- ՅԱՆԴԻՄԱՆ
- (-) NBH 2-0325 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c նխ. ἕναντι, ἁπέναντι, κατέναντι, ἑξεναντίας ante, coram, e regione, ex adverso. Հանդէպ դիմացն. առաջի երեսաց. որ եւ ասի Ընդդէմ. դիմացը, առջեւը. ... *Տիգրիս, նա է՝ որ երթայ յանդիման Ասորեստանի: Զորոջսն կացուցանէր յանդիման մաքեացն: Նստէր յանդիման նորա: Բնակեցոյց յանդիման դրախտին: Յանդիման արեգական, եւ այլն: մ. Կամ որպէս մ. ἑνώπιον, κατὰ πρόσωπον in conspectu, ad faciem. Յանդիման սատակել, կամ հատուցանել, կամ պատուել, եւ այլն: *Յանդիման խօսէր թագաւորն: Մատուցեալ յանդիման՝ ասէին ցթագաւորն. Եղիշ. ՟Է. ՟Ը: Իսկ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 20. *Եթէ ոք զձեզ յանդիման հարկանէʼʼ. յն. յերեսս հարկանէ (գան): ՅԱՆԴԻՄԱՆ ԱՌՆԵԼ, կամ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ. συνίστημι, παρίστημι constituo, sisto, exhibero. որպէս Առաջի առնել. ներկայացուցանել. ընծայեցուցանել. ցուցանել. *Յանդիման արար նոցա Մովսէս զԵղիազար, եւ զՅեսու. Թուոց. ՟Լ՟Բ. 28: *Ածին զնա յԵրուսաղէմ յանդիման առնել Տեառն. Ղկ. ՟Բ. 22: *Յանդիման կացոյց զինքն կենդանի. Գծ. ՟Ա. 3: *Զերկարութիւն գործոյն համառօտ բանիւ յանդիման կացուցանել. Խոր. ՟Ա. 13: Եւ παρίστημι, ἑλέγχω probo, reprehendo. որպէս Ի դէմս բերել. ապացուցանել. յայտնի առնել. եւ Յանդիմանել. խրատել. *Եւ ոչ յանդիման առնել կարեն քեզ. Գծ. ՟Ի՟Դ. 13: *ԶԱստուծոյ արդարութիւնն յանդիման կացուցանէ. Հռ. ՟Գ. 5: *Յանդիմա՛ն արա զբարեկամն, թերեւս չիցէ իսկ զանցուցեալ. Սիր. ՟Ժ՟Թ. 19: ՅԱՆԴԻՄԱՆ ԼԻՆԵԼ, կամ ԿԱԼ. συνίσταμαι, παρίσταμαι constituor, asto, adsto ἑντυγχάνω ad orandum accedo. Ներկայանալ. կալ առաջի կամ զառաջեաւ. երեւիլ. տեսաւորիլ. *Յանդիման եղեւ նմա, կամ արքային: Յանդիման լինել քեզ (աղօթիւք): Կայսեր եւս քեզ պա՛րտ է յանդիման լինել, եւ այլն: *Ի մեծի շաբաթու զատկին յանդիման լինէին թագաւորին. Եղիշ. ՟Բ: *Եւ կացին յանդիման. Շար.: Ասի եւ Յանդիման կալ ատենի, կամ թշնամեաց, եւ այլն. առջեւը ելլալ: գ. ՅԱՆԴԻՄԱՆ, ի. գ. Որպէս Յանդիմանութիւն. (եթէ չիցէ այսպէս գրելի.) Ես բնաւորեալ եմ ʼի խրատուէ ոչ խուսափել, եւ յանդիմանէ ոչ հրաժարել, մանաւանդ զթագաւորականն, եւ զարքունի. Մագ. ՟Ե: ՅԱՅՏ ՅԱՆԴԻՄԱՆ. 2-0321 Տ. ՅԱՅՏ: ԸՆԴԴԷՄ ՅԱՆԴԻՄԱՆ. 1-0767 Իբր Դէմ յանդիման. *Եկն սատանայ ընդդէմ յանդիման, եւ ասէ ցնա. Ճ. ՟Ժ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.