ՉԱՐԱԿՆԵՄ

ՉԱՐԱԿՆԵՄ
(եցի.) NBH 2-0567 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c չ. βασκαίνω, βασκίζω τῷ ὁφθαλμῷ fascino, invideo. Յաչաղել. նախանձիլ. մախալ. աչքիլել, աչք տնկել. ... *Չարակնեսցէ յեղբայր իւր, եւ ի կին կամ յայր ծոցոյ իւրոյ. Օր. ՟Լ՟Ը. 54. 56: *Վասն ա՞յնորիկ ինչ չարակնիցես: Որ ընչասէրն է, բիւրս ունի չարախօսս, բազում չարակնողս. Ոսկ. մ. ՟Բ. 15: Ոսկ. յհ. ՟Բ. 41: *Ընդ ոմանս նախանձել եւ չարակնել: Ոչ չարակնեմ ընդ արժանիս. Փիլ. իմաստն.: *Ոչ հայրն ընդ տալն չարակնեաց: Շնորհք առանց չարակնելոյ. Կոչ. ՟Ժ: Սեբեր. ՟Թ: Իսկ Մաղաք. ՟Գ. 9. *Չարակնելով չարակնէք, եւ խաբէք զիս». իմա՛ խոժոռ հայել ի բացուստ. խնայել չարակնութեամբ: ն. ՉԱՐԱԿՆԵԼ. ն. նովին նշանակութեամբ. *Դու արդեօք՝ ոչ կալեալ ընդ մեզ ոխս՝ չըչարակնիցես զմեզ. (հին տպ. եւ զչարակնիցես.) Ագաթ.: *Եթէ չարակնելն չարամահ սատակէ, ո՞րչափ եւս առաւել նախանձն: Զանդաստանս նորա չարակնէ՝ ըղձանալով ցասմունս եւ երաժշտութիւնս վասն նորա. Մանդ. ՟Թ. եւ ՟Ժ՟Գ: *Պատճառս ի վերայ եդեալ, իբր թէ չարակնեալ (այսինքն չկամեցեալ առ նախանձու) զուրախանալն արքայի, կապեսցէ զնա: Չարակնելով ագահեալ յամուրն արտագէրս. Խոր. ՟Գ. 23. 31:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ՉԱՐԱԿՆԵՄ" в других словарях:

  • ԱՐԺԱՆԱՒՈՐ — (ի, աց.) NBH 1 0356 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c ա. ἅξιος dignus Արժանի. որպէս անձն՝ անարատ վարուք, որ ունի արժանիս առաւել վարձուց, պատուոյ, կամ պատժոյ. եւ իր՝ որում անկ է եւ դիպող գովեստ կամ պարսաւ. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»