ՈՒՍՏԵՔ

ՈՒՍՏԵՔ
(-) NBH 2-0556 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c մ. ա. Նոյն ընդ վ. (=ՈՒՍՏԵՄՆ). ποθέν aliunde, ab aliquo, ex quodam (loco, homine) եւն). (որպէս ուստ ոք, կամ իք. յուստ իմեքէ. ի տեղւոջէ իմեմնէ.) *Յորժամ հայր սիրելի ուստեք գայցէ, արժանի որդիքն կառօք ընդ առաջ ելանեն: Ուստեք ժողովէր հոնս: Միթէ կասկա՞ծ ինչ ուստեք էր նմա. Ոսկ. թես.: Փարպ.: Եզնիկ.: *Ի թշնամեաց ուստեք (այսինքն ոմանց). Փարպ.: *Զո՛ ուստեք ասեն զինէն մարդիկն, թէ իցեմ. իսկ դուք զո՞ ուստեք ասէք». այսինքն զո՞ ոք. յն. լոկ, զո՞. Մրկ. ՟Ը. 27. 29: մ. ՈՒՍՏԵՔ ՈՒՍՏԵՔ. մ. Յայլեւայլ տեղեաց. ի կողմանց կողմանց. աստի եւ անտի. ասկից անկից. ... *Եւ որ ուստեք ուստեք եկեալ հասեալ էին ի թիկունս օգնականութեան: Ոմանք ուստեք ուստեք եկեալ ժողովեալ են: Մոգպետք՝ որք գային ուստեք ուստեք. Ագաթ.: Զենոբ.: Ճ. ՟Բ.: մ. ԱՄԵՆԱՅՆ ՈՒՍՏԵՔ. մ. πανταχόθεν undique. Յամենայն կողմանց. յամենայն կողմանէ. ամենայն մասամբ, ըստ ամենայնի. ամմէն դիաց. ... *Ամենայն ուստեք իբրեւ զմեղուս հաւաքել զպիտանացուսն: Ամենայն ուստեք զոյգ ինքեան եւ նման. Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. պասք. ՟Բ: *Ուրանօր ի միասին ընթացեալ կուտեցան ամենայն ուստեք: Ամենայն ուստեք ահից յաճախութիւն լինի. Յհ. իմ. պաւլ.: Խոսր.: *Ի բնակութենէն, եւ ի հանդերձիցն եւ յամենայն ուստեք յայտ արար, թէ որպիսի ինչ ոք էր. Ոսկ. մ. ՟Բ. 12: մ. ԱՅԼ ՈՒՍՏԵՔ, ԱՅԼՈՒՍՏ ՈՒՍՏԵՔ. մ. ἁλλαχόθεν aliunde, aliis ex locis. Յայլմէ տեղւոջէ. յայլոց տեղեաց. յայլմէ ումեքէ. այլուստ. ուրիշ տեղաց. ... *Փրկեալ ի ձեռն նորա յերկրէն եգիպտացւոց, եւ այլ ուստեք բազում անգամ: Այլ ուստեք առնու մարմին, եւ այլ ուստեք զպատմուճանն: Վասն առնս այսորիկ այլուստեք ցուցանել ինչ որ ունիմք. Կոչ. ՟Ժ՟Գ: Ճ. ՟Գ.: Իգն.: *Զի՞նչ հաղորդութիւն ունէր ընդ մեզ, թէ այլուստ ուստեք էր մարմինն, եւ ոչ ի մերմէ զանգուածոյս. Ոսկ. մտթ.: մ. ԲԱԶՈՒՄ ՈՒՍՏԵՔ. ՅՈԼՈՎ ՈՒՍՏԵՔ. մ. πολλαχόθεν multis e locis, partibus, rebus եւ πολλαχοῦ multis in locis. Ի բազում տեղեաց, եւ ի բազում տեղիս. բազում ուրեք. ստէպ. բազում օրինակաւ. շատ տեղաց, շատ տեղ, շատ կերպով. *Որպէս բազում ուստեք, եթէ կամիցին, գոյ ուսանել: Որպէս բազում ուստեք ցուցանէ առաքեալ. Ածաբ. պենտեկ.: Բրս. հց.: *Յօժարութիւն բարուցն կարէ յոլով ուստեք առնել բարի: Ցուցանի յոլով ուստեք յաւետարանական ասացուածս. Ոսկ. յհ. ՟Բ. 9. 30: մ. Ո՛Չ ՈՒՍՏԵՔ. մ. οὑδαμόθεν nullo ex loco, nulla ex parte οὑδαμῶς, μηδαμῶς nullatenus եւն. Յոչինչ տեղւոջէ. յոչինչ կողմանէ. ո՛չ այլուստ. բնաւ ոչ յումեքէ կամ յիմեքէ. ոչ իւիք. ոչ երբէք. ո՛չ. հիչ տեղաց մը. հիչ. *Երկիւղ եւ ոչ ուստեք. Յոբ. ՟Ի՟Ա. 9: տե՛ս եւ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 6: Նեեմ. ՟Զ. 8: Երեմ. ՟Խ՟Զ. 11: Դան. ՟Զ. 5: Հռ. ՟Ժ՟Գ. 1: *Ոչ ուստեք առնոյր կին, եթէ ոչ ուստի ինքն իսկ էր: Ոչ ուստեք, քան եթէ յարմատոյ եւ այլն: Ոչ երկիւղ զնա սասանէ ուստեք. Ոսկ. մտթ.: Պիտ.: Խոսր.: *Ոչինչ երեւէր օգնականութիւն ուստեք: Ոչինչ այնուհետեւ կասկած շփոթից ուստեք ունէր: Ոչ արտաքուստ ուստեք. Եղիշ. ՟Գ: Խոր. ՟Ա. 13. եւ 1: Անսովոր է ասել. *Ի յոչ ուստեք եւ յոչ գոյէ եղեն զօրութեամբ աստուծոյ. Հին քեր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Полезное


