- ՎԱՏՆԵՄ
- (եցի.) NBH 2-0788 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c ն. διασκορπίζω, διαχωρίζω dispergo, disgrego δαπανάω impendo, consumo καταναλίσκω dissolvo, absumo. (արմատն է Վատ, եւ Վատին, որպէս վայրավատին). Չարաչար ուտելով կամ ցնդելով ծախել. ցրել՝ ցրուել. հաշել մաշել. կարճել ʼի միջոյ. սպառել. ճարակ տալ. ուտելով ցրուելով փճացնել, մսխել, տարտղնել. ... *Վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ: Որպէս թէ վատնիցէ զինչս նորա. Ղկ. ՟Ժ՟Ե. 13: ՟Ժ՟Զ. 1: *Մէգ եւ մառախուղ ʼի մէջ խաշանաց իւրոց վատնելոց. Եզեկ. ՟Լ՟Դ. 12: *Ոչ առ առատութեան տայ, այլ առ երկիւղ վատնէ (զգանձս). Խոր. ՟Բ. 42: *Որ զկեանս զայս վատնեսցէ ʼի նանիր: Բոց նիւթոյ է ծնունդ, եւ վատնէ զնիւթն: Ցեցոցն ծախք, եւ ժամանակի՝ որ զամենայն վատնէ. Ոսկ. յհ. ՟Ա. 30: Ածաբ. առ որս. ՟Ժ՟Դ. եւ Ածաբ. աղք.: *Տեսանես զձիս՝ յիւրեանց ʼի դիմելոյն եւ զսրտմտութիւն բռնութեամբ վատնեալ. Բրս. յուդիտ.: *Հրամայեմ զձեզ շանց արկանել, զի վատնեսցեն զմարմինս ձեր: Զբնակիչսն կամէր սրով վատնել. Ճ. ՟Բ.: *Սրով զնոսա առ հասարակ վատնէին. Յհ. կթ.: *Ի մէջ հեթանոսաց, ուր վատնեցի զնոսա: Զմիայնակեացս փախուսցէ, եւ զշինականսն վատնեսցէ ... Ցրուեալք վատնիցին յօտարութիւն: Դաշտացն եւ ճանապարհացն դիաթաւալ կացուցանէին, եւ չարախտաւոր վատնէին. Մծբ. ՟Ժ՟Դ: Եղիշ. ՟Բ. ՟Գ: Ագաթ.: *Զիա՞րդ վատնին եւ այլագունին դէմք նոցա: Յամենայն իրաց վատնի, յամենայն կրից տառապի. Մանդ. ՟Ի՟Դ: Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.