- ԱՆԿԱՆԻՄ
- (կայ, կի՛ր.) NBH 1-0169 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c ձ. ԱՆԿԱՆԻՄ գրի եւ ԱՆԳԱՆԻՄ, գայ, գի՛ր. πίπτω , ἁποπίπτω, ἑμπίπτω եւն. cado, excido, incido եւն. Վայրաբերիլ սաստկութեամբ, իբր կր. բայիցդ ԸՆԿԵՆՈՒԼ, ԱՐԿԱՆԵԼ. հոսիլ. տապալիլ. կործանիլ. իջանել. խոնարհիլ. ընկնիլ, ինկնալ, իյնել. *Որ համարիցի հաստատուն կալ, զգո՛յշ լիցի՝ գուցէ անկանիցի: Զիա՞րդ անկաւ յերկնից արուսեակն: Անդ անկցին ամենեքեան: Անկցի հպարտութիւն մարդկան: Ապարանք անկցին: Անկաւ պարիսպն շուրջանակի: Յորոց վերայ անկաւ աշտարակն: Անկցի ʼի վերայ նորա կարկուտն: Իբրեւ զցօղ անկեալ ի Տեառնէ: Բարձի՛ր, եւ անկի՛ր ʼի ծով: Անկաւ ʼի վերայ երեսաց իւրոց: Անկայ առաջի Տեառն: Անկեալ երկիր պագանէին նմա: Անկեալ ʼի վերայ պարանոցին: Անկաւ զպարանոցաւն նորա: Յորմէ անկաւ Յուդաս գնալ ʼի տեղի իւր: Անկցին ʼի տանց փափկութեանց իւրեանց: Անդր անկցուք, զի Տէր Աստուած մեր ընկէց զմեզ: Անկաւ ʼի գլխոց ձերոց պսակ փառաց ձերոց: Անկցի ʼի գուբ առիւծուց: Անկցի ʼի հնոց հրոյն, յորոգայթ, եւ այլն: Կամ ʼի վայր կախիլ. *Խոնարհեցան անկան երեսք իւր: Պոռնկեցան, անկան ստինք իւրեանց, կամ կուսութեան. եւ այլն: ԱՆԿԱՆԻՍ. Ձգիլ. դիմել. ապաստան լինել. յարիլ. *Ի քեզ անկայ ես յարգանդէ: Յիտալիա բռնութեամբ հողմոց անկաք: Անկան ընդ կողմն դրանն ʼի ներքս: Ահա քաղաքս այս մերձ է՝ անկանել ʼի նա: Մինչեւ անկանիցիս անդր: Անկցի ʼի մի ʼի քաղաքաց: Անկեալ էր եւ շիմոն ʼի նոսա: Զանկեալսն՝ որք անկան ʼի նա, խեղեցոյց նաբուզարդան: Յարեաւ Թեւդաս, յոր անկան արք, եւ այլն: *Փութա՛ անկի՛ր յողորմութիւնն Աստուծոյ: Անկի՛ր առ Տէր ջերմապէս. Վրք. հց.: Կամ վիճակիլ. անկ լինել. յարմարիլ. *Անկցի երկիրն այն ձեզ ʼի վիճակ ժառանգութեան: Տո՛ւր ինձ բաժին՝ որ անկանի յընչիցդ: Եւ որ ինչ անկանէրն՝ նա կրէր. եւ այլն: *Ի նախարարս հայոց անկանէր թագաւորութիւնն. Եղիշ. ՟Ա: *Որ ինչ անկանի, իւր առանձին պահէ. Սարգ. ՟ա. յհ. ՟Թ: *Եթէ անկանի ʼի քեզ (ոսկի): Զոր ինչ եւ անկանէր նմա սէր յաւուրն. Վրք. հց.: *Յորժամ անկանէր յաճախ՝ ուտէին եւ ըմպէին անյագաբար. եւ յորժամ ոչ անկանէր՝ ժուժկալք էին. Կիր. պտմ.: Իսկ Բուզ. ՟Է. 43. *Եկին անկան այր յայր". իմա՛ ժողովեցան: Կամ մատնիլ. պաշարիլ. վարիլ. բերիլ. *Յորոգայթ ʼի նոյն անկցին: Անկեալ ʼի մահիճս, ʼի ծառայութիւն. եւ այլն: *Անկանել ʼի ստրկութիւն ծառայութեան. Եղիշ.: *Ոչ բնաւ անկեալք ʼի բաժին՝ զանուն ծառայութեան կրէաք: Յաւիտենից անլոյծ կապանսն անկանել. Փարպ.: *Անկեալ ʼի բանս հրապուրանաց: Ի նոյն լինէին ʼի գործ անկեալք. Խոր.: *Զանիրաւս՝ որ ոչ անկան յապաշխարութիւն. Յճխ.: *Որ ոչ զխոստովանութեամբ անկանին. Կանոն.: ԱՆԿԱՆԻՄ. Մեռանիլ, մանաւանդ ʼի