- ՑԱՄԱՔ
- (ի, աց.) NBH 2-0905 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 12c, 13c, 14c ա. ξηρός siccus, aridus. Չոր. անմասն ʼի խոնաւութենէ ջրոյ կամ ʼի դալարութենէ, եւ այլն. չոփ չոր. ... *Ի չորից նիւթոց զերեւելիս եցոյց, խոնաւ եւ ցամաք, ցուրտ եւ ջերմ: Զմարմինս կազմեաց ʼի ցամաքէ եւ ʼի խոնաւոյ, ʼի ջերմոյ եւ ʼի ցրտոյ: Ընդդիմակաց է ցրտոյ: Ընդդիմակաց է ցրտոյ ջերմ, եւ ցամաքի խոնաւք: Զցամաքն եւ զանմասն ʼի տամկութենէ. Յճխ. ՟Դ. ՟Ժ՟Դ: Եզնիկ.: Գէ. ես.: *Ցամաք ʼի դալարութենէ: Յաստուածային ջրոյն ցամաք: Եղեւ ցամաք փոյթ ʼի հիւթից. Շ. բարձր. եւ Շ. խոստով. եւ Շ. եդես.: *Ցամաք փայտ: Ցամաք աղբիւր. Անյաղթ բարձր.: Կիւրղ. գանձ.: *Հաց ցամաք եւ սակաւ ճաշակէր. Վրք. հց. ՟Զ: *Ցամաք աչօք (այսինքն անարտօսր) տանջեցեալք ʼի մահ հայէին. Եւս. պտմ. ՟Գ. 6: *Աչք (մախտցողաց) ցամաքք եւ անպայծառք. Բրս. մախ.: *Անցի ընդ ծովն կարմիր իբրեւ ընդ ցամաք երկիր. Եբր. ՟Ժ՟Ա. 29: գ. ՑԱՄԱՔ. գ. ἠ ξηρά, τὸ ξηρόν arida, aridum, terra, continens. Ցամաք երկիր, դիմաբաժանեալ ծովու, կամ գետոց, ցամաք երկիր, հող. ... *Ժողովեսցին ջուրքդ, եւ երեւեսցի ցամաքն: Եւ երեւեցաւ ցամաքն: Եւ կոչեաց Աստուած զցամաքն երկիր: Ամենայն որ ինչ էր ʼի վերայ ցամաքի՝ մեռաւ: Առցես դու ʼի ջրոյ գետոյն, եւ հեղցես ʼի ցամաքի, եւ եղիցի, արիւն ʼի ցամաքին: Մտցեն ʼի մէջ ծովուն ընդ ցամաք: Եւ արար զծովն ցամաք: Գնացին ընդ ցամաք ʼի մէջ ծովուն: Շարժեցից զծով եւ զցամաք: Յածիք ընդ ծով եւ ընդ ցամաք: Ի ցամաքն ելանիցեն (յն. յերկիր): Հանեալ ʼի ցամաք (յն. ʼի ծովեզր): Ցամաքաւ անց իսրայէլ ընդ յորդանան: Ինքն զցամաքաւն (յն. հետի կամ ոտիւք) երթալոց էր. եւ այլն: Իսկ Նեեմ. ՟Թ. 11: *Անցին ընդ մէջ ծովուն իբրեւ ընդ ցամաքʼʼ, յն. ցամաքութիւն: *Յառաջեցին քան զնա ցամաքաւն. Երզն. մտթ.: Մերթ՝ իբր Ցամաքութիւն բերանոյ. պասքումն. պապակումն. *Զցամաք ծարաւոյդ շիջուցանել. Վրդն. լուս.: ՑԱՄԱՔ ԿՂԶԻ. (2-0906) (իբրեւ բարդ՝ Ցամաքակղզի). χερρόνησος, χερσόνησος chersonesus, cherronesus, peninsula. Ցամաք կղզիացեալ՝ երկայնելով ʼի մէջ ծովու, դոյզն պարանոցաւ կից ընդ ցամաքի, իբր միանգամայն ցամաք եւ կղզի. *Ունի սարմատիտ զքեռսին (որ եւ քերսոն, գըրըմ ) ցամաք կղզի. ելլադա՝ զպեղոպոնիսոս ցամաք կղզի: Երջանիկն արաբիա մտանէ ընդ մէջ խորշիցն կարմիր ծովուն որպէս ցամաք կղզի. Խոր. աշխարհ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.