ՄԻ 2

ՄԻ 2
(-) NBH 2-0261 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c մ. ՄԻ՛. Նշանակ արգելման եւ զգուշութեան. որ ըստ թրակացւոյն կոչի մակբայ ապասութեան. սանս. մա. եւ յն. μή . նոյն ընդ հյ. մի՛. եւ οὑ, οὑκ, οὑχ . նոյն ընդ հյ. ոչ. եւ թ. էօգ. որպէս եւ արաբ. մա՛ է ոչ, եւ լա՛ է մի՛. ne noli. *Մի՛ երկնչիր. մի՛ երկնչիք. մի՛ տայք. մի՛ համարիք: Մի՛ ուտիցէք ʼի նմանէ, եւ մի՛ հուպ լինիցիք: Ասէ ցոսա, մի՛. գուցէ մինչ քաղիցէք, եւ այլն. որ եւ ռմկ. մի՛. մը՛. մ՛. (մի՛ տար, մը՛սեր, մա՛սեր). պ. մէ՛. թ. յետադաս՝ մէ՛, մա՛ (...). Ասի եւ ʼի մեզ յետադասութեամբ. *Որ ոչն կամիցի գործեալ, եւ կերիցէ՛ մի. ՟Բ. Թես. ՟Գ. 10: Որպէս եւ կրկնութեամբ. *Մի՛ աղաչեմ, մի՛ այսպէս չարաչար խորհեսցուք. Դիոն. թղթ.: *Մի՛ դու ա՛րքայ, եւ մի՛ դու զայդ բանդ այլ առ մեզ ասեր. Եղիշ. ՟Բ: ՄԻ՛. Դուն ուրեք վարի որպէս լոկ բացասութիւն. Ո՛չ. չ. իբրու հելլենաբանութեամբ. *Երանի՛ թէ մի՛ լինէր ʼի ձէնջ այդ մխիթարութիւն. Յոբ. ՟Ի՟Ա. 2: *Եղիցի այնպէս. ապա թէ ոչ՝ մի՛ եղիցի: Որք մի՛ ճաշակեսցեն զմահ: Մի՛ թողուլ: Մի՛ գնալ. եւ այլն: *Խնդրէ մի՛ գալ: Պա՛րտ էր մի՛ աւելիս գոչել, եւ մի՛ ստէպ ստէպ հեծել. Իսիւք.: *Մի՛ երկնչիք, դուք մի՛ մեռանիք. Հ=Յ. փետր. ՟Ժ՟Ը.: ՄԻ՛ ԵՂԻՑԻ. ՄԻ՛ ԼԻՑԻ. μὴ γένοιτο ne fiat, absit. ... իբր Քա՛ւ լիցի. *Զի՞նչ ասաց վասն քո՝ որ վնասեաց զքեզ. մի՛ եղիցի. ո՛չ վնասեաց, այլ եւս առաւել սրբեաց զքեզ: Ո՛չ հա՛յր, մի՛ եղիցի: Ասէ ցնա ծերն. ո՛չ մի՛ լիցի: Մ՛չ, մի՛ եղիցի տէր ա՛յլ առնել զայդպիսիդ. Վրք. հց. ՟Բ. ՟Դ. ՟Ե. ՟Ժ՟Դ: ՄԻ՛ ԵՒ ՄԻ՛ ԻՒԻՔ. որպէս եւ Մի՛ եւս. մի՛ ինչ. մի՛ ոք. մի՛ երբէք. մի՛ արդեօք. մի՛ գուցէ. զի մի՛. եւ այլն: Տե՛ս ʼի բառն ԻՄՆ կամ ԻՆՉ, ԻՒԻՔ. ՈՔ. ԵՐԲԷՔ. ԱՐԴԵՕՔ. ԳՈՒՑԷ. ԶԻ. եւ այլն: մ.հրց. ՄԻ՞. ՄԻ՞ ԵԹԷ. մ.