ՄԻ

ՄԻ
(միոյ կամ միոջ, միում, ʼի միոյ կամ ʼի միոջէ, միով, ʼի միում. գտանի եւ միք, միոց.) NBH 2-0261 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c, 13c, 14c - εἶς, μία, ἔν unus, una, unum. Սկիզբն թուոյ, առաջին ʼի թիւս. մին, մէն. մեկին, միակ. մու. եզ. եզական. անհատ. ոմն. ոք. եւ իմն, ինչ. մէկ, մը. ... *Օր մի: Ի ժողով մի: Անուն միումն փիսովն: Առ մի ʼի կողից նորա: Ահա ադամ եղեւ իբրեւ զմի ʼի մէնջ: Առն միոջ էին երկու որդիք: Արար ʼի միոջէ արենէ զամենայն ազգս մարդկան. եւ այլն: *Քանակ է ժողով միոց. զի մին ոչ ասի քանակութիւն, այլ սկիզբն քանակութեան. Դամասկ.: *Ո՛չ է բազմութիւն առանց միոյն, բայց մինն է առանց բազմութեան. Վրդն. պտմ.: *Լա՛ւ է մի, որ առնէ զկամս աստուծոյ, քան զբիւր անօրէն. Գէ. ես.: *Մի եկեղեցի ասէ զբոլոր կաթողիկէն՝ որ ընդ տիեզերս. ըստ այնմ, թէ ʼի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ. անդ: *Մի՛ ինչ ʼի մի իրս ուրեք դնիցէք գայթագղութիւն. Եփր. ՟բ. կոր.: մ. ՄԻ. մ. ԵՒ ՄԻ. Նախ, եւ երկրորդ՝ կամ միւս եւս. մէյ մը որ, մէյ մալ որ. ... *Զիա՞րդ հրեշտակք՝ ընկեր (մեր) կոչին. մի՝ զի յարարչէն եմք գոյացեալ, որ եւ նոքայն. երկրորդ՝ զի ոչ էաք հեռի ʼի հրեշտակաց փառաց: Աղաւնի. մի՝ զի մարդասէր է. եւ մի՝ զի եթէ բազում անգամ բարձցէ ոք զձու կամ զձագս աղաւնոյն, ոչ երկմտեալ թողու զտեղի բունոյ իւրոյ երբէք. Նար. երգ.: *Կրկին տանջանք առնին մեղաւորաց. մի՝ զի միշտ այրին եւ խորովին, եւ միւս եւս՝ զի յայնպիսի փառաց վրիպեն. Ոսկ. մ. ՟Բ. 22: *Մի՝ զի զնորայսն վայելեցաք, եւ մի՝ զի ʼի հատուցումն ապերախտ գտաք. Երզն. մտթ.: ԸՆԴ ՄԻ, կամ ԸՆԴ ՄԻ ՀԱՄԱՐ. συνημμένως coninucte, conjunctim. Միանգամայն. եւ Իբրեւ մի. ... *Աւետարանիչս զառաջին գնալ զօրականացն առ քահանայապետսն, եւ զերկրորդս՝ ընդ մի պատմէ. Սկեւռ. յար.: *Ի հեբրայեցւոց գրոց երկոքեան սոքա ընդ մի համար (կամ համարի) են. Սղ. ՟Բ. վերնագր: *Ո՛չ ընդ մի համարի է՝ զօրավարի ուրուք ʼի թիկունս հասանել յասպարիսի, եւ թագաւորի. Սկեւռ. յար.: ԱՌ ՄԻ (ոմն, կամ ինչ). ἁνά singuli, -lae, -la. Ըստ գլխոյ. ըստ մարդաթուի. առ իւրաքանչիւր ինչ. *Տալ արքային ասորեստանեայց յիսուկ սիկղ արծաթոյ առ այր մի. ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 20: *Երկու խարիսխք առ մի սիւն: Զչորրորդ դորակի գինւոյ՝ նուէր առ մի գառնն. Ել. ՟Ի՟Զ. 19: ՟Ի՟Թ. 40: ՄԻ ՄԻ, միոյ միոյ, զմի մի, եւ այլն. ἔν, καθ’ ἐαυτό, ἔνα, ἔκαστον unusquisque, singuli եւն. Մէն մի, իւրաքանչիւր. մէկ մէկ, ամեն մէկը. ... *Մի մի իշխան մի մի օր մատուսցեն զընծայս: Գինդս ոսկիս՝ մի մի ըստ դահեկանի ձուլոյ: Տանէին մի մի ʼի նոցանէ մարս երկուս