- ՈԳԵՊԱՀ
- (ի, իւ, կամ ով.) NBH 2-0502 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 13c ա.գ. Որ ինչ բաւական իցէ պահել զհոգին ի մարմնի կամ զոգին կենդանական. որպիսի է սակաւապէտ կերակուր. պարէն չափաւոր. եւ Պահեստ ոգւոյ ի մարմնի. կեանք. *Ոչինչ գտանիւր ամենեւին ոգեպահ պարենի աւուր միոյ: Զպէտս ոգեպահին այնուիկ վճարէին. Յհ. կթ.: *Տային ռոճիկ եւ ջուր ... ոգէպահ՝ առ ոգւոցն ունելոյ. Եփր. թագ.: *Միով ինչ կերեկրով, եւ ոգեպահովն շատացեալք (կամ ոգեպահով եւեթ շատանան). Եփր. պհ.: եւ Մանդ. ՟Գ: *Եթէ զոգեպահն ոչ ընծայեսցես, մեռանիմ. Նար. ՟Ի՟Է: *Առնուլ սակաւ մի զոգէպահն ի փշրանաց անկելոց. Մարաթ.: *Ի պահելն քո՝ զոգեպահն միայն կե՛ր. Վրք. հց. ձ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.