ԱՆԿԻՒՆԱՒՈՐ

ԱՆԿԻՒՆԱՒՈՐ
(ի, աց.) NBH 1-0175 Chronological Sequence: Unknown date, 6c, 10c, 11c, 12c ա. Ունօղ զանկիւն՝ իրական, կամ նմանական, ըստ երկրաչափաց եւ ըստ թուաբանից. ... *Անկիւնաւոր՝ խորանանման՝ տախտաձեւ յինքեան ունելով գահոյք զբօսանաց. Արծր. ՟Ե. 7: *Ամենայն անկիւնաւորաց սկիզբն՝ միակն է. Լծ. սահմ.: *Ի նմանէ (յերրեակ թուոյ) յառաջ խաղացեալք բոլոր անկիւնաւորաց. Մագ. ՟Ե: *Որք զչորեքանկիւնսն զերկոտասանսն շարադրեն՝ թիւք անկիւնաւորք՝ են սոքա. ՟Ա, ՟Գ, ՟Ե, ՟Է, ՟Թ, ՟Ժ՟Ա, ՟Ժ՟Գ, եւ այլն. իսկ որ զայլ երկարսն շարադրեն անկիւնաւորք՝ են այսոքիկ. ՟Բ, ՟Գ, ՟Զ, ՟Ը եւ այլն. Փիլ. լին. ՟Բ. 5: *Յոհաննու քահանայի (Սարկաւագ վարդապետի) արարեալ զանկիւնաւոր թիւսդ ʼի փոխաբերութենէ յերկրաչափական թեւոց (իբր ուղղանկիւնի, եռանկիւնի, քառանկիւնի, եւ այլն). անկիւնաւորաց թուոցդ վախճան մինչեւ յեօթն է. բայց այլդ (եդաւ) վասն կրթութեան մանկանց. Սարկ. տոմ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ԱՆԿԻՒՆԱՒՈՐ" в других словарях:

  • ԱՆԿԻՒՆԱՏԵՍԱԿ — (ի, աց.) NBH 1 0174 Chronological Sequence: Unknown date ա. Ունօղ զտեսակ եւ զձեւ անկեան, կամ անկիւնաւոր. *Հրոյ՝ ոչ լինել բոլորակ, կամ անկիւնատեսակ, որ է յերկրայինս (այս ինքն ʼի հողայինս), կամ կրել զոր ինչ օդոյ են. Մաքս. ի դիոն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿՈՂ — (ի կամ ոյ, ից, կամ աց եւ կողունք ղամբք.) NBH 1 1111 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 10c, 11c, 12c, 13c գ. (յորմէ կողմն) πλευρά, πλευρόν costa (լծ. կուշտ), latus Կողմանք լանջաց կամ միջաց կենդանւոյ. ոսկերք աղխաղխեալք… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»