ՔԱՋ

ՔԱՋ
(ի, աց.) NBH 2-0981 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c ա. δυνατός, ἁνδρείος potens, virtilis եւն. եւ բայի ἁνδρίζομαι viriliter ago, in virum evado. Ուժեղակ՝ առաւել աջով. աջող. աջողակ ուժով. կորովի. հզօր. զօրաւոր. ժիր. ուժով, կարիճ, կտրուկ. ... *Այր քաջ զօրութեամբ ես: Զօրութինք զօրացուցանեն. եւ է առաւելութիւն քաջի իմաստիւնն (նովին մտօք գրի եւ՝ քաջ իմաստութիւնն): Զօրացի՛ր եւ քա՛ջ լեր: Քա՛ջ լերուքʼʼ այրանալ. այսինքն արիանալ. ՟Ա. Մակ. ՟Ժ. 19: Ժղ. ՟Ժ. 10: Յես. ՟Ա. 6: ՟Բ. Մնաց. ՟Լ՟Բ. 2: *Իսկ քաջն վարդան ... աղաչեմ զձեզ քա՛ջ նիզակակիցք իմ. Եղիշ.: *Որք յիւրաքանչիւք ազգս քաջք երեւեցան. Եւս. քր. ՟Ա: *Որպէս յարդարութենէն արդարն կոչի, եւ ʼի քաջութենէն քաջն: Զօրավար ոք առաքինի, որ զօրացուցանէ զնահատակս՝ քաջ լինել, մղել զճակատն. Եզնիկ.: Իգն.: Մանաւանդ՝ εὗ, ἁγαθός, καλός, βελτίον, βέλτιστος , κρτάτιστος, ἅριστος, γενναῖος bonus, melior, optimus, egregius, generosus, fortis; fortissimus եւն. Բարի. լաւ. ընտիր. առաքինի. ճարտար. ազնիւ. քաջատոհմիկ. փառաւոր. պատուական. վայելուչ. գեղեցիկ. գովելի եւ առաւելեալ յիմիք կարգի. աղէկ. ... *Հովիւ քաջ. Յհ. ՟Ժ. 11. եւ այլն. բարի. վասն որոյ ասի ի Տօնականն. *Տեղեկացեալ՝ փոխանակ քաջի զբարին գտաք (յայլ լեզուս). որ թէ բառքդ զանազան թուին, այլ զնոյն ունին տարացոյց, զբարին քաջ գոլ, եւ զքաջն բարիʼʼ: Կամ որպէս Լաւագոյն՝ ըստ յն. *Պատահեաց երկուց արանց արդարոց եւ քաջաց քան զնա: Տէր ետ հրաման ցրել զքաջ խորհուրդն աքիտոփէլայ. եւ այլն: Կամ որպէս Առաքինի. ամենալաւ՝ արութեամբ եւ առաքինութեամբ. *Քաջդ թէոփիլէ: Առ քաջ դատաւորդ փելիքս: Քա՛ջդ փելիքս. եւ այլն: Կամ *Ընդունել զմահ քաջ անուամբ: Ի կեալ եւ ʼի մեռանել ʼի վերայ անուան քաջի յաղթութեան. եւ այլն: Սոյնպէս եւ յայլ գիրս պէսպէս առմամբ. *Քաջ մանկունքն (մակաբայեցիք), առաջինագոյն ծնօղն: Թերեւս ասիցէ ոք յիմաստնոցն ʼի քաջից: Բժիշկ քաջ: նաւուղիղ: Իբրու առատ ոք եւ քաջ՝ որ ʼի հաց կոչիցէ: Որ քաջն է եւ կիրթ յառնուլ զբոլորս լծորդաց. Ածաբ.: Աթան.: Ոսկ.: ԻԳՆ. ՆԻՒՍ: Երզն. քեր.: *Զբանն՝ վասն որոյ պատուիրեցեր, արարի ո՛վ քաջ. Եղիշ. ՟Ա: *Խնդա՛ եւ ուածճացի՛ր հարանաց քա՛ջգ եւ որդեսիրագոյն. Առ որս. ՟Ժ՟Գ: *Ոչ բախտ՝ շնորհ քաջ խոստովանիմ քեզ ունել. Նոննոս.: *Սկիզբն լաւ եւ քաջ ամենայն էիցն՝ Աստուած է, եւ առ առաքինութեանց՝ բարեպաշտութիւն. Փիլ. ՟ժ. բան.: *Քաջ քաղցրութեամբ ընդունիմʼʼ այսինքն մտադիւր. ՟Բ. Մակ. ՟Զ. 30: ՔԱՋ. ἤρως heros. Դիւցազն. քաջազն. *Գալ նմա ընդառաջ զքաջաց քաղաքաւն: Ել ընդ առաջ իսրայէլի հօր իւրոյ զքաջաց քաղաքաւն. Ծն. ՟Խ՟Զ. 28. 