- ՄԵՐԿԱԳՈՅՆ
- (-) NBH 2-0254 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 14c ա.մ. γυμνότερος, -ον nudior, apertius. Առաւել մերկ, եւ մերկաբար, պարզ, եւ յայտնի. պարզաբար. *Յետոյ շրջիցիս մերկագոյն ե՛ւս քան զսանդիտոռն. Առակ. ՟Ի՟Գ. 31: *Մերկագոյն յիւրոցն սարասից՝ ծաղրերաստս յոքնազան հաւուցն եղանիւր. Պիտ.: *Հաղորդեսցուք տօնիս (զատկի) այժմ օրինակաւս տակաւին, թէպէտեւ քան զհինն մերկագոյն է. Ածաբ. պասք. ՟Բ: *Զոր մերկագոյն առ հրէայսն մկրտիչն բարբառեցաւ. Նիւս. երգ.: *Զայս եւ եզեկիէլիւ մերկագոյնս իմն ճառէ. Բրսղ. մրկ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.