պատերազմի կամ հարուածովք. *Անկցի ախտիւ: Անկեալ մարդ, եւ ոչ եւս իցէ: Գուցէ անկանիցին բազումք ʼի նոցանէ: Անկանէին ʼի հեթանոսաց անտի երեք հազար վառեալք. եւ այլն: *Յաղագս անկանելոյ ʼի պատերազմին մեծի զօարվարին. Բուզ.: *Անկեալ էր զօրավարն հայոց ʼի մեծ պատերազմին: Կողմանցն երկոցունց անկելոց: Իսկ ʼի կողմանէ ուրացելոյն անկանէր յայնմ աւուր ... եւ այլն. Եղիշ.: *Ի կենաց եւս մերձ էր անկանել. Ոսկ. մ. ՟Ա. 3: Որպէս եւ ԱՆԿԱՆԻԼ ՅԱՐԵՒԷ, տե՛ս ʼի բառն ԱՐԵՒ: Կամ լքանիլ. թուլանալ. պակասիլ. դադարիլ. նուազիլ. զրկիլ. վրիպիլ. կասիլ. *Մի՛ անկցի սիրտ Տեառն իմոյ ʼի վերայ իւր. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 32: *Բեկաւ անկաւ զօրութիւն ուժոյ իւրոյ. Եղիշ.: *Յոգնեալ անկանին յուժոյ. Պիտ.: *Եթէ առնու զմիակն, անգանի ʼի տասն լինելոյ. Սահմ.: *Ի գնոյն անկցի ըստ արժանւոյն. Մխ. դտ.: *Անկեալք յաղօթից, եւ ծնկեալք ʼի պահոց. Կանոն.: *Անմոռաց ʼի մտաց չանկանի. Ագաթ.: *Անկանէր տուն սաղմոսին ʼի նմանէ. Վրք. հց.: *Զանկանելն իւրեանց ʼի տէրութենէն. Ագաթ.: *Անկեալք ʼի միոջէ ճշմարտէն՝ ʼի բազումս ոտնառեցին. Եզնիկ.: *Անկանել նմա ʼի պատուոյն. Յհ. կթ.: *Որք զերկրաւորս առաւել պատուեսցեն քան զերկնաւորն, յերկոցունց անկցին. Վրք. հց.: *Ի սիրոյն, կամ յերեսացն Աստուծոյ անկանել. Սարգ.: *Թէ ոչ այս պահի, անկանիմք ʼի ժամանակէն՝ յորում կրեացն Քրիստոս". այս ինքն խոտորիմք. Պրպմ. ՟Ի՟Թ: *Ի ստացուածոց ոչ անկանիմք. Սարգ.: *Յառաջին արարոցն (գոյից) անկանիցիք. Ոսկ. ես.: *Որչափ աւուրք անկան մեզ ʼի գնալն". այս ինքն ծախեցան, անցին. Օրին. ՟Բ. 14: *Ի յուսոյ անախտութենէ անկեալ. Վրք. հց.: *Անկեալ հիւանդութեամբ յանձնէ եւ յաչացն. ՃՃ.: ԱՆԿԱՆԻՄ. Դեգերիլ. զբաղիլ. պարապիլ. *Մի՛ զբազում բանիւք անկանիր. Յերկարագոյն նուագօք զբանիւք անկանէին. Յոբ. ՟Ժ՟Ա. 3: ՟Գ. Մակ. ՟Ե. 9: *Մի՛ զքնով անկանիցիմք. ՟Ա. Թես. ՟Ե. 6: *Իբրեւ անկան երկոքեան զխօսիւք. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Ի խնդիր, կամ ʼի քնին անկանել. Սահմ. ՟Բ: Լմբ. սղ.: *Ի պատգամս անկանէին. ՟Բ. Մակ. ՟Ժ. 20: *Ընդ բանաւոր ինչ վաճառս անկանել. Ոսկ. յհ. ՟Ա. 1: *Հրամայեաց գանձ բազում արկանել ցրիւ, զի զայնով անկցին. Ճ. ՟Գ.: *Առանց ընդ բանս ինչ անկանել. Իգն.: *Մի՛ անկանել ʼի բազմախոյզ խնդիրս. Յճխ. ՟Դ: *Տղայ իմ գոլով, եւ յանբան խորհուրդս պատահի ինձ անկանել. Կլիմաք.: ԱՆԿԱՆԻՄ. Յարձակիլ. ʼի վերայ հասանել. պատել. *Եկին եւ անկան զբանակաւն այլազգեաց: Անկաւ արեւ զգլխովն Յովնանու: Անկաւ զնովաւ հողմ ուռուցիկ. եւ այլն: *Անկանէր զբանակաւն Վաչականայ. Բուզ.: *Զձեռօք այդպէս ամպ մթագին անկաւ. Փարպ.: *Հրոյ փայլատակունք զլերամբն անկանէին. Լաստ.: *Ահ սրբութեան նորա