- ՈՒՆԾԱՅ
- (ի.) NBH 2-0551 Chronological Sequence: Unknown date, 7c, 10c գ. ՈՒՆԾԱՅ ՈՒՆԿԻ. (վրիպակաւ գրի եւ ՈՒԿԻ, ՈՒԿՆԻ. որպէս եւ ռմկ. նուկի ). Բառ լտ. ո՛ւնչիա. uncia. յորմէ յն. ὁγκία, ὁγγία . իտ. oncia. Երկոտաասան տրամ. կամ ՟Ժ՟Բ մասն մեծի լտեր. որպէս եւ ութ տրամ, կամ տասներկուերորդ մասն փոքու լտեր, եւ այլն. մըթխալ. մըսխալ. մանրիկ դրամ կամ դրամակշիռ, խերեւէշ. օնձա. *Երկու ունկի հաց. որ է երկու ունծայ ըստ յունաց, եւ ունծայն տասներկու մթխալ է. որ է տասնութ (կամ տասն) դրամակշիռ, եւ ունկին նոյն է ըստ մերս (գուցէ՝ ընդ մերիս. այսինքն մասնիկ, բաժին). Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Ունկին վեց դահեկանի (այսինքն դիդրաքմայի) կշռորդ է, եւ տասներկու լիտր մի: Ունկին դարձեալ երկու սատեր է: Մնասն ըստ իտալացւոց քառասունչորս ունկեաց կշռորդ է. Շիր. չափ եւ կշռ.: Իսկ Նար. ՟Ի՟Զ. *Բիւր քանքարոց խնդիր, ես չունիմ կշիռ մի ունկի». իմա՛ իբր միունկի. մեկ օնձայի չափ. կամ ունկ, ունկի, իբր ունկւոյ: Ուր Լծ. նար. ընթերցեալ Ունդի, մեկնէ որպէս զսեռական Ունգ բառին, յասելն. *Կշիռ մի ունգի. զայն յարդի մռեղն ասէ ունկ, որ մզնաձեւ պատեալ ունի զհատն»:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.