- ՑՈՒՑԱՆԵՄ
- (ցուցի, ցո՛յց.) NBH 2-0918 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c ն. δείκνυμι, δεικνύω, ἁποδείκνυμι , ἑπιδείκνυμι ostendo, indico, monstro, demonstro σημαίνω, ἑμφανίζω, διασαφέω, ἁναγγέλλω , ὐπογράφω designo, manifesto եւն. Ցոյց առնել. երեւեցուցանել. տալ տեսանել եւ գիտել. յայտ առնել. յայտնել. նշանակել. ծանուցանել. զեկուցանել. ապացուցանել. եւ Արդեամբք ʼի լոյս ածել. ցըցնել. ... *Ե՛լ դու յերկրէ քումմէ՝ յերկիր զոր ցուցից քեզ: Զոր ինչ Աստուած առնելոց է՝ եցոյց փարաւոնի: Եցոյց քեզ Աստուած զայդ ամենայն: Եւ եցոյց եւս ինձ Աստուած զզաւակ քո: Որպէս ցուցաւ քեզ օրինակ ʼի լերինն՝ արասցես: Ցուցանել քեզ ճանապարհ, ընդ որ գնայցէք: Ցոյց մեզ զմուտ քաղաքիդ. եւ եցոյց: Ցո՛յց մեզ զողորմութիւնս քո: Նշան յերկնից ցուցանել նոցա: Ցուցանել զանձն՝ թէ Աստուած իցէ: Բազում եւ ծանր վնաս դնէին, զորս ոչ կարէին ցուցանել: Աստուած իմ ցույցէ ինձ ʼի թշնամիս իմ. (որպէս ասի եւ տեսանել ʼի թշնամիս). եւ այլն: *Արդ հա՛րկ է ʼի պատճառս չարեացն գալ, եւ ցուցանել՝ թէ ուստի՛ լինին չարիքն: Արքայութեան երկնից քաղաքացիս ցուցանէ զայսոսիկ, որք լսօղք ձայնի նորա լինիցին: Ոչ ծածկեմք զանչափ մարդասիրութիւնդ, զոր առ մերս բնութիւն ցուցեր. Եզնիկ.: Աթ. ՟Ը: Խոսր.: *Յայտ յանդիման մեծի բանակին զպաշտօնն ցուցանէին աներկիւղ: Անարգս եւ վատթարս յաչս ամենեցուն զնոսա ցուցանէին: Թէպէտեւ ʼի վերին երեսս զայս կեղծաւորէր, այլ ʼի ներքոյ խորհուրդքն չարագոյն ցուցանէին (կր): Յայտնել եւ ցուցանել նոցա զխորհուրդն ոչ կարէին. Եղիշ.: *Իբրեւ ցուցաւ նոցա այս խորհուրդ: Վասն առնս այսորիկ այլ ուստեք ցուցանել ինչ ոչ ունիմք. Իգն.: *Առաջին զվկայիցն ցուցանէ բանս, եւ ապա զամենայն բարեպաշտաց: Չէ բաւական ասէ փախչելն միայն ʼի չարեաց, այլեւ գործս բարեաց ցուցանել: Ցուցէ՛ք ոչ լոկ ապաշխարութիւն, այլեւ պտղովն հանդերձ. Շ. մտթ.: Իսկ Ոսկ. յհ. ՟Ա. 7. ցուցանելի ասի իբր ցոնւցանօղ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.