- ՏԱԳՆԱՊ
- (ի, աւ կամ ով.) NBH 2-0836 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c գ. ἁγωνία angor, angustia, anxietas συνοχή coarctatio περικατάληψις deprehensio ἁνάγκη necessitas σπουδή studium եւ այլն. Յետին վիշտ վտանգի. անձկութիւն. վարանք. տատամսութիւն. խուճապ. շտապումն. աղէտք. կարիք եւ հարկ. հոգ. հոգեվարք. նեղութիւն. սրտադող. ... *Եւ էր ʼի տագնապի: Եւ յերկրի տագնապ: Եղիցի տագնապ մեծ: Ամենայն տագնապ հասցէ ʼի վերայ նորա: Զգէր վախճանն յայնր վախճանի տագնապ: Դողումն եւ տագնապ: Համբաւք եւ տագնապք: Վասն նեխոյն հոտոյ տագնապի: Տագնապ է ինձ (յն. նեղ է ինձ) յամենայն կողմանց: Հաստատեցից ʼի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս: Հարից զամենայն երիվարս տագնապաւ: Շտապ տագնապի: Վարան տագնապի: Խուճապ տագնապի. եւ այլն: *Վասնառանձնական տագնապի կոչնատեառն. (զոր օրինակ) կա՛մ յանկարծակի հիւանդանալ, եւ կամ լսել զկորուստ սիրելւոյ: Վասն հասարակական տագնապի հասելոյ, (զոր օրինակ) կա՛մ հրայրեցութեան, կամ շարժման, կամ արշաւանաց բարբարոսաց ... ʼի տագնապէ հասելոյ. Սահմ. ՟Թ: *Ի մեծի տագնապի լինէր այրն յանձն իւր. Եղիշ. ՟Զ: *Վասն տագնապի ցաւոց փարատելոյ. Մանդ. ՟Բ: *Զոգիսն աններելի տագնապովն ʼի մարմնոցն ʼի բաց պահանջիցիմք: Տագնապաւ տարակուսի: Առ ճեպ տագնապի ահին պտկուցման: Տագնապաւ մեծաւ. Նար.: *Միայն զի դու ազատեսցիս ʼի տագնապէդ (խղճի մտաց). Շ. թղթ.: *Տագնապ կախէ այսու զպարանոցէ իշխանացն. Երզն. մտթ.: *Սաստիկ խուճապ տագնապի էր կողմանցն երկոցունց: Վտանգ ʼի վերայ ուրուք ոչ դնէ, եւ ոչ շտապ տագնապի. Եղիշ. ՟Զ: Ոսկ. յհ. ՟Ա. 9: *Եթող զնա ʼի տագնապսն եւ ʼի տառապանս: Ի մարդկային տագնապս անկանիցիմք. Վրք. հց. ձ: Ոսկ. յհ. ՟Բ. 32: *Ես ընդ տագնապաւ (յն. վտանգիւ), եւ դուք հաստատեալք. Ածազգ. ՟Գ: *Փոյթ եւ տագնապ եղեւ ʼի ջուրս, թէ ո՞ ʼի նոցանէ աւելի քան զընկեր իւր աճեցուսցէ. Եփր. ծն.: ա. ՏԱԳՆԱՊ. ա. որպէս Տագնապական. տագնապիչ. *Զերկունս տագնապ տարակուսանաց. Յհ. կթ.: մ. ՏԱԳՆԱՊԱՒ մ. ταχέως, ῤοιζηδόν prospere, festinanter, subito, cum magno impetu. Ստիպաւ. շտապաւ. ճեպով. աճապարելով. խռովեալ սրտիւ. այլայլմամբ. արտորնօք, սրտադողով. ... *Զարմացաւ, յարեաւ տագնապաւ: Յորում երկինք տագնապաւ անցցեն: Վարվաղակի տագնապաւ հատուցումն: Տագնապաւ ելէք յեգիպտոսէ: Ելցեն հրեշտակք յերեսաց իմոց տագնապաւ: Գայր տագնապաւ: Այսրէն վաղվաղակի տագնապաւ դառնային. եւ այլն: Կամ ՏԱԳՆԱՊՈՎ. *Եւ նա տագնապով ստիպեալ գումարէ զօր բազում. Յհ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.