախոհի, զիա՞րդ տնօրինաբար բաժանէ. Մագ. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ը: *Ի պատկեր քո մակաւասար ստեղծեր զմարդն. Մաշտ.: *Զբնաւս տածէ մակաւասար բնութիւնն: Անեղակա եւ մակաւասար բնութիւն ʼի վերայ կալով ամենայնի՝ նախախնամէ զամենեսեան. Ճ. ՟Ա.: Մագ. ՟Ե: *Քահանայք վերագոյն պատուոյ մակաւասարք ըստ շնորհակալութեան բաշխեցելոցն լինին աստուծոյ. Փիլ. քհ.: *Որպէս գըլուխըն գիսաւոր (կամ դիպաւոր), մակաւասար անձին բոլոր. Շ. եդես.: *Փայլածուն զմակաւասար գօտին վիճակեցաւ. Շիր.: ՄԱԿԱՒԱՍԱՐ ԱՆՈՒՆ. ἑπίκοινον nomen epicoenum. ըստ յն. քերականաց՝ է բառ անխտիր յարականն եւ յիգականն ըստ յանգի. *Սերք են երեք. ար. իգ. չէզ. եւ են ոմանք՝ որ յաւելուն ʼի նոսա այլ եւս երկուս, հասարակ, եւ մակաւասար. եւ է հասարակ, ձի, շուն. (յն. ἅνθρωπος, ἴππος մարդ, ձի.) իսկ մակաւասար, ծիծառն, աքիս. (յն. χελιδών, ἁετός ծիծառն, արծուի). Թր. քեր.: Ուր հյ. մեկնիչք ʼի զուր ճգնին ʼի մեր լեզու յարմարել զբանքս. եւ ʼի դերեւ ելանէ ասելն Երզն. *Մակաւասարն, որ է ʼի վեր քան զհաւասարնʼʼ. եւ այլն: Շա՛տ է գիտել՝ թէ ʼի հայումս հասարակն եւ մակաւասարն են նոյն. զի ոչ հայիմք ʼի յանգս ձայնից, այլ ʼի նշանակութիւնն. իբր զի անխտիր հասարակ են արուի եւ իգի ձայնքս մարդ, ձի, շուն, արծուի, ծիծառն, աքիս:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.