- ՇԱՀԻՄ
- (եցայ, ել.) NBH 2-0459 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 13c հ. κερδαίνω, κερδέω lucror, lucrifacio, quaestum facio πορίζω , ἑμπορεύομαι, ἑμπολάω mercor, ngotior διαπραγματέω, περιποιέομαι comparo, acquiro եւն. (լինի եւ շահեցին. շահեսցեն. շահիցեմք, շահիցեն. զոր չէ պարտ շփոթել ընդ Շահեմ, եցի). Շահ գտանել կամ առնել. շահաւորիլ. ստանալ. օգտիլ. վաստըկիլ, շահ ընել, օգուտ տեսանել, ընել. ... *Գործեաց նոքօք, եւ շահեցաւ այլ եւս հինգ: Հինգ այլ եւս քանքար ʼի վերայ շահեցայ: Զաշխարհ ամենայն շահեսցի: Շահեցար զեղբայրն քո: Զի զՔրիստոս շահեցայց: Զբազումս շահեցայց. եւ այլն: Կամ *Բնակեցէ՛ք, եւ շահեցարու՛ք ʼի դմա: Բնակեսցեն, եւ շահեսցեն ʼի սմա: Պա՛րտ է ասեն՝ ուստի՛ եւ իցէ, թէպէտեւ ʼի չարեաց իցէ, շահել ինչ: Յամենայն ʼի վաճառս մեր շահեսցուք: Շահեա՛ դու զորդիս սպանելոց. եւ այլն: Իսկ ՟Ա. Պետ. ՟Գ. 1. *Առանց բանին իսկ շահեսցինʼʼ. իմա՛ կր. շահեալ լինիցին, օգտեսցին: *Մի՛ գովեստ շահեսցուք, այլ զլսօղսն շահեսցուք. Ոսկ. գծ.: *Զի զմեզ եւ զայլս օգտեցուսցուք, եւ մեք յայլոցն աղօթից շահեալ լիցուք. Խոսր. պտրգ.: *Գոյ իմ շատ, այդ ամենայն ե՛ղբայր քեզ բարի շահեսցէ. Եփր. ծն. որպէս ռմկ. բարով վայելես: ՇԱՀԵԼ ԶՎԻՇՏՍ ԵՒ ԶՎՆԱՍ. այսինքն Ստանալ, կրել. Գծ. ՟Ի՟Է. 21: ՇԱՀԵԼ ԶԿԵԱՆՍ ԱՆՁԻՆ. այսինքն Ապրեցուցանել. Եզնիկ.: ՇԱՀԵԼ ԶՄԱՀ, այսինքն Ապրիլ՝ զերծանիլ ʼի մահուանէ. *Շահեա՛ զմահ: Շահիմ յետ սակաւ միոյ զմահ. Ճ. ՟Ա. (մահին ձեռքէն խալըսիլ):
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.