- ԳԻՇԵՐ
- (ի, աց, եւ ոյ.) NBH 1-0554 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 13c գ. νύξ սեռ. νυκτός nox սեռ. noctis Ցայգ. կէսն ամբողջ աւուր անլոյս, ցորչափ արեգակն է ընդ կիսագնտիւ. դնի եւ փոխանակ խաւարի. մթութեան, սեաւ եւ տխուր իրաց, որ ասի ռմկ. գէշ. *Յորժամ գոյն գէշ եւ թուխ զգենուն օդ եւ երկիր, գիշեր կոչի. Վրդն. ծն.: (լաւ եւս՝ կիսեր. կէսն աւուր. լծ. եւ ՟Թ. կիճէ, կէճէ). *Կոչեաց աստուած զլոյսն տիւ, եւ զխաւարն կոչեաց գիշեր: Մեկնել ʼի մէջ տուընջեան եւ ʼի մէջ գիշերոյ: Ի գիշերին յայնմիկ: Յայնմ գիշերի: Ի մէջ գիշերի եղեւ բարբառ: Տիւք եւ գիշերք: Գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն. եւ այլն: *Ընդ մութ գիշերոյն. Եղիշ. ՟Ը: *Մինչդեռ կայր եւս գիշերոյ. Եղիշ. յար.: մ. ԳԻՇԵՐԱՒ. իբր մ. ռմկ. գիշերով. ... *Հասին ʼի վերայ նորա գիշերաւ: Ընդ որ գիշերաւ անցին. Լաստ. ՟Ի՟Ա: ԶՀԱՍԱՐԱԿ ԳԻՇԵՐԱՒ. այսինքն Զկէս գիշերաւ. Ել. ժա: 4: Կամ՝ Ի հասարակ գիշերի. Ել. ժբ. 29: կէս գիշերուն. *Զհասարակ գիշերաւ չափ. Եղիշ. ՟Թ. իբր. ʼի կէս գիշերի: ԶՏԻՒՆ ԱՄԵՆԱՅՆ, ԵՒ ԶԳԻՇԵՐՆ ԱՄԵՆԱՅՆ. այսինքն Զցարդ եւ զցերեկ: Ել. ժ. 13: *Զտիւ եւ զգիշեր մի՛ դադարեսցեն. Ծն. ՟Ը. 22: *Զամենայն գիշերս աշխատ եղեաքʼʼ. բոլոր գիշերը ...: Ղկ. ՟Ե. 5: *Եւ զգիշերս ելեալ ագանէր ʼի լերիննʼʼ. նոյնպէս եւ յն. գիշերները .... Ղկ. ՟Ի՟Ա. 37: ԳԻՇԵՐՒՈՅ, ԳԻՇԵՐԵԱՒ, եւ այլն. գտանի գրեալ յոմանց՝ փոխանակ գրելոյ՝ Գիշերոյ, գիշերաւ. որպէս թէ ուղղականն լինիցի նաեւ Գիշերի. բայց սովորութիւն է գրչաց ստէպ մուծանել զաւելորդ ւ ʼի բազում բառս, որպէս եւ բազում անգամ ʼի բաց բառնալ առ դիւրութեան հնչման:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.