- ՆԱԽԱԳԼՈՒԽ
- (գլխոյ, ոց.) NBH 2-0385 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c ա. προάρχων princeps. Նախկին գլուխ. գլխաւոր. պետ. առաջնորդ. նախագահ. *Վտարանջեալ յիւրոց նախագլխոցն. Խոր. ՟Գ. 19: *Ղեւի նախագլուխ էր հրէիցն ʼի ժամանակին յայնմիկ. Ճ. ՟Բ.: *Եկն նախագլուխ վանօրէից. Վրք. հց. ձ: *Յառաջինսն գրեսցի նա նախագլուխ եպիսկոպոս (արքեպիսկոպոս). Կանոն.: *Առաքեալքն ցրուեցան ʼի վարդարպետէն, եւ նախագլուխն ուրացող գտաւ. Լմբ. իմ.: *Թէ ոք ʼի նոցանէ ընդդէմ դառնայ նախագլուխ իշխանին, այսինքն՝ կոմսին, եւ կամ տրիբունին: Գնայ ʼի նախագլուխ իշխօղն: Տացեն ʼի նախագլուխս ճակատուն (ʼի զօրագլուխս). Մխ. դտ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.