- ԱԶԱՏ
- (ի, աց կամ ից.) NBH 1-0004 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c ա. ἑλεύθερος , liber, εὑγενής , nobilis, generosus. Նոյն եւ պրսկ. տճկ. ազատ, էզատ, ազատէ Անկախ զայլմէ, որպէս որ չէ ընդ այլով իբրեւ ծառայ. տէր անձին. անձնիշխան. *Մարդս ազատ ʼի սկզբանէ ստեղծաւ, իսկ ծառայ մեղքն արար. Համամ առակ.: *Ազատ թողեալ ʼի կամս անձանց իւրեանց: Անձնիշխան եւ ազատ ունելով յինքեան կամս. Եղիշ. ՟Բ: Պիտ.: գ. ԱԶԱՏ. գ. Ազնուական. իշխան. ոստանիկ. պարոն. աղա, քիպար, քիշիզատէ. *Չի՛ք խտիր, ո՛չ ծառայի, եւ ո՛չ ազատի: Առ ծերս եւ առ ազատս քաղաքին: Որդի ազատի. Գաղ. ՟Գ. 27: ՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 8: Իմ. ՟Ժ. 17: *Ծառայի իմաստնոյ ազատք ʼի սպասու կայցեն. Սիր. ՟Ժ. 28: *Ազատից եւ ծառայից. Ճառընտ.: *Զտէրն ազատ, եւ զստրուկն ծառայածին. Նար. ՟Ղ՟Գ: *Ոչ ազատ փափկացեալ շք զգեղջուկ վշտացեալ: Բազմութիւն ազատաց եւ շինականաց: Ըստ ազատաց կարգի: Բազում եւ այլ ազատ մարդիկ, զոր ոստանիկս անուանէին. Եղիշ.: *Հանդերձ ազատօքն վանանդայ: Զոմանս ʼի պատուական ազատաց: Զայլս եւս ազատ կանայս. Յհ. կթ.: *Ո՛վ երանելի տէր Վահան ընտրեալ յազատաց. Շար.: *Վեստն սարգիս ... ազատ սարգիս. Ուռհ.: ա. ԱԶԱՏ. ա. Զերծ յօտար կապոյ, ʼի հարկաց, ʼի պարտեաց, ʼի բռնութենէ, եւ այլն. խէլաս. *Ապա ուրեմն ազատ են որդիքն. Մտթ. ՟Ժ՟Է. 25: *Ի սուրբ եկեղեցւոյն՝ որ էր ազատ ... դու ընդ հարկաւ եդիր: Զեկեղեցի եւ զվանք ազատ գրեաց: Ազատք ʼի հարկէ. Եղիշ. ՟Բ: *Ազատ ʼի տաժանելի աշխատութեանց: Ազատ ʼի մեղաց: Ազատք յամենայն ախտաւոր կրից: Ազատ յամենայն ախտից. Լմբ. պտրգ.: Յճխ. ՟Ժ՟Գ: Սարգ. ՟ա. պետ. ՟Ե: ԱԶԱՏ. Ազատական. *Շնորհ եւ բարեկամութիւն ազատք են. Առակ. ՟Ի՟Ե. 10: *Ազատ առաքինութեամբ յանարատ սրբութիւնն փափաքանօք միացուցանէ. Յճխ. ՟Գ: ԱԶԱՏ. Արձակ. ընդարձակ. բացարձակ. բարձր. բաց, ալըգ, բիւլենտ. *Քաջ արանց է յազատ եւ յընդարձակ դաշտի կռուել: Յազատն ʼի վեր ʼի մասիս. Խոր. ՟Գ. 28: ՟Բ. 58: *Ասել նախ մեղմ ձայնիւ, միւսանգամ աղաղակեն ազատ ձայնիւ, բա՛ց մեզ, Տէ՛ր. Ճառընտ.: ԱԶԱՏ. Զատ. հեռի. մեկուսի. անմասն. անբաժ. պերի, էմին *Այլ ոչ ազատ ʼի մեղադրանաց բազումք. Սարգ. ՟ա. պետ. ՟Ե: *Ի ցասմանէ եւ ʼի ցանկանալոյ ʼի վեր եւ ազատ է Աստուած. Եզնիկ.: ԱԶԱՏ ԱՌՆԵԼ. Ազատել. թողուլ յազատութիւն. ազատ էթմէք. *Զամենեսեան զձեզ արարից ազատս հանդերձ ընտանեօք. Խոր. ՟Գ. 28: *Եւ այնպէս ազատ զմիտս իմ առնէ ʼի բոլոր երկիւղէ կարծեաց. Յհ. կթ.: մ. ԱԶԱՏ. մ. Տ. ԱԶԱՏԱԲԱՐ. *Ազատ եւ առանց հարկի սիրել: Ազա՛տ եւ անխտիր մեղանչեն. Լմբ. սղ.: *Ազա՛տ ասէ. Եւս. պտմ. ՟Բ. 28: ԱԶԱՏ ԳԵՏ. Տե՛ս ʼի բռ. յտկ. ան:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.