- ՈՒՆԻՄ
- (նէի, կալայ, լայց, կա՛լ, կա՛, ունիցիմ, կալեալ, ունել.) NBH 2-0550 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c հ. ἕχω habeo. (Արմատն է Ոյն. լծ. ընդ ոյժ. եւ Կալ. լծ ընդ գոլ.) Կայ իմ, կամ յիս, գոյ մեր. են իմ սեպհական այս իչն իրք. եւ Ստանալ. ժառանգել. եւ Կրել՝ տանել յինքեան. ունենալ, կա՛յ. ... *Վաճառեաց զամենայն՝ զոր ինչ ունէր: Իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամենայն ինչ ունիմք: Ունիմք մեք հայր զաբրահամ: Ես կերակուր ունիմ ուտել: Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ: Թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (ի սրտի) զումեքէ: Զսէրն աստուծոյ ոչ ունիք: Որ ունի հարսն, նա է փեսայ: Ոչ է արժան ունել քեզ զկին եղբօր քոյ: Ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք. եւ այլն: *Յաղագս ունելոյ: Ունելդ ըստ յոլով եղանակս ասի. կա՛մ իբրեւ ունակութիւն եւ տրամադրութիւն, կամ ըստ այլոյ իմն որակութեան, կամ որպէս քանակ, եւ այլն. Արիստ. ստորոգ.: ՈՒՆԻՄ. κατέχω detineo, obtineo. Առնուլ. տիրել. առնել, տէր ըլլալ. ... *Եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա: Ամօթով զյետին տեղին ունել: Մինչ ի միջոյ բարձցի՝ որ այժմդ ունի: Հաստատո՛ւն ունիցիմք: Պի՛նդ կալցուք: Զառաջս ունել: Կա՛ զգիր քո: Ելէ՛ք կալէ՛ք զանցս լեռնային կողմանն. եւ այլն: ՈՒՆԻՄ. συνέχω contineo, comprehendo ἑπέχω inhibeo, cohibeo κρατέω, ἑγκρατέω teneo եւն. Ըմբռնել. բուռն հարկանել. պինդ ունել. պահել. արգելուլ. կալուլ. բռնել. ... *Խնդրէին զնա ունել: Հրաման ետ սաւուղ ունել զդաւիթ եւ զարս նորա: Միթէ ո՞չ ունիցի (զանկեալն), եւ յարուցանիցէ զնա: Կալաւ զձեռանէ նորա: Խնդրէին զնա ունել: Զի նենգութեամբ կալցին զյիսուս: Եւ նոցա աչք կալեալ էին (բռնուած էին) առ ի չճանաչելոյ զնա. եւ այլն: Կամ δράσσομαι, πιάζω manu vel pugno capio, prehendo ἑπιλαμβάνω apprehendo συλλαμβάνω comprehendo. *Կալաւ զհերաց նորա: Բերէ՛ք ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ: Ձեռն նորա ունէր զգարշապարէն եսաւայ: Կալան զանցս յորդանանու, կամ ջրոցն. եւ այլն: *Համարեցաւ զնա, եթէ գինի կալաւ զխելս նորա. Եփր. թագ.: *Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին». այսինքն նստիլ ի վեր. Եղիշ. ՟Ը: *Ուսցուք ի վայր ունել զբարկութիւն». այսինքն նուաճել. Ոսկ. յհ. ՟Բ. 2: *Դիպօղ պատասխանեօք ունի