- ՑԱՆԿՈՒԹԻՒՆ
- (-) NBH 2-0909 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 7c, 8c, 12c - ՑԱՆԿՈՒԹԻՒՆ կամ ՑԱՆԳՈՒԹԻՒՆ. ἑπιθυμία, ὅρεξις , πόθος, ἕρως concupiscentia, cupiditas, desiderium, appetitus, amor, placitum. Ցանկալն. ցանկ կամ յանկաւոր կարծեցեալ բերումն սրտի եւ ոգւոյ առ բաղձալիս իւր. իղձ. բաղձանք. յօժարութիւն. տենչ. տենչանք. փափաք. սէր. տարփանք. հաճոյք. ... *Զցանկութիւն տնանկաց լուար տէր: Տէր առաջի քո է ամենայն ցանկութիւն իմ: Զի սկիզբն նորա ճշմարիտ ցանկութիւն խրատու է: Ցանկութիւն իմաստութեան տանի յարքայութիւն: Առ ամենայն ցանկութիւն բաւական: Հաց ցանկութեանց (այսինքն ցանկալի) ոչ կերայ: Խօսի բանս խաղաղութեան ըստ ցանկութեան (այսինքն հաճոյից) անձին իւրոյ: Ըստ ամենայն ցանկութեան քում, կամ անձին քոյ՝ զենցես, եւ ուտիցես միս ըստ օրհնութեան տեառն Աստուծոյ քոյ. եւ այլն: *Դա՛նիէլ ... լի այր ցանկութեան (այսինքն ցանկալի) ես դու. Աթ. ՟Թ: *Մեծաւ ցանկութեամբ ճաշակել զանուշակս քաղցրութեանն զբարերարին խնամս: Ըստ իւրաքանչիւր բարւոյ ցանկութեան սուրբ շնորհօք: Զայցելութիւնն առնուլ բարեացն ցանկութեամբ. Յճխ.: *Զանմահ կենացն ցանկութիւնսն. Մանդ.: Ասի եւ Ցանկութիւն շահից, կերակրոյ, գեղոյ, փառաց, ծարաւոյ, չարեաց, եւ այլն: ՑԱՆԿՈՒԹԻՒՆ. որպէս Ցանկասիրութիւն մարմոյ. որ եւ ասի Հեշտ՝ ցանկութիւն, Տռփանք. *Որ ինչ յաշխարհի է, ցանկութիւն է մարմնոյ, եւ ցանկութիւն է աչաց: Բորբոքեցան ցանկութեամբք իւրեանց ʼի միմեանս: Ծառայէաք ցանկութեանց եւ պէսպէս անառակութեանց: Էր ʼի ցանկութեան մեծի՝ լինել ընդ նմա. եւ այլն: *Զատեաց որոշեաց զվաւաշոտ ցանկութիւնն յայլոց ցանկութեանց. որ արդարեւ չարագոյն է քան զամենայն ցանկութիւնս մարմնականս. Սարգ. ՟ա. պ. ՟Թ: *Քաջանայ ընդդէմ բղջախոհ եւ վատթար ցանկութեան. Լմբ. իմ.: *Ընդ ողջախոհին յովսեփայ՝ որ յաղթեաց մեղաց ցանկութեան. Շար.: *Ժողովուրդն սրբեալ ʼի միաբանութեանց առ կանայս, եւ յամնայն հեշտ ցանկութեանց արտաքոյ եկեալք. եւ կոչի ախտս այս սորա՝ հեշտ ցանթութիւն. (յն. թարգմանի եւ հեշտութիւն, փափկութիւն եւ այլն.) Փիլ. ՟ժ. բան.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.