- ՏԱԽՏԱԿ
- (ի, աց.) NBH 2-0838 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. σανίς tabula, asser πλάξ, πινακίδιον , πίναξ, πυξίον, δέλτος tabella, pugillares, libellus, codicellus πλάτος latitudo λογεῖον rationale τίτλος titulus եւ այլն. (նոյն եւ թ. պ. դահտա, դէհտէ. լտ. դապուլա, դապէլլա. յորմէ եւ ռմկ. դապաղա, տապաղա ). Փայտ տափարակ. թերթ եւ շերտ փայտի, քարի, պղնձոյ, ոսկւոյ, եւ այլն: ՏԱԽՏԱԿ. որպէս Նիւթ շինուածոյ. ատաղձ. փայտ. *Տախտակք նոճիք: Զորս ʼի տախտակս, եւ զորս յայլ ինչ կահ ʼի նաւ է անտի. եւ այլն: *Փայտամած տախտակացն (նաւու). Փարպ.: ՏԱԽՏԱԿ. որպէս Տափարակ եւ հարթ կամ ողորկ ինչ. *Որովայն նորա տախտակ փղոսկրեայ: Ի վերայ տախտակի զըստին: Զտախտակէ զստին յակոբայ: Տախտակ դատաստանաց (որ էր իբր լանջապանակ քահանայապետին). եւ այլն: ʼԻ տախտակս դատաստանի, որ է կրծանոցն. Նախ. ել.: *Տախտակս պղնձիս թիկանց եւ լանջաց ... կրծից տախտակին. Խոր. ՟Ա. 10: ՏԱԽՏԱԿ. որպէս Ենթակայ պատկերաց կամ նկարուց. *Ի նկարապաճոյճ ʼի տախտակսն յօրինէին: Կապարով ծրագրէ արուեստաւորն ʼի տախտակի. Ագաթ.: Շ. մտթ.: ՏԱԽՏԱԿ. Ենթակայ գրութեան. պնակիտ. ընդունարան տառից եւ պատգամաց դրօշելոց. *Զերկուս տախտակսն վկայութեան, տախտակս քարեղէնս՝ գրեալս մատամբն աստուծոյ: Խնդրեաց տախտակ, գրեաց: Գրեաց եւ տախտակ մի պիղատոս: Զայն տախտակ ընթերցան բազումք ʼի հրէից: Նի՛ստ գրեա՛ ʼի տախտակի եւ ʼի գիրս: Գրեա՛ զտեսիլդ զայդ յայտնապէս ʼի տախտակս: Գրեցին ՛տ տախտակս պղնձիս. եւ այլն: Գրեցաւ անուն մարտիրոսութեան քո յոսկի տախտակս. Գիւտ թղթ. առ վաչէ: *Իմանալի բանաւոր տախտակ՝ անտրամադրելի տառիցն մովսիսական օրինաց: Ո՛վ աստուածածին՝ տախտակ եւ մելան եղելութեան անեղն բանի: Բանն որպէս ʼի դիր մարմին եղեալ ʼի տախտակ կուսական յորովայնին, մելանաւ արեամբն. Շար.: Լմբ. վերափոխ.: Վանակ. յուրախացիրն.: *Գրեալ են գրչաւ երկաթեաւ. մածեալ է ʼի տախտակս սրտից նոցա. Երեմ. ՟Ժ՟Է. 1. (որ եւ Ընդարձակութիւն սրտի. առակ. ՟Գ. 3): *Ի տախտակ մտաց իւրոց գրեսցէ զուսումն վարդապետութեան. Ոսկ. յհ. ՟Բ. 11: ՏԱԽՏԱԿ. որպէս Մատեան. գիրք. թուղթ. *Վերծանել զմակագրութիւն տախտակիդ: Գրէր յիւրում սքանչելի տախտակին ... յիւրում սքանչելի տախտակի մարգարէականն տառի: Կամիմ յայսմ տախտակի համառօտ հատանել քեզ. Մագ.: *Յայնմ օրէ՝ յորում ʼի տախտակոջ ընթերցեալ են (ʼի մանկութեան) զգիրս աղօթից կամ սաղմոսաց, բնաւ այլ փոյթ ոչ է լեալ ʼի գիրս նայելոյ. Ի գիրս խոսր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.