- ՎԵՐՋԱՊԱՀ
- (ի, աց.) NBH 2-0816 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 10c, 13c ա.գ. οὑράγων extremum agmen ducens. Որ պահէ եւ վարէ զվերջս բանակին. իշխան կամ գունդ՝ որ զկնի ամենեցուն գայ. *Վերջապահք զկնի տապանակին տեառն. Յես. ՟Զ. 9: *Եւ սոցա վերջապահք էին հինգ նախարարք. Պտմ. աղեքս.: *Առաջապահօք, վերջապահօք, կողմնապահօք. Եղիշ. ՟Գ: *Զիւր եղբայրն թողոյր վերջապահ: Զհզօր վերջապահ թեւով միով անկեալ, զբազումս հանէին ընդ սուր. Փարպ.: *Վերջապահս թողուլ. Ուռպ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.