29: *Զրուանն իսկ մարդ լեալ է՝ այր մի քաջ առ տիտանօքն. եւ որպէս սովոր են յոյնք եւ արիք եւ ամենայն ազգք հեթանոսաց զքաջս առ դիւց ազունս ունել. Եզնիկ.: *Դիմեալ գայ ʼի վերայ քո բէլ յաւերժիւք քաջօք. Խոր. ՟Ա. 10: *Ի յայսմ ատենի քաջունքն յաղթօղ երեւեալ. Տաղ ի յակոբայ.: ՔԱՋ. ՔԱՋՔ. δαίμων genius. Գիք, ցնորք. ոգի. այս. գեւ. ... *Քաջաց ասեն զնա կալեալ՝ յազատ մասեաց լեառն տարեալ. Շ. վիպ.: *Այսահարութիւն բազում հանդիպի արդարոց եւ մեղաւորաց. ապա եթէ այլ սաստիւ, զոր ոմանք քաջ ասեն կամ լլկութեամբ երեւեալ կերպս կերպս, կամ տեսլեան գիշերոյ, ամենեցուն հալածումն ʼի ձեռն աղօթից եւ պահոց. Կանոն.: Տե՛ս եւ ՔԱՋԱԿԱԼ: ՔԱՋ ԱՐԱՆՑ, քաջի արանց. որպէս յն. σεβαστός . Սեբաստոս (պաշտելի). լտ. augustus. որ եւ օգոստոս, (փառացի, գերապանծ, բարեբաստ.) այն ինքն է Կայսր. *Ի պօրոսի բոզոքել՝ զի պահիցի ʼի քաջի արանցն յանդիմանութիւն ... Եւ դորա ինքնին բողոք կալեալ առ քաջ արանցն՝ խորհեցայ ղրել. Գծ. ՟Ի՟Է. 21. 25: *Քաջի արանցն անպարտելի հրամանաց հետեւելով. Ճ. ՟Ա.: Ասի եւ զհզօր թագաւորաց եւ զիշխանաց. *Քաջ արանց խոսրով հայոց արքայ: Սկայազօր արքայն՝ քաջ արանց սէգն տրդատ: Մանաւանդ վասն քոյոյ հրամանիդ, քաջ արանց տրդատ արքայ հայոց մեծաց. Խոր. ՟Գ. 48. եւ հռիփս: Ագաթ. յռջբ: *Զոր եւ քեզ սիրելի քաջ, եւ քաջի արանց նանական. Արծր. ՟Ե. 6: մ. ՔԱՋ. մ. καλῶς, εὗ, ἅριστα bene, optime, rectissinme. Տիրապէս. բարւոք, կարի. յոյժ. մեծապէս. աղէկ. աղէկ մը. ... *Ա՛ռ քնար, քա՛ջ հար: Եռաց՝ զեղաւ, քա՛ջ եռաց. Ես. ՟Ի՟Ե. 16: Եզեկ. ՟Ի՟Դ. 6: *Չգիտիցես դու զքեզ քաջ քան զԱստուած. Ոսկ. եբր.: *Քաջ գիտեմ: Զայն դուք իսկ քաջ գիտէք: Եթէ քաջ միտ դնէք: Քաջ իմա՛ զբանն: Քաջ իմանամ քան զքեզ: Առ շաղկապս բացատրութեան քաջ արամակային: Այնոցիկ՝ որ քաջ եւ բունն են մաքրեալք. Խոր.: Փարպ.: Եղիշ.: Խորս Ճ. ՟Ա.: Թր. քեր.: Փիլ.: *Քա՛ջ ասացեր, ո՛վ սիրելի. Պղատ. ստէպ: *Եւս առաւել քաջ ընդունելի լինէին: Ո՞չ ապաքէն քաջ յայտնի է: Քաջ կռուասէր. Ոսկ.: *Ճայ անուանեալ հաւդ՝ քաջ փոքր է մարմնով: Մեծ է արգակն. բայց ʼի միմեանցն ընտրութենէ՝ քաջ փոքր է քան զերկինս. Նոննոս.: Կոչ. ՟Ե: *Յաւել (Քրիստոս) աւելի