- ՈՍՏԱՅՆ
- (ի, ից.) NBH 2-0522 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 11c, 13c գ. ὔφασμα textura ἰστός tela ὐφαντός textus, textilia. Անկուած կտաւոյ. հիւսք կամ թել ձգեալ կկոցաւ. ջուլհակի բանուածք. ... *Կորզեաց զցիցսն հանդերձ ոստանիւն եւ ազբամբն յորմոյ անտի: Գործ ոստայնի նկարակերպ: Իբրեւ ոստայն սատարաց մերձ ի հատանել. Դտ. ՟Ժ՟Զ. 14: Ել. ՟Ի՟Ը. 6: Ես. ՟Լ՟Ը. 12: *Ոստայն՝ ներամսեայ գործ միոյ սատարի. եւ գոյնք վայելչականք աստուածոցն թերեւս իցեն սպիտակագոյնք յոստայնէ. Պղատ. օրին. ՟Ժ՟Բ: *Ոստայն հանդերձից անկեալ լինէր. Պտմ. աղեքս.: *Ոստայնի գործի, եւ այլ ինչ կահ ի տունն առնիցէ. Ոսկ. մ. ՟Գ. 6: *Թեկղ եւս պատեցաւ զնովաւ ասպն զոստայնիւ. Ճ. ՟Գ.: *Սիրամարգք, որք զպայծառ եւ զանազան թեւաւորութեանն զօրէն ոստայնից տեսանելով. Փիլ. լիւս.: *Խզել զոստայն կենաց իմոց. Իսիւք.: Մերթ թուի նշանակել եւ զգործարան ոստայնանկութեան, կամ զգործի ոստայնի. *Ոստայն, յորում անճառաբար անկաւ միաւորութեան պատմուճանն. Պրոկղ. ի կոյսն.: ՈՍՏԱՅՆ ՍԱՐԴԻ. ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. ἁράχνη, ἁράχνιον araneae tela. Գործած սարդի ուռկանաձեւ առ որսալոյ զճանճս՝ նրբաթել եւ մածուցիկ, դիւրահերձ. մամուկին բանածը. ... *Զոստայնս սարդից անկանէին: Ոստայնք նոցա ոչ ձորձեսցին. Ես. ՟Ծ՟Թ. 5. 6: *(Սարդն տքնի), մի՛ ինչ գուցէ՝ որ յօդդ թռչին, խզեսցեն զոստայնն. Փիլ. լիւս.: *Սարդի ոստայն. Յոբ. ՟Ը. 14: ՟Ի՟Է. 18: Սղ. ՟Լ՟Ը. 12: *Զօրէն սարդի ոստայնի լուծանի. Ճ. ՟Բ.: Փոշւով եւ սարդի ոստայնիւ լցեալ. Լաստ. ՟Ժ՟Է: *Սարդի ոստայն ձգես՝ ծածկոյթ զերեսօքդ, զի այնպէս է ստութիւն. Գէ. ես.: ՍԱՐԴԻՈՍՏԱՅՆ կամ ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. (2-0700) Ոստայնն սարդի. Տ. Սարդ, եւ ոստայն. *Սարդիոստայնին նման. Ոսկ. մ. ՟Բ. 24: *Զհելլենական մոլորութիւնն որպէս սարոստայն եղծանէր. Ճ. ՟Ա. (գրեալ էր՝ սարդոստայն):
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.