ՏԱՐՐ

ՏԱՐՐ
(րեր, րերք, րերց կամ րերաց կամ տարրի, ից. գտանի եւ տարրոյ, տարեարք, եարց:) NBH 2-0859 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c գ. Տե՛ս եւ ՏԱՌ: στοιχεῖον elementum, principium. Գլխաւոր նիւթ եւ հիւթ՝ որպէս սկիզբն եւ մասն բաղկացուցիչ զգալի մարմնոց. մաաւանդ հող, ջուր, օդ, հուր եւ բաղկացեալն ʼի նոցունց նիւթական իրք. բնութիւն ինչ. իսկութիւն. մարմին. ... *Ըստ մարդկան աւանդութեան, եւ ըստ տարերց (այսինքն սկզբանց) աշխարհիս: Մինչ տղայքն էաք, ընդ տարերք աշխարհիս ʼի ծառայութեան կայաք: Զիա՞րդ դառնայք միւսանգամ ʼի տարերս տկարս եւ յաղքատս. եւ այլն: *Տարր է իմաստութեան երկիւղ տեառն. Բրս. թղթ.: *Մարդոյ մարմին ʼի չորից տարերց խառնեալ է, ʼի խոնաւութենէ, ʼի ցամաքութենէ, ʼի ցրտութենէ, եւ ʼի ջերմութենէ. Եզնիկ.: *Տարր կոչէ՝ որ ʼի չորից ունին զգոյութիւնս. յայսոցիւ չորից տարերց տարերք մարմնոցն. Շ. բարձր.: *Տարր մրգոյն: Արեգական տարրն: Տարրն երկնի: Տարերն լուսնի: Ըստ տարերց բարձր լերանց. Եզնիկ.: Շ. բարձր.: Ագաթ.: Լմբ. էր ընդ եղբ.: Վեցօր.: Շիր.: Խոր.: *Մեղուն ինքն նուազ է ʼի իարրին, եւ փառաւորեալ ʼի վաստակս. Համամ առակ.: *Տարր ժամանակիս: Տարր գոյից կամ արարածոց: Տարր արկածից: Ի փոքուէ տարրէ. Նար.: *Ոչ եթէ ʼի տարրն հայի կամ ʼի նիւթն՝ աննիւթ բնութիւնն, այլ ʼի հոգին եւ ʼի սէրն՝ որով տարրնլ ընծայի: յայլ իմն էուեւիւն յեղաշրջին կցորդակից տարերաւն. Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.: *Կրօղ զտարրաստուածեղէն (այսինքն խաչն զմարմին աստուածորդւոյն), զայն որ մեռաւ մեզ փոխարէն. Շ. ոտ. բարձր.: *Տարից ʼի միասին ածելոց: Միւսն իսկ ʼի տարրիցն: Զերկաքանչիւրից տարրիցն պատճառելով զբաղկացութիւն. Պղատ. տիմ.: *Նախեղակ վեհից իմանալեացըն խումբ՝ ստորակաց տարրիցը քառիւք. Շ. տաղ.: Գոյիցս տածիչ՝ տարրից ու անտարրից սուրբ հոգիդ. Տաղ յհ. եղբ. հեթմ.: *Ի տածումն օգտաբեր տարրոյս յորդորամիտք. Պիտ.: *Չորից տարեարցս: Երից տարեարցդ: Տարեարքս չորս են. Վրդն. ծն.: ՏԱՐՐ. իբր Տառ, մասնիկ. յօդ ըստ քերականաց. աթր. աթութայք. *Յասորի լեզու ասէ, ʼի սկզբանէ արար աստուած զյաթն երկինս, եւ զյաթն երկիր. յաթն ասելով՝ որ է տարր (եզակի), իբրեւ զմիոջէ տարերէ միոյ երկնի յայտ առնէ թարգմանութիւնն. Եզնիկ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Смотреть что такое "ՏԱՐՐ" в других словарях:

  • ԱՆՏԱՐՐ — (ի, ից.) NBH 1 0244 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 11c, 12c ա. ἅνυλιος expersmateriae, incorporeus, ἁσύνθετος compositine carens Ոյր չիք տարր կամ նիւթ երկրաւոր. աննիւթ. անմարմին. պարզ. ոչ բաղադրեալ. *Տարածեալ ʼի տարերս եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏԱՌ — (ի, ից.) NBH 2 0847 Chronological Sequence: Unknown date, 6c, 10c, 11c, 12c, 13c գ. στοιχείον, εία elementum, ta Տարր. նախկին նիւթ զգալեաց. ... *Արդեօք չորք տառքդ ամենեցո՛ւն են, թէ բնութիւն ինչ առանձինն: Ստուգաբանեալ զտառս՝ լինի տարր. վասն զի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԶԴԵՄ — (եցի.) NBH 1 0009 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 15c ն.