ՊՏՂԱԲԵՐԵՄ

ՊՏՂԱԲԵՐԵՄ
(եցի.) NBH 2-0663 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 14c ն. καρποφορέω fructum fero, produco καρποφοροῦμαι fructifer sum καρπόω, καρποῦμαι fructum percipio, et offero. Բերել պտուղ. տալ զպտուղ. պտուղ տալ. ... (իրօք կամ նմանութեամբ). *Փայտ կենաց՝ որ փոխանակ մահացու պտղոյն զքրիստոս պտղաբերեցեր. Շար.: *Զէմմանուէլն պտղաբերեաց՝ քաղցրաճաշակ առիթ կենաց. Տաղ խաչի.: *Սիրելի է մեզ խաչն որ զանմահութիւն մեզ պտղաբերեաց. Պիտառ.: *Պօղոս ʼի բերանոյ իւրմէ պտղաբերէր զպարգեւս հոգւոյն՝ յայտնութեամբ աւետարանին. Համամ առակ.: *Այգի ողկոյզ երիս պտղաբերէ, հեշտութեան, արբեցութեան , թշնամանաց . Ոսկիփոր.: Կամ Պտղաբեր եւ շահաբեր լինել. շահ գործել. եւ պտուղ կամ օգուտ քաղել. *Ընդ ամենայն աշխարհ աճէ եւ պտղաբերէ. Կող. ՟Ա. 6: *նոքա ոչ պտղաբերեցին յայնժամ յասացելոցն: Բիւրս ʼի ձեռն գոհութեանն այնորիկ պտղաբերեցեր վարձ. Ոսկ. յհ. ՟Ա. 45 եւ 26: *Պատուհաս ընկալեալ՝ զոր ʼի մեզ պտղաբերեաց՝ ցաւս եւ տրտմութիւն, ապականութիւն եւ մահ: Թշվառութիւն եւ հոգք եւ տարակուսանս ʼի նմանէ ինձ պտղաբերեցաւ. Մագ. ՟Է. եւ ՟Զ: Կամ Ընծայել իբրեւ զերախառրիս եւ զպտուղս. *Պտղաբերեսցուք նմա ... ոսկի՞ թերեւս զիս կարծիցէք ասել կամ զարծաթ. պտղաբերեսցուք զմեզ ինքեանս. Ածաբ. պասեք. ՟Ա: *Ես զիմ (սիրտ) պտղաբերեմ օրինօք՝ աստուծոյ. Իսիւք.: *Զարդ եկեղեցւոյ պտղաբերեալ զքեզ. Շար.: *Պտղաբերել յարգեանց անդաստանաց (տալով աղքատաց եւ այլն). Խոր. ՟Գ. 20: *Յաղագս ընծայելոյ ʼի բերոցն մասն ինչ եւ ʼի տէրունեան տաճարսն, եւ կամ լիաձեռն զխայրեացն հատուցումն պտղաբերելոյն. Պիտ. *Զոր ինչ ʼի շնորհաց հոգւոյն տուաւ, եւ եկն ʼի միտս, զայն պտղաբերեցաք. Նար. յովէդ.: ՊՏՂԱԲԵՐԵԼ. որպէս Պտղաբեր առնել. *Ծաղկեցուսցէ պտղաբերեսցէ բաժակդ երկնաւոր արեան կենարարիդ զերկիրս խնամեալ աւուրն լուսոյ. Նար. ՟Ղ՟Է:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»