- ԱՐՁԱԿ
- (ի, աց.) NBH 1-0365 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c ա. ἁνείμενος, ἁνεώγμενος, ἅφετως , ἁπόλυτος, μαλακός եւն. solutus, dimissus, absolutus, liber, mollis եւն. (ʼի Առ Ձիգ. առձգեալ.) Լոյծ, եւ լուծեալ. որպէս Անկապ թողեալ, ազատ. թոյլ. կակուղ. *Տեսանեմ արս չորս արձակս. Դան. ՟Գ 92: *Արձակ ոտիւք եւ ձեռօք. Եղիշ. ՟Է: *Զոմանս արձակս ʼի մեքենաւոր կապոցն. Պիտ.: *Արձակք ʼի լծոյ. Նար. ՟Լ՟Գ: *Արձակ հարիւրապետն աղաչէր զկապանաւորն պօղոս. Ոսկ. գծ. *Պահէին զնոսա արձակ ʼի մէջ աղատագունդ փուշտիպան զօրացն. Բուզ. ՟Դ 53: *Բերս, եւ անբերութիւնս պտղոց. արձակ, եւ բոցակիզագոյն օդ. ամառն, ձմեռն. Փիլ. քհ. ՟Ե: *Լեզու արձակ (յն. կակուղ, մեղմ) փշրէ զոսկերս. Առակ. ՟Ի՟Ե 15: *Թէպէտ ախտիւն կապեալ էր (աեռատեսն), այլ հաւատովն արձա՛կ էր, եւ համարձակ (յն. թեւացեալ). Ոսկ. մ. ՟Բ 6: *Գինքն՝ ազատ ինչ, որʼի մեզ է, եւ արձակ՝ ոչ թողու: Ազատականօք եւ արձակ յարձակ յարձակմամբք արագ արագ յարուցեալ փոխէր զբնակութիւն. Փիլ. քհ. ՟Զ. եւ Փիլ. իմաստն.: *Արձակ բերանով (իբր անդուռն) հայհոյես. Եղիշ. ՟Բ: *Զամբաստանօղ լեզուն կարի շատ անսանձելի արձակ թողին: Գնացիւք արձակօք վարիլ եւ ազատիւք. Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լին. ՟Դ 93: *Արձակ կամս ունիցին՝ լինել չարիք (կամ չարք): Մեք ոչ եմք այնչափ արձակ կամօք: Լինել բարեբարք մերով արձակ կամօք. Վեցօր. ՟Զ. ՟Է: եւ Շիր.: *Որք ոչ են յինն զինուորութեանցն, այլ արձակք են. Մխ. դտ.: *Ճանապարհ արձակ. Եփր. թագ. (անարգել. անխափան): *Մին արձակ իշխանութիւն, միւսն հնազանդ. Սեբեր. ՟Դ: *Ոմանք յարձակ աւուրս (տօնից) եւ զանապաճոյճ թանիկն յաւելուն. Եփր. պհ.: *Արձակ հաց ոչ ասացին, այլ պիղծ. Կիւրղ. թագ.: ԱՐՁԱԿ. Անփակ. անկնիք. բա՛ց. բացեալ. *Ունէր ʼի ձեռին իւրում թուղթ արձակ: Մուրհակ արձակ. Նեեմ. ՟Զ 5: Երեմ. ՟Լ՟Բ 11. 14: ԱՐՁԱԿ. Ընդարձակ. *Առեալ տախտակ մի մեծ եւ արձակ. Վրք. հց. ՟Ի՟Զ: *Քաջաց արանց է յազատ եւ յարձակ դաշտի կռուել. Պտմ. աղեքս.: յորմէ եւ Խոր ՟Գ 28: *Ի դաշտս արձակս (կամ ընդարձակս). Խոր. աշխարհ.: *որպէս եւ արձակ բանիւք ասէ երանելի վարդապետն յոհան. Նար. երգ.: *Յակովբ յաղագս արձակ սրտին բազում որդւոց հայր եղեւ. Ճ. ՟Բ.: ԱՐՁԱԿ. Հասարակ. իբրու ռամկական կամ ոչ ոտանաւոր (բան). եւ Արգոյ (օր). *Արարի զստ գեղջուկ եւ արձակ բարբառով, զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց. Մխ. բժիշկ.: *Ընդէ՞ր յարձակ աւուրսն յիշատակի բարեխօսութիւն մարիամայ աստուածածնին եւ ʼի խորհրդականս ոչ: Յարձակ աւուրսն Քրիստոսեանն ոչ մատչի պատարագ. Յհ. իմ. եկեղ.: ԱՐՁԱԿ. Ազատ ʼի պահոց. ուտիք. *Նաեւ յարձակ իսկ աւուրսն ոչ յամենայնէ ճաշակել համարձակ. Սարկ. հանգ.: նխ. ԱՐՁԱԿ. նխ. Հեռի. մեկուսի. *Արձակ ʼի անկէն թիզ մի. Վստկ. ՟Ձ՟Է: մ. ԱՐՁԱԿ. ՅԱՐՁԱԿԻ. ՅԱՐՁԱԿՍ. մ. Առանց կապանաց. յազատութան. յընդարաձակի. թուլակի. անարգել. անփակ. պնրզապէս. *Լուծեալ պահեցաւ արձակ. Խոր. ՟Գ 55: *Ղակի՞չ գործիցեն արդեօք, թէ արձակ բանակիցեն. Եղիշ. ՟Դ: *Հայր լոյս միայն արձակ կոչի: Յաղագս արձակն եւ համարձակն գնալոյ՝ քաղցրանայ քեզ. Սեբեր. ՟Ժ: *Յարձակի եւ ʼի դիւրոջ էր: Յարձակի էր պօղոս, մինչ զթուղթս զայս գրեաց. Ոսկ. տիմ. եւ Ոսկ. տիտ.: *Եգիտ զդուռն ʼի բաց, եւ լոյս ʼի բանտին եւ տեսաինէ զնա յարձակի. Ճ. ՟Ա.: *Զոր երբեմն թոյլ տուեալ, եւ յարձակս կախեալ, եւ երբեմն անդրէն կորզելով, եւ յինքն ձգելով. Փիլ. իմաստն.: ԱՐՁԱԿ ԱՐՁԱԿ. Նոյն ընդ վ. Համարձակ. աղատաբար. *Այր ամենայն զօրացն հայոց ինքնակամք իւրաքանչիւր արձակ արձակ խաղային. Բուզ. ՟Դ 20: ԱՐՁԱԿ ԼԻՆԵԼ. իբր Արձակիլ. ընձիւղիլ. *Եթէ կտրես մի ոստ ʼի նոցանէ, ʼի նոյն՝ ա՛յլ ոստ արձակ լինի. Նեղոս. արծաթսիր: (տպ. արագ ելանէ): ԱՐՁԱԿ (2-1046) իբր Անպարիսպ կամ բացօթեայ. *զորս գտին յարձակ տեղիս, առին եւ գնացին. Պտմ. վր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.