կամ երիս: Չորից կենդանեացն էին միոյ միոյ ʼի նոցանէ վեղ թեւք: Ըստ միոյ միոյ ամսոյ տային զպտուղս իւրեանց: Մի առ միոջ դիաթաւալ կացուցանէին. եւ այլն: *Ըստ միոյ միոյ առաքինութեան եւ պսակքն փառաց յօրինին ʼի տեառնէ. Յճխ. ՟Ժ՟Ը: *Ի միոջէ միոջէ լուիցես: Միում միում նոցա շնորհէր: Միում միում կաշառ գաղտ խթէր: Զմի մի ʼի նոցանէ ʼի ծածուկ քաջալերէր: Առ մի մի ձիղ՝ հազար սպառազէնք. Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Ե. ՟Զ: *Զմի մի անդամ. զմի մի զգայարան. Նար. երգ.: *Ասաց եւ զթիւ զօրուն՝ միոջ միոջ. Եփր. ՟ա. մնաց.: *Յինքեանց մի մի տարի ընտրէին նահապետ. Եւս. քր. ՟Ա: *Իբրեւ յանտառի, կամ իբրեւ միոյ միոյ լերանց. ՟Ա. Մակ. ՟Դ. 38. յն. ʼի միում ʼի լերանց: Իսկ Վրք. հց. ձ. *Բազում մեծք եղեն ʼի հարանց եւ ʼի քաջ կրօնաւորութեան, բայց ʼի նուրբ խնդիրս՝ մի մի ոքʼʼ. իմա՛ սակաւք ոմանք. այս ոք եւ այն. գուն ուրեք. մէկ քանի մը: ՄԻ ՄԻ, մի զմի, մի առ մի. եւ այլն. ἔτερος πρὸς τὸν ἔτερον, ἅλλος ἅλλῳ alter ad alterum ἁνὰ μέσον vicissim, alternis vicibus եւն. Միմեանց, զմիմեանս. իրերաց, զիրեարս. եւ Հետզհետէ. մէկ մէկու, մեկզմէկ. ... եւն. *Աղաղակէին մի առ մի. Ես. ՟Զ. 3: *Մի զմի իջեսցուք: Մի՛ զմիով ելեալք: Մի զմիով ելեւելս առնելոյ. Վրք. հց. ՟Ի՟Զ: Փարպ.: Նար. ՟Ի՟Ե: *Մի զմիոյ հետ ստիպէր փութալ: Փութացոյց դեսպանս մի զմիոյ կնի: Մի զմի կնի (իբր զմիոյ). Արծր. ՟Դ. 7. 10: *Աղաղակէին մի ցմի, եւ ասէին. Ոսկ. ես.: (որ է ոճ յն. եւ լտ. զի չունին զբառքս՝ միմեանց, կամ իրերաց:) *Մի ընդ միով երեւեալ ահաւորք եւ շքեղք. Ասող. ՟Բ. 5: *Զայս աղօթականս միմեանց տային՝ մի միոջ հրամայելով. Բրս. ՟խ. մկ.: *Վիշտ՝ մի ʼի միոյ վերայ հասանէին: Ոչ միանգամ, այլ երկիցս անգամ մի ʼի վերայ միոյ դարձ արարեալ. Ոսկ. ես.: Լաստ. ՟Ժ՟Զ. (որպէս ռմկ. իրարու վրայ՝ կամ ետեւ:) մ. ՄԻ ՄԻ. մ. ἱδίᾳ singulatim, singillatim. Մի առ մի. մի ըստ միոջէ. ուրոյն ուրոյն. մեկիկ մեկիկ. *Եւ զի՞ մի մի ասիցեմ, միանգամայն ասացից. Եղիշ. ՟Բ: *Ոչ մի մի, այլ միանգամայն կշռելով: Ոչ մի մի, այլ միանգամայն եկին առ յովբ. Իսիւք.: ՄԻ ԸՍՏ ՄԻՈՋԷ. Տե՛ս զկնի ʼի կարգին: ՄԻ ՈՄՆ, կամ ՄԻ ՈՔ. ՄԻ ԻՆՉ. ԻՆՉ ՄԻ. Տ. ՈՄՆ, ՈՔ, ԻՆՉ: Տ. ՄԷՆ ՄԻ Տ. ՄԻԱԶԳ կամ ՄԻ ԱԶԳ. Տ. ՄԻԱՆԳԱՄ որ եւ ՄԻ ԱՆԳԱՄ. ԸՍՏՄԻՈՋԷՔ. (1-0787) Մնացեալքն մի ըստ միոջէ. այլքն եւս որ զկնի. եւ այլն որ ʼի կարգի. *Նաեւ ըստմիոջէքդ ամենայն մինչեւ ʼի բուն ծայր երգոյս ոչինչ անյար. Անյաղթ բարձր.: *Եւ որ ըստմիոջէքն ամենայն. Շ. ատեն.: *Ամենայն ազգք շրջեցան զինեւ, եւ անուամբ Տեառն վանեցի զնոսա. եւ ըստմիոջէքն. Արծր. ՟Բ. 2:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»