- ԲԱԶՈՒՄ
- (բազմի, մաւ, մաց, մօք.) NBH 1-420 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. πολύς, πολλή, πολύ multus, -a, -um, πλεῖον, -ονος, πλεῖστος plus, plures, plurimus, ἰκανός sufficiens, satis Յոլով. շատ. յոքունք. (դիմաբաժանեալ սակաւու, կամ միոյ). շատ. ... *Ոչ իբրեւ զբազմաց, այլ իբրեւ զմիոյ: Հայր ազդաց բազմաց: Ամենայն աղբիւրք անդնդոց բազմաց: Պանդխտեցաւ աւուրս բազումս: Բազում ժամանակք: Ժամանակ բազում: Վարձք քո բազում եղիցի յոյժ: Արմտիք բազում: Բազում ստացուածովք: Ժողովուրդք բազումք: Բազում զօրութիւնք: Զօրութիւնս բազումս: Խաղաղութիւն բազում: Բազում խաղաղութիւն: Փառօք բազմօք. եւ այլն: *Արքայ Սմբատ զօրու բազմի դռոթ իմն ʼի միասին տուեալ. Յհ. կթ.: *Յո՞ր վայր նեղութեանց հասանես, եւ խռովութեան բազմի. ՟Ա. Մակ. ՟Զ. 11: *Էր հնացեալ ծերութեամբ բազմաւ. Եւս. պտմ. ՟Զ. 38: գ. ԲԱԶՈՒՄ. իբր. գ. (յն. լտ. չէզոք) որպէս Բազում ինչ. բազում իրք. շատ բան, բանէր. ... *Որ ʼի փոքուն հաւատարիմ է, եւ ʼի բազմին հաւատարիմ է: Որ զբազումն առ, ոչ առաւելաւ. եւ որ սակաւն, ոչ նուազեցաւ: Ի վերայ բազմաց կացուցից զքեզ. եւ այլն: *Սուղ ինչ ʼի բազմէն ընտրեցաք, եդաք ʼի գրի: Վրք. ոսկ.: *Զկնի որոյ եւ այլ բազումս կեցեալ ամաց՝ մեռաւʼʼ. այսինքն բզմութիւն ամաց, իբր ամս բազումս. Խոր. ՟Ա. 13: գ. ԲԱԶՈՒՄՔ. իբր գ. Բազում մարդիկ. բազմութիւն. շատօնք, շատ մարդ. ... *Բազումք յարեան ʼի վերայ իմ: Բազումք ասէին զանձնէ իմմէ: Բազումք ասիցեն ցիս: Որ ʼի վերայ բազմաց (այսինքն բոլորից) հեղու ʼի թողութիւն մեղաց: Մի հաց, մի մարմին եմք բազումքս եւ այլն: մ.ա. ԲԱԶՈՒՄ. մ.ա. ԲԱԶՈՒՄ ԻՆՉ. ԲԱԶՈՒՄՍ. πολύ, πολλά multum, nimis Բազում անգամ, ստէպ, բազում իւրիք. շատ կամ յոյժ, կարի. շատ. ... *Ի բազում թախանձելոյ նոցա հարկաւորեալ. Խոր. ՟Գ. 66: *Զկնի բազում աղաչելոյ. Վրք. հց. ՟Զ: *Բազում խնդա՛լ ասելʼʼ. այսինքնբարեաւ մնալ ասել. Փիլ. ստէպ: *Բազում եւս տէրն ʼի կենսատու աւետարանին ճշմարտաբանէ. Լմբ. հանգ.: *Բազում իմաստնագոյն քան զնիկոդեմոս երեւեցաւ. Ոսկ. յհ. ՟Ա. 31: *Բազում մեկուսի են այսոքիկ յաստուածային բնութենէնʼʼ. այսինքն յոյժ. Կիւրղ. գանձ.: *Բազում ինչ չարչարսեցի. Մրկ. ՟Թ. 12: *Ծով լայնացուցանէ զբերանն, բազում ինչ գոչէ, եւ թքանէ զփրփուրն արտաքս. Պիսիդ.: *Պա՛րտ է նմա բազումս չարչարիլ եւ խոտիլ: Ղկ. ՟Ժ՟Է. 25: *Բազումս եւ բազում անգամ ասացեալ է յաղագս տասնեկին. Փիլ. ել.: *Բազումս մեռեալ, եւ մնաս կենդանի. Նար. ՟Ծ՟Գ: *Բազումս պատերազմեսցի ընդ նոսա. Բրսղ. մրկ.: մ. ԲԱԶՄՕՔ. մ. πολλοῖς multis modis Բազում իրօք. բազում իւրք. բազմապատիկ օրինակաւ. շատ կերպով. *Բազմօք խրատեցաւ յետոյ՝ փոխանակ յոլովագունից մեղաց. Ածաբ. ծն.: *Բազմօք յամենայն կողմանց գովէին. Ոսկ. մ. ՟Ա. 1: *Իսկ հօրն ընդ առաջ գնալն՝ բազմօք ցուցեալ է. (այսինքն յօրինակին Աբրահամու, եւ այլն:) Եւ զայս օրինակ ուղղութեան՝ բազմօք ունիմք ճշմարտել. Իգն.: *Զօրավարի ուրումն բազմօք աղաչեցեալ զերանելին անտովնիոս ... գալ առ նա. Աթ. անտ.: ա.մ. ՈՉ ԲԱԶՈՒՄ. ա.մ. Սակաւ. քիչ. ... *Յետ ոչ բազում աւուրց. Ղկ. ՟Ժ՟Ե. 12: *Ոչ յետ բազում ինչ աւուրցս այսոցիկ. Գծ. ՟Ա. 5: Իսկ անդ, ՟Ի՟Է. 14. *Ոչ յետ բազում ժամուցʼʼ. յն. ո՛չ յետ բազմի: Որպէս եւ ʼի Սոկր. ՟Ա. 12. նիւթապէս թարգմանեալ է. *Յետ բազմի ինչ զկենցաղս թողոյրʼʼ: *Ոչ բազում ʼի հռոմայեցւոցն կացաք քաղաքիʼʼ. այսինքն ոչ յերկար ժամանակ. Խոր. ՟Գ. 62: մ. ԲԱԶՈՒՄ ԱՅՆ Է. իբր մ. ἑπί πολύ ut plurimum, frequenter, saepe saepius Առաւել. ստէպ. բազում մասամբ. իբր ʼի բազումս. յաճախ սովորութեմբ. մեծ մասը. ... *Զի բազում այն է, որ ʼի բարի մարդկանէ չարք լինին: Եւ բազում այն է՝ որ արդ առաջոյ պատրաստեալ եմք: Բազում այն է, ուր յաղթօղ գտեալ եմք, եւ ոչ յաղթեալ. Եղիշ. ՟Բ. ՟Է: մ. ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ. մ. πολλάκις multoties, saepe, πλεονάκις pluries, saepius Յոլով անգամ. ստէպ. շատ անգամ, շատ հեղ. ... *Բազում անգամ անկանի ʼի հուր, եւ երբէք ʼի ջուր: Բազում անգամ փրկեաց զնոսա: Տեսէք բազում անգամ, եւ ոչ զգուշացարուք: Ի ճանապարհս բազում անգամ, ʼի տքնութիւնս բազում անգամ, ʼի պահս բազում անգամ եւ այլն: Կամ Եւս առաւել. շատ եւ. աւելի շատ. *Ողորմի՛մ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. Եղիշ. ՟Գ: ԲԱԶՈՒՄ ՈՒՍՏԵՔ, կամ ՈՒՐԵՔ. Տե՛ս ʼի բառսդ ՈՒՍՏԵՔ, ՈՒՐԵՔ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.