- ՏԵՍԱՐԱՆ
- (ի, աց.) NBH 2-0868 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. θέατρον theatrum, spectaculum. Տեսլարան. տեղի տեսանելոյ զհանդէս. կրկէս. թատրոն. սէյիրի տեղ. սեյրանկեահ, մեյտան. *Կեղծաւորելով իբրեւ ʼի տեսարանի: Զորօրինակ ʼի տեսարանսն է տեսանել, որ ռամիկն՝ զօրավար եղեալ, եւ որ ծառայն է՝ թագ ʼի գլուխ ադեալ. Փիլ. իմաստն.: Նիւս. երգ.: եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ: *Տեսարանքն յանձայնից եղեն ձայնաւորք՝ իբր երաժշտիւք ʼի վերայ ածելով զգեղեցիկն եւ զոչն: Պղատ. օրին. ՟Գ: *Սա շինեաց եւ զտեսարանն: Առ թատերս տեսարանաց: Ոչ գովութիւն բազմաց եւ տեսարանաց մոլեալ, որպէս ʼի տեսարանս մեզ զմարտն հրապարակագոյժ առնեն: Ի տեսարանի աշխարհիս կթարգեաց կացոյց տէր հանդիսականս իւր անթուելիս. Խոր. ՟Բ. 85: Նար. ՟Լ՟Ա: Ածաբ. կիպր.: Առ որս. ՟Ա: Սարկ. քհ.: ՏԵՍԱՐԱՆ. Բարձր տեղի. դիտանոց. *Տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւʼʼ. այսինքն վերին մասն կայմի նաւուն. Նար. ՟Ի՟Ե: ՏԵՍԱՐԱՆ. Տեսիլ հանդիսի. տեսութիւն եւ նշանակութիւն առաջի բազմութեան. *Ողորմապէս լինէր տեսարան մեծ: Քանզի տեսարան եղեն հրեշտակաց եւ մարդկան: Զի՞նչ իցէ՝ տեսիլ եղեաք. գո՛յ հնար մարդկան լինել տեսարան: Չարագանեալ եւ կործանեալ, եւ տեսարան աշխարհի եղեալ: Որ ʼի տեսարան հանէ զայնոսիկ, որք պհարկեշտութեամբ եւ ամօթխածութեամբ ʼի տան են սնեալք. Վրք. հց. ՟Դ: Շար.: Ոսկ. ՟բ. կոր.: Լաստ. ՟Ժ՟Ա: Լմբ. իմ.: ՏԵՍԱՐԱՆ. ὀρατικός sedes visus ὁφθαλμός oculus. Գործարան տեսութեան. տեսանելիք. աչք. *Յանպատկանաւորութենէ տեսարանացն. քանզի են ոմանք՝ որ առողջ ունին զտեսարանն, եւ են որ տկար: Որ զյօնն քան զտեսարանն բարձրագոյն ունէին, կոչիլ ʼի մարդկանէ ռաբբի ռաբբի. Սահմ. ՟Ը: Սոկր.: *Թէ գերան իցէ ʼի մեզ՝ մերումս տեսարանի կուրացուցիչ: Մեղօք խաւար տեսարանին՝ ոչ նկատեմ յիս գերանին: Համբարձմամբ տեսարանացն տեսանէ զփառս հօր. Շ. ընդհ.: Յիսուս որդի.: Գանձ.: *Զտեսարան իմ (զակն հոգւոյս) ապականեալ խաւարեցուցի. Եփր. խոստով.: *Առնու կաւ, եւ նկարէ աչս՝ տեսարան իմաստից հոգւոյն բանականի, եւ շնչոյն զգայականի. Պիտառ.: *Աջ ապաւինութեան, տեսարան լուսաւորութեան: Ամբարձաւ մտացն տեսարանօք ʼի տեղի գերակայիցն: Առ ձեզ համբառնալ զմտաց տեսարան. Նար. ՟Ձ՟Գ: Սարգ. ՟ա. յհ. ՟Ա: Գանձ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.