ՑԱՅԳ

ՑԱՅԳ
(ոյ.) NBH 2-0906 Chronological Sequence: Early classical, 10c գ. νύξ nox. Ժամանակն՝ որ յերեկոյէ մինչեւ յայգ, այսինքն ցառաւօտ. այն է գիշեր. (որոյ ներհակն է ցերեկ, այսինքն տիւ.) *Ցայգ ցաւագին՝ երկուց վտանգից, մինն լալոյ, եւ միւսն մահու: Զգիշերոյն աղօթքն եւ ցայգոյ (մօտ յայգանալ) ʼի ձիթաստանեաց լերինն առանձինն մատուցանէր. Նար. լ: Կորիւն.: *Զցայգն ամենայն (այսինքն զգիշերն ողջոյն) եկեալ ʼի գաղգաղա. Յես. ՟Ժ. 9: *Այն՝ որ զիս եւ զամենայն տիւ լուսաւորէ, եւ զցայգ ղօղեցուցանէ. Եզնիկ.: մ. ՑԱՅԳ. մ. Մինչեւ ցայգ. մինչեւ յայգանալ առաւօտու. գիշերայն. զցայգ. *Զօդոյն՝ որ ցայգ ուռնու ʼի խոնաւութենէ ջուրց: Զի ցայգ ʼի նորա լուսոյն ʼի լուսնի ամանն լոյս ծագէ: Յայտ է թէ ուրեք ծածկի ցայգ. Եզնիկ.: *Եւ այս ցայգ գործեցաւ, ʼի դէպ էր՝ թէ ոմանք ննջէին. Ոսկ. մտթ.: մ. ԶՑԱՅԳ. մ. νύκτα, νυκτός per noctem, nocte. Ի գիշերի. մինչեւ ցառաւօտ. գիշերայն. գիշերի. (որպէս եւ Զցերեկ՝ է ʼի տուէ մինչեւ ցերեկոյ.) գիշերը, գիշերով. ... *Զցերեկ այրեալ լինէի ʼի տօթոյ, եւ զցայգ ʼի ցրտոյ: Չուեսցեն զցերեկ կամ զցայգ: Ի գնալն զցայգ եւ զցերեկ: Արք մտեալ են այսր զցայդս: Որ եկին ʼի տուն քո զցայգ: Իջցուք զհետ այլազգեացն զցայգս: Զցայգ պահ արկցուք զմեօք շուրջ: Եւ զցայգ եղիցին իբրեւ զգողս: Պաշտէր զցայգ եւ զցերեկ. եւ այլն: *Տքնեսջի՛ր զցայգ եւ զցերեկ: Քունն իւրեանց քաղցր է զցայգ եւ զցորեկ. Մծբ.: ՑԱՅԳ (2-1059) Տ. ՑԱՅԳՕԹ

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Смотреть что такое "ՑԱՅԳ" в других словарях:

  • ՑԱՅԳՕԹ — ( ) NBH 2 1059 Chronological Sequence: Unknown date ՑԱՅԳՕԹ կամ ՑԱՅԳ Օ՛Թ ԱՌՆԵԼ. Առնել օթս ցայգ. պահել կամ կալ զգիշերն ողջոյն մինչեւ ցառաւօտ. *Հրով ջեռուցանէր զկաթն մաքեաց, եւ ցայգօթ առնելով յօդս հովացուցանէր. Եպիփ. ծն.: *Ցայգ օ՛թ արարեալ անդ՝… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Цайг — Страна …   Википедия

  • ԱԳԱՆԻՄ — I. (ագայ, ագի՛ր, ագեալ կամ ագուցեալ.) NBH 1 0002 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c περιβάλλω, ἑνδιδύσκομαι induor Զգենլի ինչ առնուլ զանձամբ, յոտս, կամ յայլ մասն մարմնոյ. հագնիլ, հագնըւիլ. կիյմէփ, կիյինմէփ. *Եղիցի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԳ — (ոյ կամ ու, ուէ, ուց.) NBH 1 0079 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 14c գ. Կատարած գիշերոյ եւ սկիզբն տունջեան. աղօտ լոյս առաւօտու ընդ արշալուրշն նախ քան զարեւագալն. լուսանալն վաղուեան աւուր. եւ լոյս.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԻՇԵՐ — (ի, աց, եւ ոյ.) NBH 1 0554 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 13c գ. νύξ սեռ. νυκτός nox սեռ. noctis Ցայգ. կէսն ամբողջ աւուր անլոյս, ցորչափ արեգակն է ընդ կիսագնտիւ. դնի եւ փոխանակ խաւարի. մթութեան, սեաւ եւ տխուր իրաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՑԱՅԳՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0907 Chronological Sequence: Early classical գ. νύξ nox νυκτερινός nocturnus. Ցայգ. գիշերային ժամանակ. գիշեր. եւ Եղեալն ʼի գիշերի. *Այն՝ որ չիցէ սուրբ ʼի ցարդութեան բղխմանէ. Օր. ՟Ի՟Գ. 10. յն. ʼի բղխմանէ գիշերի: *Կամի նախ քան զգիշերն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՑԵՐԵԱԿ — ( ) NBH 2 0913 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 12c գ.մ. ՑԵՐԵԱԿ ՑԵՐԵԿ. յորմէ ռմկ. ցորեկ. ἠμέρα, τῆς ἠμέρας, τὴν ἠμέραν, πρὸς ἠμέραν dies, die, per diem, versus diem. Ժամանակն՝ որ յայգուէ մինչեւ ցերեկոյ. այն է Տիւ. ... Ի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»