- ՊԱՀԱՆՈՐԴ
- (ի, աց.) NBH 2-0586 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c գ. προφύλαξ excubitor, praesidiarius φρούρος custos. Պահապան. պահպանօղ. պահակ. առաջապահ. պարեկապան. *Կացուցաք պահանորդս ʼի վերայ մեր ʼի տուէ եւ ʼի գիշերի առ ʼի յերեսաց թշնամեացն. Նեեմ. ՟Դ. 9: *Պահանորդ պահանորդի մի՝ զգիշերային տեսիլն պատմէր. Եղիշ. դտ.: *(Թագաւորն) ʼի պահանորդացն իւրոց ունի զերկիւղն. (տպ. ʼի պահնորդացն). Ոսկ. յհ. ՟Բ. 32: *Յոլովագոյնք ʼի պահանորդացն հմուտք գաւառին լինիցին. Պղատ. օրին. ՟Զ: *Ուր եւ բարձրագոյն տեղի իցէ՝ պահանորդացն ընդունող՝ իբրու մանաւանդ ամրագոյն. անդ. ՟Ը: ՊԱՀԱՆՈՐԴ. որպէս Ուղտապան, ջորեպան, եւ այլն. *Զսփրիդս տո՛ւք ցպահանորդսն, եւ նոքա բերեն ձեզ զհացիկն. Վրք. հց. ձ: ՊԱՀԱՆՈՐԴ. որպէս Գրապանակ հմայից. յուռութք. հմայեկ. համայիլ. φυλακτήριον phylacterium. *Արարից քեզ պահանորդս՝ զի մի՛ ակնհարեսցիս կամ ակնահարիս յումեքէ. Հ=Յ. յուլ. ՟Ի՟Բ.: եւ Հ. յուլ. ՟Ի՟Ա.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.