զբերանս նոցա». այսինքն ըմբերանէ. Իգն.: *Ի բան մի՛ ունիք». այսինքն մի՛ ծանր թուեսցի. բանի տեղ մի՛ դնէք. Կիւրիոն առ աբր.: ՈՒՆԻՄ. φορέω, αἵρω, βαστάζω fero, tollo, porto. Կրել կամ տանել. ի վեր ունել. բարձեա ունել. *Ունէր պսակ ի փշոց: Որ ունիցի զհանդերձսն պայծառս: Երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ: Կալաւ զվարսից գլխոյ նորա. եւ այլն: Սոցին հանգոյն եւ յայլ գիրս: ՈՒՆԻՄ. Կարել. մարթել. ի դէպ է. եւ Հանդերձեալ է, առաջի՛ կայ. *Նաեւ ոչ շնչական ունիմ անուանիլ: Ոչ ունիս չարանալ իսկութեամբ բարիդ. Նար. ՟Ի՟Ա. ՟Լ՟Գ: *Ասել ոչ ունիմ: Խօսել ոչ ունիմ. Վրք. հց. եւ այլն. *Զինչ ունիք առ այս՝ զրպարտութիւն բաջաղել. Լմբ. համբ.: *Մկրտութիւն մի ունիմ մկրտել. Ղկ. ՟Ժ՟Բ. 50: *Ընդ մօտոյ ունիմք տեսանել զճշմարիտ վկայսն քրիստոսի. Եղիշ. ՟Ը. *Երթալ ունիս, մինչեւ ուրանօր արժանն ցէ երթալ. Յհ. իմ. երեւ.: ՈՒՆԵԼ ԱՌ կամ ԻԲՐԵՒ, եւ այլն. ἕχω habeo եւն. Համարել. առդնել. սեպել. ... *Մի՛ առ արդարս ունիր զանձն քո առաջի տեառն». յն. մի՛ արդարացուցանէր. Սիր. ՟Ե. 5: *Զանձինս առ իմաստունս, կամ առ արդարս ունէին: Զայնպիսիսն առ պատուականս ուիջիք: Իբրեւ զմարգարէ ունէին զնա, եւ այլն: *Զծերս ի նոցանէ առ հարս ունէր. Եղիշ. ՟Ը: *Ոչ առ սուտս ունիմ զձեզ. Խոր. ՟Գ. 63: *Զիս ունին՝ առ որ չեմ (այսինքն բարի համացին, որպիսի չեմ): Եթէ ոք ունիցի զինքն վատթար քան զընկերն, ոչ սրամտեսցի այնպիսին. Նար. ՟Ի՟Է: Վրք. հց. ՟Բ: ՈՒՆԵԼ ԱՌ ԻՐԵԱՐՍ. σχέσις relatio. Յարաբերիլ. առնչութիւն. հայեցուած ծագման՝ ծննդեամբ կամ բղխմամբ. *Միածին՝ այնպէս ունի առ հայր, որպէս առ միտս բան: Երեւմանն՝ զի այսպէս ասացից (այսինքն ծագման որդւոյ եւ հոգւոյն սրբոյ), եւ կամ առ իրեարս ունելոյն զանազանութիւնն՝ զանազան նոցա եւ զկոչմունսն արար. Առ որս. ՟Ե. եւ ՟Զ: *Զայսպիսի կարգ եւ զբնութիւն ունելով հոգւոյն առ որդին, որպէս ունի որդի առ հայր. Աթ. ի հոգին սուրբ.: *Կամ ըստ կարգի իրացն, եւ կամ ըստ այլազգ ունելոյ հոգին առ որդի. Սարգ. ՟ա. պ. ՟Բ. (որ է խորին տեսութիւն բղխման հոգւոյն սրբոյ:) *Ոչ ինչ ունի առ յոբ (բանս՝) որ ի կարգիս կայ. Վանակ. յոբ.: ՈՒՆԵԼ ՈՒՆԻ. այսինքն թէպէտեւ ունի. *Ունել ունէր պարծանս, այլ ոչ առ աստուած. Եբր. ՟Թ. 1: *Ունել ունէին իւղ, այլ ոչ բաւական. Ոսկ. մտթ.: ԶԴԷՄ ՈՒՆԵԼ, ՇՆՈՐՀ ՈՒՆԵԼ, եւ այլն. Տե՛ս ԴԷՄ, ՇՆՈՐՀ. եւ այլն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.