ԱԽՈՐԺԵՄ

ԱԽՈՐԺԵՄ
(եցի.) NBH 1-0016 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c ն. αἰρέω, προαιρέω, θέλω, βούλομαι, εὑδοκέω, ἑπιτηδεύω praeeligo, volo, probo, placet mihi, studeo Նախայօժար կամօք ընտրել. կամել. հաճիլ. հաւանել. սիրել. ... *Ախորժեցին զմահ, եւ ոչ զկեանս: Մինչչեւ ախորժեալ զչարութիւն՝ ընտրեսցէ զբարին: Ոչ ախորժեաց ժողովուրդդ այգ զջուրն Սիլովայ: Ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց, եւ զգարշելիս իւրեանց՝ զոր անձինք իւրեանց ախորժեցին: Ախորժելով արբջիք. եւ այլն: *Արժան էր զառաքինութիւն ախորժել. Փիլ. իմաստն.: *Սիրելի իմ, զոր ախորժեաց անձն իմ: Նա միայն ʼի մեծատանց ախորժեաց զաղքատացն հանդերձս. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.: *Եթէ զհաւուց ախորժեսցես միս: Որպէս իմս ախորժեն կամք. Արշ.: *Ոչ ախորժես չար. Նար.: *Է՛ ինչ՝ զոր ախորժեն ուտել, եւ է՛ ինչ՝ զոր ոչ ախորժեն: Խորհրդով ա՛րբ զգինի. այս ինքն զօգտակար շնորհսն հոգւոյն ախորժեա՛, որպէս այլք զերեւելին ախորժեն գինի: Եզնիկ.: Համամ.: *Զյաղթողն լինել ախորժէ: Ոչ ախորժեալ առնուլ զգեղ: Ոչ ախորժել (կամ ախորժելով) լսել զբանս չարութեան. Լմբ.: Յհ. կթ.: Շ. աղ.: *Զիւրսն ցուցանէ ախորժօղս: Ախորժողացն զերկնիցն կայան: Զախորժողաց բանին. Պիտ.: Նար. խչ. եւ Նար. երգ.: Լաւ համարել. բարիոք թուիլ. *Կալցի զայս ոք, որպէս եւ ախորժէ. Նախ. ՟ա. մակ.: *Առցուք, թէ ախորժէք, նախ զօրէնս Աստուծոյ ʼի ձեռս մեր. Լմբ. ատ.: *Պղատոն ոչ ախորժէ յանձնէ եւ ʼի մարմնոյն գոլ զկենդանին: Արիստոտելէս ʼի միայնոյ յարենէ ախորժէ լինել զմարմինս կենդանեացն. Նիւս. բն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ԱԽՈՐԺԵՄ" в других словарях:

  • ԱԽՈՐԺԱՄ — (ացի.) NBH 1 0016 Chronological Sequence: 5c, 11c Տ. ԱԽՈՐԺԵՄ. *Տեսանել այնպէս, որպէս ամենայն քրիստոնեայ կամի եւ ախորժայ: Որ եւ անդէն իսկ ախորժայրն (կամ ախորժէրն) մատնել զնա. Փարպ.: Ոսկ. յհ. ՟Ա. 24 …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԽՈՐԺԻՄ — (եցայ.) NBH 1 0016 Chronological Sequence: 11c հ. առաւել ռմկ. Տ. ԱԽՈՐԺԵՄ. *Եթէ ախորժիս, այժմ թողից զայսոսիկ. Մագ. ՟Ժ՟Ա …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁԿՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0191 Chronological Sequence: Early classical, 10c, 13c գ. ԱՆՁԿՈՒԹԻՒՆ գրի եւ ԱՆԾԿՈՒԹԻՒՆ. στενοχωρία, συνοχή angustia, coarctatio Անձուկ գոլն. ամփոփումն. նեղութիւն տեղւոյ, եւ նուազութիւն իրաց. սակաւութիւն. ... *Անձկութիւն վայրացն. Յհ. կթ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌՆԵՄ — (արարի, արա՛, արարեալ, արարօղ կամ առնօղ կամ առնելի. կր. առնիմ, արարայ.) NBH 1 0308 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c ποιέω, πράσσω, πράττω, κτίζω ago, facio, fabrico եւն. Գործել (որպէս թէ առնաբար,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԱԽԱՅՕԺԱՐԻՄ — (եցայ.) NBH 2 0392 Chronological Sequence: 8c ձ. προαιρέομαι praeeligo, praefero, sponte feror, inclinor, adhaereo. Նախայօժար գտանիլ. ինքնակամ անձնիշխան յօժարութեամբ ընտրել, բերիլ. յարիլ. *Մանկունք եւ անասունք կամաւ (այսինքն յօժարութեամբ իւիք)… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏԻՏԱՆԵՄ — ( ) NBH 2 0876 Chronological Sequence: 11c ՏԻՏԱՆԵԼ կամ ՏԻՏԱՆԻԼ. Որպէս թէ Տիտանանալ. հսկայանալ, եւ քաջ հանդիսանալ, կամ դիւցազնաբանել. *Ռատնագոյն յայսմ եռափա ախորժեմ տիտանիլ (կամ տիտանելԷ, յարտեւանալ եւ ընձեռել զկրթմունս՝ ոլոմպիական մրցանակ. Մագ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏԻՏԱՆԻՄ — ( ) NBH 2 0876 Chronological Sequence: 11c ՏԻՏԱՆԵԼ կամ ՏԻՏԱՆԻԼ. Որպէս թէ Տիտանանալ. հսկայանալ, եւ քաջ հանդիսանալ, կամ դիւցազնաբանել. *Ռատնագոյն յայսմ եռափա ախորժեմ տիտանիլ (կամ տիտանելԷ, յարտեւանալ եւ ընձեռել զկրթմունս՝ ոլոմպիական մրցանակ. Մագ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»