քաջ քան զմովսէս. Եփր. համաբ.: *Երկասիրութիւն՝ քան ողջախոհութեան՝ ե՛ւս քաջ արդարութեան լինի առիթ. Պիտ.: Կամ որպէս Առ առաւելն. շատ շատ՝ ըլլայ նէ. ... *Ընդ ամենայն, թէ քաջ իցեն, քանքարք արծաթոյն չորեքհարիւր. ՟Բ. Մակ. ՟Գ. 11: *Հրէայք, թէ քաջ, իբրեւ ʼի խորշ մի կողման միոջ իցեն՞ իսկ քրիստոնեայք ընդ ամենայն ծագս երկրի. Կոչ. ՟Ժ: *Եօթանասուն ամ. եւ եթէ ե՛ւս քաջ, ութսուն ամ. Ոսկ. եբր. ՟Ի՟Ա: մ. ՔԱՋ Ի ԲԱՑ. մ. Բացագոյն. հեռագոյն. կարի յոյժ. շա՛տ. տե՛ս եւ ʼի բառն՝ Ի ԲԱՑ. *Ամենեւին քաջ ʼի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաս գնացս: Այն արուեստ մեկուսի է յարուեստականաց, քաջ ʼի բաց ʼի ծառայից սանգամ: Ի հոգեւոր պատերազմունս քաջ ʼի բաց զմեօք առնեն ելեւել. Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ: Եփես. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ՟Գ: *Կեփաղիոն մատենագիր՝ այր քաջ ʼի բաց հին: Քաջ ʼի բաց յառաջագոյն քան զովգիգեայ ժամանակսն. Եւս. քր. ՟Ա: *Զձեռս եւ զգործիս հիւսանց ... քաջ ʼի բաց զոսկէգործաց եւ զարծաթաձուլից. Սարկ. հանգ.: ԿԱՐԻ ՔԱՋ. ՎԱՂ ՔԱՋ. Տ. ԿԱՐԻ. ՎԱՂ: մ. ՔԱ՛Ջ ՔԱ՛Ջ. մ. Մնալով տակաւին քաջ եւ անպարտելի. անյաղթ գոլով աստի եւ անտի. *Դեռեւս քաջ քաջ ʼի փախուստ դառնային: Իսկ նոցա քաջ քաջ ʼի փախուստ դարձեալ. Եղիշ. ՟Զ: Ճ. ՟Ա.: Եւ իբր՝ Կարի՛ քաջ. յոյժ. կամ Գոգցե՛ս գրեթէ. փոքր միւս եւս եւ. ... *Մեռեալ էր նա քաջ քաջ մարմնով առ որդեծնութեան: Եւ այժմ իբրեւ տեսանես՝ քաջ քաջ ամենայն բանջար սերմանեալ է: Աշխարհակալ ծովն՝ մեծանիստ, երկայնաձից եւ լայնատարած, քաջ քաջ ընդ երկրիզուգի համեմատութեամբ: Քաջ քաջ գրեթէ քան զշաժումն: Քաջ քաջ ցամաքեաց ուղեղ գլխոյ իմոյ. Կոչ. ՟Ե. եւ ՟Ժ՟Դ: Վեցօր. ՟Դ: Եւագր. ՟Է: Ճ. ՟Ա.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Полезное


Смотреть что такое "ՔԱՋ" в других словарях:

  • ԿԱՐԻ — ( ) NBH 1 1068 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c մ. σφόδρα, πλῆθος, πολύ, πολίαν, ἅγαν nimis, valde, multum, perquam. (յարեալ ʼի բայս, եւ յածականս, ʼի ձայնէս Կար, այսինքն ոյժ). Յոյժ. ույգին.