անկեալ էր զհեռաւորօք եւ զմերձաւորօք. Եղիշ.: *Ոչ անկաւ զնովաւ ուրացութիւն սուրբ օրինացն Քրիստոսի. Յհ. կթ.: Վասն որոյ նոյն է ասել. *Անկաւ ահ ʼի վերայ նորա, կամ ահ պատահեաց զնա. եւ այլն: *Անկաւ նմա քուն ծանր թանձրամած. Բուզ. ՟Դ. 8: *Անկաւ ʼի վերայ իմ մութ. Պիտ.: *Ալիք ծովու անկարգաբար բերին, յանկանել ʼի նա բռնութեան հողմոյ. Սարգ.: *Յարձակէին անկանէին ʼի վերայ նոցա: Ելանէին անկանէին ʼի վերայ բնակչացն. Յուդթ. ՟Ժ՟Ե. 6. 7: *Յարուցեալք անկան ʼի վերայ մանկանցն տղայոց, մէն մի յանթի հարեալք՝ ʼի դուրս գնացին. Բուզ. ՟Գ. 18: ԱՆԿԱՆԻՄ. Գթել. մեղանչել. յանցանել. եւ ննջել ընդ կնոջ օտարի. *Եթէ եօթն անգամ անկցի արդարն: Ի յանցանսն իւր՝ յոր անկաւ: Անկան ընդ յանցանօք. Առակ.: Եզեկ. եւ այլն: *Դիւաց միայն է անկանիլ, եւ ոչ յառնել. Կլիմաք.: *Լաւագոյն է անկանիլ ʼի բարձրութենէ ʼի խոնարհ՝ քան լեզուաւ. Նոյնն: *Դարձեալ անկանէր: Անկաւ եւ յայնմ գիշերի. եւ այլն. Վրք. հց.: *Եկն առ դա պատանի, եւ անկաւ ընդ դմա. Դան. ՟Ժ՟Գ. 37: *Հնարիւք սատանայի անկաւ ʼի կին նորա. Վրք. հց. ՟Զ: *Ընդ քեռն անկանէր, եւ լուսին ծնանէր. Եզնիկ.: *Սիհր աստուած (արեւ) ʼի կնոջէ ծնաւ, եթէ ոք ընդ իւրում ծնողին անկցի. Եղիշ. ՟Բ: Եւ կռուիլ. հակառակիլ. բախիլ. համեմատիլ. *Անկցի ժողովուրդն այր ընդ այր, եւ այր ընդ ընկերի իւրում. Ես. ՟Գ. 5: *Գաւառակալք անկանէին ընդ միմեանս. Բուզ. ՟Դ. 5: *Ոչ ինքն դրդեաց զնոսա անկանել ընդ միմեանս. Եզնիկ.: *Ազգաց ընդ միմեանս անկանել. Իգն.: *Կերպից (այս ինքն կերպարանաց) մարդկան փոփոխումն յայնչափ բիւրս, եւ ոչ ուրեք անկանել ʼի միմեանս (նմանութեամբ). Նիւս. բն.: ԱՆԿԱՆԻՄ. Արկանիլ. դնիլ. դիպիլ. *Փրկանք անկանիցին ʼի վերայ նորա: Մի՛ անկցին ʼի վերայ նորա եւ մի՛ ինչ իր: Յօրէ յայդմանէ՝ յորում անկաւ հիմն տաճարիդ: Աթոռք անկանէին, եւ հինաւուրցն նստէր. եւ այլն: *Չանկաւ օշնան ʼի ձեռս փափկասուն կանանց: Ոչ անկաւ բաժակակալք յուրախութիւն. Եղիշ. ՟Ը: *Ի կողմանէ նորա անկանի ստուերն: Ի կողման տարերցն՝ որ կան ընդդէմ, անկանի (ստուերն): Յայնմ ձայնէ՝ որ միշտ անկանի ʼի լսելիս նոցա. Վեցօր.: ԱՆԿԱՆԻԼ ՅԵՐԵՍՍ. Երեւել առաջի. *Վնասակար ծառայք չիշխեն յերեսս անկանել թագաւորաց. Վանակ. յոբ.: ԱՆԿԱՆԻԼ Ի ՄՏԱՑ. Յիմարիլ. խելքը թռցնել .... Եզնիկ.: Լաստ. ՟Թ: Շ. թղթ.: ԱՆԿԱՆԻԼ Ի ՄԻՏՍ, Ի ՍԻՐՏ, կամ ԶՄՏՕՔ. Յիշել. յօժարիլ. կամել. Ագաթ.: Եղիշ.: Գծ. ՟Է. 23: ՃՃ.: ԱՆԿԱՆԻԼ Ի ՃԱՆԱՊԱՐՀ, ՅՈՒՂԻ, Ի ՉՈՒ. Ելանել՝ ճանապարհորդել, երթալ: Գծ. ՟Ժ. 9: Պիտ.: Խոր.: ՅԱԿՆ ԱՆԿԱՆԵԼ. Ի ԳԻՐՍ ԱՆԿԵԱԼ. եւ այլն. Տե՛ս ʼի բառսդ ԱԿՆ, ԳԻՐՔ. եւ այլն: Ի ԳԵՏԻՆ կամ ՅԵՐԿԻՐ ԱՆԿԱՆԻԼ. ԱՆԿԵԱԼ ԴՆԻԼ, եւ այլն. Տե՛ս ʼի յարակից բառսն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.