Ս

Ս
(-) NBH 2-0682 Chronological Sequence: Unknown date, 5c, 8c, 12c Յօդ ըստ որում արմատ դերանուանցս, Սա, Այս, հասարակօրէն է լցուցիչ զտեղի նոցա. *Որ զանգիտէս, որ դողայս (այսինքն սա՝ որ): Զոր տեսանենս այժմ (այսինքն զոր սոքա տեսանեն). Յհ. իմ. երեւ.: *Այրս. տունս. տեղիս. իմս, մերս. այսինքն այս այր, եւ այլն: Այլ առաւել ասի ըստ գրոց, Այրս այս. զայրս զայս, եւ այլն: Ս. որպէս արմատ դերանուանս Ես՝ լնու եւ զտեղին նորա. զոր օրինակ, *Տէրս եւ վարդապետս: Զոր ասեմս, զոր առնեմս, եւ այլն. այսինքն ես տէրս, եւ այլն: *Ես մեղայ. որ մեղայս՝ մեռայց, եւ մի՛ ժողովուրդն սատակեսցի. Կիւրղ. թուոց.: Ս. յօդդ՝ երբեմն տայ ʼի բաց թողուլ զյարակից բաղաձայնն առ դիւրութիւն հնչման բառին. զոր օրինակ, *Մեր արեգակս (այսինքն արեգակնս): Այս իմացումս. զայս իմացումս: Զի՞նչ էր պատահմունս (այսինքն պատահմունքս): Մերձեսցի յունկն քո ջերմագոյն պաղատանս մեր (այսինքն պաղատանքս). Դիոն. ածայ.: Լմբ. առակ. եւ հմբ: Ճ. ՟Գ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»