- ՈՂՈՐՄԻՄ
- (եցայ, եաց կամ եա՛.) NBH 2-0510 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c ձ. ἑλεέω miseror. Յողորմ եւ ի գութ շարժիլ. գթալ. գորովիլ. կարեկից լինել. աղեկիզիլ. եւ Բառնալ զկարիս եւ զտառապանս այլոց. մարդասիրել. խնայել. խնամել. բարերարել. շնորհս առնել. խղճալ. ողորմութիւն ընել. ... *Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ աստուած ծառայի քում: Աստուած ողորմեսցի քեզ ո՛րդեակ: Ողորմեա՛, կամ ողորմեաց ինձ աստուած: Որբոց նոցա եւ այրեաց մի՛ ողորմեսցի: Ողորմելով ողորմեցայց նմա, ասէ տէր: Ողորմեցարուք ինձ, ողորմեցարուք ինձ ո՛ բարեկամք. եւ այլն: *Ողորմելն ոչ է պարտուց, այլ ի կարեկցութենէ եւ ի վշտակցութենէ. Խոսր.: *Վասն այնր խնայեա՛, եւ վասն այսր ողորմեաց. Իսիւք.: *տեսէ՛ք զիս, եւ ողորմեցէք ինձ. Ճ. ՟Ժ.: *Ողորմիմ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. Եղիշ. ՟Գ: *Յորժամ մեք անձանց չողորմի ցիմք, ո՞վ է՝ որ մեզ ողորմեսցի ... ողորմես ցո՛ւք անձանց: Յորժամ յաղօթս կայցեմք առ աստուած, ասեմք, ողորմեա՛ց մեզ տր. ասասցուք եւ յանձինս, ողորմեա՛ մեզ. Ոսկ. ՟ա. թես.: կր. ՈՂՈՐՄԻԼ. իբր կր. ըստ հելլենաբանութեան. ἑλέουμαι, ἡλεημένος misericordiam consequor. որ ըստ հայկաբանութեան եւ ըստ լատինաբանութեան ասի, Ողորմութիւն գտանել. *Ո՞վ սգացեալ՝ ոչ ողորմեցաւ ի քէն: Թող թշնամանեցայց, միայն լոկ ողորմեցայց ի նմանէ: Ողորմեա ողորմեալդ. Գեննադ.: Ոսկ. ղկ.: Ածաբ. նոր կիր. *Մի լիցի ինձ կողկողել, եւ ոչ ողորմե. Որ ի մեծէն աստուծոյ ողորմեալ՝ մեծագունիցն վկայեցաւ: Ի քէն ողորմեալ փրկի՛չ բոլորից՝ իբրեւ զնոսին առ քեզ դիմեցից. Նար. ՟Բ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Ը: *Յամենայն եղբարց աղօթից եւ մեք ողորմեալ լիցուք. Խոսր.: *Են ինչ ինչ ի գործոցն, որ ողորմեալ լինին, եւ թողութեան արժանաւորին. Նիւս. բն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.