հրց. Ըստ յն. ոճոյ. μή . Տե՛ս ՄԻ՛ԹԷ. թ. ... *Մի՞ անկա՞ր է առաջի աստուծոյ բանս: Մի՞ փոխանակ աստուծոյ եմ ես. Փիլ. իմաստն. եւ Փիլ. այլաբ.: *Մի՞, զոր սիրեաց անձն իմ, տեսէ՞ք. Նիւս. երգ.: *Մի՞ ամենեքեան առաքեա՞լք, մի՛ ամենեքին մարգարէ՞ք: Մատո՛ ինձ ասէ. մի՞ քահանա՞յ հրամայես լինել. Առ որս. ՟Ա. ՟Դ: *Մի՞ ազատ զերծանե՞լ կարասցեն. եւ ոչ բնաւ երբէք. Պիտ.: *Զի՞նչ արդեօք. մի՞ եւ ատեցեա՞լ եղեր իմ մէնջ. Մագ. ՟Ի՟Ը: *Մի՞ եթէ ձրի՞ պաշտէ յովբ զտէր. Իսիւք.: ՄԻ՛ ԵԹԷ. իբր Մի՛ գուցէ. մի՛ արդեօք. գուցէ. թերեւս. *Մի՛ եթէ իբրեւ ʼի հարեւանցի ինչ նայեցար ընդ մեծ ճգնողն. Իսիւք.: շ. ՄԻ՛ ԱՐԴԵՕՔ. (2-0273) շ. οὑκ ἅρα; nonne? Մի՛ գուցէ. ո՞չ ապաքէն. չըլլայ թէ, որ կայ նե. ... *Մի՛ արդեօք դու իցես եգահտացին եւ այլն. Գծ. ՟Ի՟Ա. 38: ՄԻ՛ ԳՈՒՑԷ. (2-0274) Տ. ԳՈՒՑԷ. եւ ԶԻ ՄԻ՛: ՄԻ՛ ԵԶՈՎ ԻՒԻՔ. (2-0274) Տ. ԵԶ: ՄԻ ԵԹԷ. (2-0274) Տ. ՄԻ՛. եւ ՄԻԹԷ: մ. ՄԻ՛ ԵՐԲԷՔ. (2-0275) մ. Մի՛ լիցի երբէք. բնաւին մի. μηδαμῶς nunquam. բնաւ ամենեւին չ. ... *Զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո: Զի մի՛ երբէք դարձցին, եւ թողցի նոցա. եւ այլն: Կամ որպէս՝ Մի արդեօք, մի՛ գուցէ. μή ποτε ne forte չըլլայ թէ ... *Մի՛ երբէք վայրենի ձիթենի իցէ, եւ կարծիցես՝ թէ ընտանի իցէ. մի՛ երբէք գայլ իցէ, եւ կարծիցես մարդ. Ոսկ. ղկ.: ՄԻ՛ ԵՒ ՄԻ, ՄԻ՛ ԵՒՍ, ՄԻ՛ ԱՅԼ. (2-0275) Տ. ՄԻ՛, ԵՒՍ, ԱՅԼ: մ. ՄԻ ԸՍՏ ՄԻՈՋԷ. (2-0275) մ. Մի զկնի միոյ՝ յաջորդաբար եւ նմանօրինակ. հետզհետէ նոյնպէս. մի առ մի ըստ կարգի կամ կարգաւ. ուրոյն ուրոյն հետեւաբար. մէկ մէկու ետեւ, մէկիկ մէկիկ՝ նոյն կերպով, զատ զատ՝ որոշ որոշ. ... *Սատակեցաք զամենայն քաղաքս նորա մի ըստ միոջէ: Ամենայն ծառայք նորա մի ըստ միոջէ անցանէին առ նովաւ: Սկսան տրտմել, եւ ասել մի ըստ միոջէ: Ելանէին մի ըստ միոջէ. եւ այլն: ՄԻ՛ ԻՒԻՔ. ՄԻ՛ ԼԻՑԻ. ՄԻ ՄԻ. (2-0275) Տե՛ս ՄԻ՛, ԻՄՆ, ՄԻ: ՄԻ՞ ՈՔ. եւ ՄԻ ՈՔ, ՄԻ ՈՄՆ. (2-0277) Տ. ՈՔ, եւ ՈՄՆ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»