- ԱՆԿՈՉ
- (ի, ից.) NBH 1-0176 Chronological Sequence: Early classical, 8c, 13c, 14c ա.մ. Մերթ՝ ոչ կոչեցեալ, առանց հրաւիրման. μὴ καλούμενος non vocatus, vel invitatus *Անկոչ ինքնակամ յօժարէր երթալ ʼի տունն. Ոսկ. մ. ՟Բ. 9: *Փոյթ սիրելի յուրախութիւնսն կոչեցեա՛լ (այս ինքն ʼի կոչիլն եւեթ) պարտ է մերձակայիլ. իսկ ʼի փորձութիւնսն (բարեկամին՝) անկոչ. Ոսկիփոր.: *Ընթասցո՛ւք առ Տէր, եւ անկոչ եկեսցէ առ մեզ. Կլիմաք.: Մերթ՝ անանուն. անյորջորջելի յատուկ կոչմամբ. ἅκλητος nomine carens, apellatione potior *Անկոչի, եւ գերագոյն քան զանուն երեւեցելոյ գերագոյի Աստուածութեանն: Օրհնել զանկոչին եւ անանուան Աստուածութեանն բազմանունութիւնս. Դիոն. ածայ.: ԱՆԿՈՉ ԵՊԻՍԿՈՊՈՍ ասի, որպէս անթեմ, առանց անուան սեպհական վիճակի. *Անկոչ եպիսկոպոսք, որք արտաքոյ կարգաւորութեան են. Կանոն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.