ՅՈՐՁԱՆ

ՅՈՐՁԱՆ
(ի, ից կամ աց, օք.) NBH 2-0372 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c գ. ῤύσις, ῤεῦσις, ῤύμη , ῤεῦμα, ῤείθρα, πλημμύρα, χύσις, ἕκχυσις, χείμαρρος fluxus, profluvium, inundatio, redundatio, effusio, irruptio, torrens. (որպէս թէ Յորդանք.) Յորդումն կամ յորդութիւն ջուրց՝ եռացմամբ հանդերձ որպէս զեռանդն կաթսայի. գրգանք. հոսանք. շրջանք. պտոյտք. ալիք. ուղխք. հեղեղ. զեղումն. վազք. յարձակումն. սէլ, կիրտապ, ... *Ալեաց յորձանն՝ յորժամ ոչ ունիցի տեղի ապականելոյ կամ վնասելոյ, զիջանէ. Ոսկ. յհ. ՟Բ. 41: *Որպէս յորձան ինչ սաստիկ ընդ զառ ʼի վայր հեղեալ. Խոր. ՟Ա. 10: *Ընդ ձորս հոսելով յորձանօք: Յո՛ր եւ իցէ կողմ հեղոյր զեզերբն յորձանն. Նիւս. ի սքանչ.: *Յորդեաց ջուրն իբրեւ զյորձանս հեղեղաց. Եզեկ. ՟Խ՟Է. 5: *Իբրեւ զառիւծ ելցէ ʼի յորձանացն Յորդանանու. Երեմ. ՟Ծ. 44. (յն. ʼի վեր ելցէ ʼի Յորդանանէ. զոր նախնիք մեր ստէպ առնուն որպէս գետ յորդ կամ յորձանուտ): *Զօրէն յորձանաց ուխից: Ալիք յորձանաց: Գետոյն (Նեղոսի) յորձանօք զեղման ծովացուցանելոյ ʼի ժամանակի զդաշտսն: Բազում եւ սաստիկ յորձանօք. Փիլ.: *Բռնութեան յորձանիցն: Յորձանիցս անարգելութեան: Լեռնօրէն յորձանօքս բարձրացեալ. Պիտ.: *Ի Յորդանանու յորձանսն. Շար.: Նմանութեամբ ասի. *Քանզի եւ Յովբայ իսկ ոչ վնասեցին յորձանք բանից նոցա: Ընկալեալ զյորձանս նախատողացն՝ ʼի բաց մերժեաց համարձակութեամբ արդարութեանն. Իսիւք.: *Յորձանս (ʼի յորձանս) անօրէնութեան տարաբերեալ ծփիմ. Եփր. աղ.: ՅՈՐՁԱՆՔ կամ ՈՐՁԱՆՔ. ζέσις, βρασμός fervor, aestus, ardor. Եռանդն ջրոյ եռացելոյ հրով. *Առեալ զանօթն ʼի խարուկէ անտի՝ յորժամ եռայր ուժգին յորձանօք: Այնպէս որձանս առնոյր տակաւին, իբրեւ թէ առբարձեալ է ʼի կայծականց հրոյն. այնպէս որձանս առնոյր, որպէս թէ ʼի բորբոքմանէ հրոյ ստիպեալ լինէր. Ճ. ՟Ա.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ՅՈՐՁԱՆ" в других словарях:

  • Զ — I. ( ) NBH 1 0708 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c Տառ բաղաձայն, եւ այն կիսաձայն ըստ բզզանաց մեղուաց՝ մանաւանդ յառաջ քան զբաղաձայնս. զորօրինակ՝ զմարդ, զնա. որ գրի եւ զընա, իբր ըզընա. զի միշտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅԱՆԴՈՒԳՆ — (դգունք.) NBH 2 0326 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 11c ա. θρασύς, τολμηρός, αὑθάδης , προπετής audax, praesumens, arrogans, praefractus, temerarius, praeceps, audens ἁπηνής ferox, ferus եւն. Կարի՛ համարձակ. խրոխտ. յոխորտ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»