չ. ἁναγγέλλω, παραγγέλλω , denuncio, moneo, ἑεργέω , operor efficaciter Ազդ առնել. իրազեկ առնել. յայտ առնել. յուշ առնել. զգացուցանել. ծանուցանել. լսելի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԷ — (էք, էից.) NBH 1 0146 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 12c ա.գ. Անգոյ. չգոյ. ոչինչ. որ եւ ԱՆԷՈՒԹԻՒՆ. ἁνύπαρκτος quod non est, nullum ... *Սմա զհետ երթայ անէն եւ անգոյ. Նիւս. կազմ.: *Ոչ է անէ եւ անգոյ. Փիլ. *Էքս՝ էութիւնք են, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԻԾ — (անծոյ.) NBH 1 0154 Chronological Sequence: Unknown date, 10c գ. Մանրիկ սերմն ոջլոյ եւ նմանեացն. ... *Անիծք անկերպաւորք. Նար. ՟Կ՟Թ: *Չարչարեալ լուով, ոջլով անծով, կծով: Փոքր տարր զանիծն ասէ: Անիծք ծնանին անկերպք, զի ոչ ճանաչի վերջք կամ առաջք,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԻՄԱՍՏ — (ի, ից, կամ աց) NBH 1 0154 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 12c ա. ἅσοφος, παράφρων insipiens, demens Հեռի յիմաստութենէ. անմիտ. անխոհեմ տգէտ. իբր անբան. անխելք. ... *Մի՛ իբրեւ անիմաստք, այլ իբրեւ իմաստունք. Եփես. ՟Ե …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՏԱՌ — (ի, աց կամ ից.) NBH 1 0243 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 12c գ. (իբր Համտարր, կամ Համծառ.) ἅλσος, δρυμός ὔλη , νάπη saltus, sylva, nemus Մացառ. մայրի. ծառաստան. դարաստան. ծառատունկ՝ մանաւանդ ʼի բացի եւ ʼի վերայ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՕՍՐԱԳՈՅՆ — (գունի, ից.) NBH 1 0256 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 11c, 12c ա. λεπτώτερος, λεπτώτατος tenuior, tenuissimus, ἀραιότερος rarior, ἑπαφρότατος levissimus Առաւել կամ կարի անօսր (ըստ ամենայն առման). *Ի թեթեւ նիւթոյն, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱՀԱՅԵԱՑ — ( ) NBH 1 0262 Chronological Sequence: 11c ա. Որ հայի ʼի վերայ աշխարհիս կամ երկրի ողջոյն. *(Արեգակն) աշխարհահայեաց տարր. Լաստ. յիշ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐԱԳԱՔԱՅԼ — ( ) NBH 1 0337 Chronological Sequence: 10c, 11c ա. Արագ ʼի քայլս. արագընթաց. արագախաղաց. *Արագաքայլ տարր (արեգակն). Լաստ. յիշ.: *Արագաքայլ արշաւանօք անցեալ դնացից ընդ շարադրածս անցնիւր պատմագրաց. Արծր. ՟Ա. 8 …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»