Смотреть что такое "ՈՒՍՏԵՔ" в других словарях:

  • ԱՅԼՈՒՍՏԵՔ — ( ) NBH 1 0090 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 11c, 12c մ. ԱՅԼՈՒՍՏԵՔ ՅԱՅԼՈՒՍՏԵՔԷ, ԱՅԼՈՒՍՏ ՈՒՍՏԵՔ Նոյն ընդ վ. (=ԱՅԼՈՒՍՏ) *Որ այլ ուստեք ոչ ծնանի, եթէ ոչ յանմտութենէ: Ոչ այլուստեք, բայց ʼի հպարտութենէ. Ոսկ. յհ.: *Ոչ այլ ուստեք առաւել՝ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՒՍՏ — ( ) NBH 2 0556 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 9c, 11c, 13c մ.ա. Ուստի՞. πόθεν; unde? ուսկի՞ց. ... *Ո՞րպէս, կամ ո՞ւստ զայլ գտցուք բան՝ թողեալ զսա. քանզի ո՛չ գոյ: Ո՞ւստ անուանեցան այսոքիկ: Պղատ. տիմ.: *Աստուստ ոք զսա… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱՅՆ — (ի, իւ. ամենայնք, այնց կամ այնից, նիւք.) NBH 1 0064 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ա. Ամէն. համայն. համօրէն. համակ. հանուր. բնաւ. ամէն. ... (որպէս եւ լտ. օ՛մնիս, օ՛մնէ.) πᾶς omnis, σύμπας… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՈՒՐԵՔ — ( ) NBH 1 0223 Chronological Sequence: Early classical, 10c, 11c, 12c ա. որ եւ ԱՆՈՒՐ, ԱՆՈՒՍՏԵՔ. Անկարօտ տեղւոյ. եւ ոչ բովանդակեալ ուրեք. *Անուրեք վայրից. Նար. ՟Ի՟Գ: ԱՆՈՒՐԵՔ. Չունօղ զտեղի. անյարկ. անտուն. *Այր մի անծանօթ յամենեցունց, անոք, անուրեք …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՉԱՆԱՄ — (ացայ.) NBH 1 0266 Chronological Sequence: 6c, 12c, 13c, 14c չ. Իբրու աչք լինել բոլորովին. լի լինել աչօք. քաջ տեսանել որպէս զբազմաչեայս. *Զօրէն լինկեայ առասպելացելոյն ամենայն ուստեք աչացեալ: Հա՛րկ է զընդունօղ ոգին այսչափ բարեաց՝ բոլոր բոլորովին… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱԶՈՒՄ — (բազմի, մաւ, մաց, մօք.) NBH 1 420 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. πολύς, πολλή, πολύ multus, a, um, πλεῖον, ονος, πλεῖστος plus, plures, plurimus, ἰκανός sufficiens, satis Յոլով. շատ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՆՋԱՐԻԿ — ( ) NBH 1 437 Chronological Sequence: Unknown date, Early classical գ. Բանջար սակաւ կամ աղքատիկ. յն. λάχανον բանջար. *Բանջարիկ ինչ, կամ հաց լոկ: Եւ որ ե՛ւս տկարագոյնք իցեն, բանջարիկ եւս խառնեն. Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ. եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ: ԲԱՆՋԱՐԻԿ (2… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅՈԼՈՎ — (ի, ից.) NBH 2 0366 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 13c, 14c ա. πολύς, πολλοί multus, numerosus, amplus, plerique, bona pars, multitudo πλεῖον, πλείονες plus, plurimus, plures, complures. Բազում. շատ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՉ — ( ) NBH 2 0516 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c մ. Ո՛Չ. οὑ, οὑκ, οὑχ’, οὑχί, μή non, vix, minus, minime, haud. որ եւ Չ. ռմկ. չէ՛. (լծ. թ. եօ՛գ. եւ յն. ու՛ք, ուխի՛ ). Որպէս լոկ բացասութիւն. *Ոչ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆՈՒՍՏ — ( ) NBH 1 0069 Chronological Sequence: 6c, 10c, 12c մ. ԱՄԵՆՈՒՍՏ ՅԱՄԵՆՈՒՍՏ πάντοθεν undique Ամենայն ուստեք. յամենայն կողմանց, եւ ամենայն իրօք. բոլորովին. ամմէն դիաց, ամմէն կերպով. ... *Որոց խրատու ցանկութիւն հարցասէր եւ ուսումնասէր է, ամենայն ինչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»