- ՍԵԲԱՍՏՈՍ
- (-) NBH 2-0704 Chronological Sequence: Early classical, 7c - ՍԵԲԱՍՏԷ, կամ ՍԵՒԱՍՏԷ. իգ. ՍԵԲԱՍՏՈՍ. ար. Բառ յն. սէվասդօ՛ս, սէվասդի՛ . σεβαστός, σεβαστή augustus, augusta. որ եւ ԱՒԳՈՍՏՈՍ, ՕԳՈՍՏՈՍ. -տա. Պաշտելի. պատկառելի. նազելի. արդոյ. մակդիր սեպհականեալ ինքնակալի, եւ ինքնակալուհւոյ. *Աւգոստոս՝ սեբաստոս անուանեցաւ: Դոմետիանոսի կինն սեբաստէ անուանեցաւ: Ինքնակալն հայր աշխարհի անուանեցաւ, եւ նորին կինն սեբաստէ. Եւս. քր. ՟Բ: *Թագաւորէ կայսր սեբոստոս սկտաւիոս, որ եւ աւգոստոս. յորմէ հետէ՝ աւգոստեանք, եւ սեբաստեանք անուանեցան թագաւորք հռովմայեցւոց. Շիր. քրոն.: Այլ ʼի յետին դարս ʼի մէջ յունաց Սեւաստոս եղեւ անուն ինչ պատուոյ իշխանաց: Տես եւ բռ. յտկ. ան. Սեբաստիա, եւ Սեբաստիան գունդ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.