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՐ — I. (առն, յառնէ, արամբ. արք, արանց, արամբք.) NBH 1 0097 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c գ. Արու մարդ. չափահաս կամ կատարեալ. յարբունս հասեալ, երիտասարդ. եւ լի աւուրբք. էրիկ մարդ ... (ծ. եւ յն. լտ. անէր,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԵՂԵՑԻԿ — (ցկի, կաց.) NBH 1 0536 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 12c ա. καλός, λή, λόν pulcher, chra, chrum; formosus, καλλίον, κάλλιστος pulchrior, pulcherrimus, ὠραῖος tempestivus, speciosus, decorus, venustus Գեղաւոր. գեղանի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ի — I. ( ) NBH 1 0841 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c նախդիր տրական հոլովոյ որպէս Առ. յ. ց. միայն ՛ի սկզբան բառից բաղաձայն տառիւ հաւելոց. εἱς, ἑπί, πρός in, ad. *Դարձաւ առ նոյ ʼի տապան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԱՀԱՏԱԿ — (ի, աց.) NBH 2 0402 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c ա.գ. (նախատակ, իբր նախազօր. կամ նախայարձակ. շահատակ՝ վկայ քաջ). ἁγωνιστής, προταγωνιστής, ἁθλητής, ἁθλητήρ agonista, athleta, primus certator, propugnator …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔԱՋԱՌՈՒ — ( ) NBH 2 0988 Chronological Sequence: 6c ա. εὑλαβής qui bene res capessit. Քաջ մտառու. ուշեղ. սրամիտ. *Զմէ՞ ʼի քաջ մտառուացն ... հի՞մ ʼի քաջ առուացն՝ զնոյնս եւ ʼի վատառուացն պահանջես հազարս. Պիտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ашот IV Храбрый — Աշոտ Դ Քաջ …   Википедия

  • ԱՂԵՂՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0037 Chronological Sequence: Early classical, 6c գ. Հմտութիւն քաջ արհեստի աղեղնաւորութեան. հրահանգք ճարտար նետաձգութեան. ...: Յայս անուն կոչեցաւ եւ ողբն Դաւթի ʼի վերայ Սաւուղայ եւ Յովնաթանու քաջ աղեղնաւորաց. *Եւ ասաց Դաւիթ ուսուցանել… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄՐԱՊԱՏ — ( ) NBH 1 0076 Chronological Sequence: Unknown date, 11c ա. Որ քաջ պատէ եւ ամրացուցանէ. կամ քաջ պատեալ եւ ամրացեալ. *Ամրապատ վահան. Ճ. ՟Ա.: *Ամրապատ պարսպօք. Մագ. ԻԶ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄՐԱՓԱԿ — ( ) NBH 1 0076 Chronological Sequence: Unknown date, 10c, 12c ա.մ. Քաջ փակեալ՝ պնտեալ՝ պարսպեալ. հաստատո՛ւն. ամուր գոցած, աղէկ մը գոցելով, հաստատ. ... *Ամրափակ խցմամբ համրացոյց արգել հողմ բանսարկուին: Բեւեռօք սեւեռեալ՝ ամրափակ ուղերձմամբ. Նար. ԺԸ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»