ՊԱՐԱԲԱՌՆԱՄ

ՊԱՐԱԲԱՌՆԱՄ
(բարձի.) NBH 2-0625 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 9c, 12c, 13c ն. περιαιρέω aufero ab omni parte, circumcido, adimo. Շրջանակի ʼի բաց բառնալ ʼի միջոյ. ʼի բաց հատանել. խլել. ջնջել. *Արարիչն եւայի՝ թոռն նորա եղեւ, որ պարաբառնայ զանէծս եւ զցաւս երկանց նախամօրն. Խոր. հռիփս.: Մեկն. ղկ.: *Պարաբառնայ զանհնազանդութիւն առաջին մարդոյն. Մամբր.: *Անիծիցն պարաբարձող. Սկեւռ. աղ.: *խաւարն առաջին բարաբարձեալ եղեւ: Աւդոստոս սպանանէ զկղէոպատրա, եւ պարաբարձեալ յինքն նուաճէ զեգիպտացւոց իշխանութիւնն: Հրեղեն սուրն սերովբէին պարաբարձաւ ʼի ծառոյն կենաց: Ոչ պարաբառնի եւ անջատի ʼի քէն: Ամենայն աղմուկ եւ հակառակամարտութիւն պարաբառնայ (այսինքն ՛ʼնի) ʼի միջոյ. Զքր. կթ.: *Ամենայն պարաբարձիցելոց այլոցն՝ որք միանգամ պատահարկ են, պարաբարձցի ʼի մարդոյն տէրն սմա գոլ. սապէս եւ հաւուն պարաբարձցի թեւաւորն գոլ. Արիստ. առինչ. ՟Ղ: *Ոչ յեղեալ շփոթին կամ պարաբառնան զմիմնեանս (աստուածութիւնն եւ մարդկութիւն քրիստոսի): Ոչ շփոթեալ պարաբարձաւ բնութեանց՝ սահման. Ժող. շիրակ.: *Պարաբառնան՝ ի նմանէ զհայրականն էութիւն եւ զանուն. Լմբ. հանգ.: ՊԱՐԱԲԱՌՆԱԼ. Շուրջանակի ʼի վեր բառնալ. եւ Բոլորովին յինքեան կրել. Ոչ յեցեալ յինչ, ոչ սիւնք նեցուկ պարաբառնան. Շ. իմ. եղակ.: *Որովայնին պարաբարձողի զմարգարիտն խնդութեան. Ճ. ՟Գ.: *Պարաբարձողի առաքինասէր ողջախոհութեամբ. Ճ. ՟Ա.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»