Չ

Չ
(-) NBH 2-0562 Chronological Sequence: 6c, 12c - Գիր բաղաձայն ի կարգէ կրկնակաց, անուանեալ Չա կամ Չայ, թաւ քան զջէ, որ է թաւ քան զճէ. ըստ լտ. չէ, եւ ըստ պրս. եւ թ. չիմ. իսկ յոյնք եւ եբրայեցիք եւ նմանիք նոցին անմասն են յայսպիսի հնչմանց, զորս վերածեն ի գ, կամ ի կ, կամ ի ք. *Միջակ է ճէն ծայի եւ ջէի, եւ ժէն՝ շայի եւ չայի. զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն լերկ. Թր. քեր. հյ.: Չ. Լծորդ է ի մեզ ընդ ջ, այլ ոչ ընդ ճ, որ լծորդ է ընդ ջ. վասն որոյ գրի հաչել կամ հաջել, կարկաչել կամ կարկաջել, յօրանչել եւ յօրանջել, եւ այլն: Չ. Ի տառադարձութեան ունի զտեղի կ, եւ գ եւ ք տառից այլոց ազգաց. զի անխտիր ասի՝ աշխարհ չինաց, քինէացւոց, կինաց, գինաց, կամ ճենաց, սինէակւոց, հետեւելով ձայնից զանազան լեզուաց: Որպէս եւ ի մեզ Չորք եւ Քառք են նոյն. լծ. ընդ պրս. չառ, ջահար. եւ բառս Չոր ըստ թ. է գուրու, եւ ըստ յն. քսիրօ՛ս. յորմէ ռմկ. չիրօզ ՝ ձուկն չորացեալ: Չ. ՟չ. Իբրեւ թուանշան՝ է Եօթնհարիւր Ի խորհուրդ տառիս նուագէ հոգելից քերթողն մեր՝ յուսումն մանկանց. *Չայն չա՛ր ասէ զագահութիւն, զի շատ մեղաց է ծնելութիւն: Չարեօք՝ ասէ մարդկան որդւոց, լըցաւ աշխարհ պաշտմամբ կըռոց: Չարչարանաց՝ ասէ՝ համբե՛ր, պանդըխտութեան ժուժըալ դու լե՛ր. Շ. այբուբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»