- ՍՏՈՅԳ
- (ստուգի, գաց.) NBH 2-0747 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 11c ա. Հակառակն ստոյ. (որպէս թէ՝ յար եւ նման ըստ ոգելոյն. լծ. եւ յստակ, եւ շիտակ. կամ ըստ եբր. արաբ. սատըգ, որ է արդար.) որպէս յն. ἁληθής, ἁληθινός verus, certus ἁσφαλής securus σαφής manifestus εὑσεβής pius. ճշմարիտ. հաւաստի. անշուշտ, անսուտ. աներկբայ. ճիշդ. անվրէպ. հաւատարիմ. հարազատ. անխարդախ. արդար. բարեպաշտ. մանաւանդ՝ Ճշմարիտ եւ արդարադատն աստուած. ... *Եւ ահա ստոյգ եւ հաւաստեաւ իցէ բանն: Կշիռ ստոյգ եւ արդար եղիցի քեզ: Զստոյգն խօսեցայ. Օր. ՟Ժ՟Գ. 13: ՟Ի՟Ե. 15: Գղ. ՟Դ. 16: *Ոչ կարաց գիտել զստոյգն վասն ամբոխին. Գծ. ՟Ի՟Ա. 34: *Կոստանդիանոս եղեւ թագաւոր որդի թագաւորի, եւ ստոյգ որդի ստուգի. Եւս. պտմ. ՟Բ. 9: *Ստոյգ հաւատ (իբր յայտնի ապացոյց). Փիլ. բագն.: *Ըստ ստոյգ մատենագրաց: Բերցէ զստոյգն փութապէս: Զօրինակս ստոյգ գրոց. Եւս. քր. ՟Ա: Խոր. ՟Ա. 8: ՟Գ. 61: *Կարծեցեալ ստոյգ զսուտ պատճառս նոցա. Փարպ.: *Այս է ստոյգ արդարութիւն, զոր ամենատես ակն տեսանէ: Ինձ սոքա ի ստոյգ տեսութեանց ոչ են. Իգն.: *Ստոյգ դատաւորք. Եղիշ. ՟Բ: *Զի՞ կոչես զիս բարերար. ես ստոյգ եմ. այլ առ կինն մեղաւոր՝ ստոյգն բարերար եղեւ. Եփր. համաբ. ստէպ: *Վասն ստուգաց եւ արդարոց մինչեւ ցմովսէս: Ձաղիչք զստուգօք, եւ հակառակասէրք. Մծբ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Թ: *Խորհուրդ գործոյ հարցն նոցա՝ ստուգաց եւ արդարոց: Բացեր զբերան ոչ զուղղոց, զստուգաց, զարդարոց. Եփր. թուոց. եւ Եփր. թագ.: մ. ՍՏՈՅԳ. մ. ἁληθῶς, ἑπ’ ἁληθείας, ἁκριβῶς, ὅντως, σαφῶς vere certe եւն. Ստուգապէս. ստուգիւ. ստուգութեամբ. ճշմարտիւ. արդարեւ. ... *Արդարեւ ստոյգ ի փոր քո եմուտ: Ստոյգ եւ սա ընդ նմա էր: Դուք ինքնին իսկ ստոյգ գիտէք: Զայրիս պատուեա՛, որ ստոյգ այրիքն իցեն. Երեմ. ՟Ծ՟Ա. 13: Ղկ. ՟Ի՟Բ. 59: ՟Ա. Թես. ՟Ե. 2: ՟Ա. Տիմ. ՟Ե. 3: *Այնպէս ասէ ստոյգ գիտեմ զնա, որպէս եւ նա զիս. Ոսկ. յհ. ՟Բ. 14: *Ամք թագաւորութեանն նորա ստոյգ չաւանդեցին: Ի ստոյգ մանր քննելոյ զգիրս: Որպէս՝ ստոյգ ի հնոցն պատմութիւնս կայ. Եւս. քր. ՟Ա: *Յորժամ ստոյգ սիրեսցէ, չհրաժարէ ի խրատելոյ. Սեբեր. ՟Թ: *Ստոյգ ապաշխարեսցեն. Յճխ. ՟Դ: *Մեռեալ ըստոյգ՝ եւ կենդանին. Մագ. ոտ. մանուչ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.