ՓԱԿԵՄ

ՓԱԿԵՄ
(եցի.) NBH 2-0925 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 12c, 13c ն. κλείω claudo ἁποκλείω occludo συγκλείω concludo φράττω, ἑμφράττω, -σσω, σφηνόω obturo, obsero περιστέλλω circumdo, circumtego. Փակ դնել, ʼի փակ ունել. արկանել ընդ փականօք. ծածկել. կափուցանել. խփել. խնուլ. արգելուլ. շուրջ պատել. պաշարել. պարունակել. ափոփել. գոցել, ներսը պահել, կապ դնել. ... *Փակեաց տէր Աստուած արտաքոյ նորա զտապանն: Եթէ փակեսցէ ընդդէմ մարդկան, ո՞ բանայցէ: Փակեաց զդուրս վերնատանն ընդդէմ նորա, եւ աղխեաց: Այդ դուռն փակեալ կացցէ, եւ մի՛ բացցի: Պարտէզ փակեալ: Դրօք փակելովք՝ ուր էին աշակերտքն ժողովեալ վասն ահին հրէից եկն Յիսուս, եւ եկաց ʼի մէջ նոցա. եւ այլն: *Այն՝ որ վիմով կնքելով յարեաւ, եւ դրօքն փակելովք եմուտ, նոյն է եւ որ զկնիք կուսութեանն ամբողջ պահեաց ʼի ծնանելն. Շ. թղթ.: Ոճով ասի. *Փակեցից զճանապարհս նորա պատնիշօք: Փակեցի զծով դրամբք: Փակելով փակեաց տէր արտաքուստ զամենայն արգանդ: Եւ տէր փակեաց զարգանդ նորա, զի ոչ ետ նմա որդի: Եւ դու Դանիէլ փակեա՛ զբանսդ, եւ կնքեա՛ զգիրդ: Փակիցէ զգութ իւր ʼի նմանէ: Եւ փառք Աստուծոյ զքեւ փակեսցին: Փակեսցէ զքեզ տէր այսօր ʼի ձեռս իմ. եւ այլն: *Արգել եւ փակեաց Աստուած՝ դիտել զաստի զելսս. Իսիւք.: *Արգելուս եւ փակես զամենեսեան ʼի հեռաւորութեանն. Եղիշ. ՟Ա: *Փակեսցես զբանն կատարելական գլխովք. Պիտ.: *Ի խնդրուածս կամ ʼի փառաբանութիւն փակէ զբանն. Խոսր.: *ՄԻ՛ փակեր յինէն զառատութեան պարգեւաց քոց զդրունս. Սարկ. աղ.: *Յիշխանս Յուդայ. զտանուտեարս ցեղիցն կոչէ, որով եւ զԵրուսաղէմ ʼի ներքս փակէ. . . զգլխաւորագոյնսն գրելով՝ զայլսն ընդ սոքօք փակեցին. Շ. մտթ.: *Ահաւասիկ փակեաց ʼի ներքոյ բանիս զամենեսեան. Լմբ. պտրգ.: *Ընդ որով փակեալ կային ժամանակք թագաւորաց. Եւս. քր. ՟Ա: *Մի՛ փոխ առնելով փակիլ ընդ վաշխիւք. Նախ. առակ.: *Անճոռութեամբ անհասականաւ վեհագոյն ամենեցուն փակեալ գտանի. . . Ի տեսութենէ իմաստից քննութեան մեր փակեալ. Նար. կուս.: *Փակեաց ʼի մէնջ Պօղոս զհաւանելն հրեշտակի կամ մարդոյ (այսինքն արգել): Հասարակաց շնորհս ʼի մեծատունս փակեցաւ (այսինքն ամփոփեցաւ). Լմբ. պտրգ.: *Ասելովն՝ զերկին եւ զերկիր, ե՛ւ զամենայն ինչ որ ʼի նոսա՝ ʼի ներքս փակեաց: Զորս ʼի մէջն փակեալ էին՝ եթօղ. Կիւրղ. ծն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ՓԱԿԵՄ" в других словарях:

  • ՎԵՐԱՅ — (ʼի վերայ, ʼի վերայք, այց.) NBH 2 0808 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c ա.նխ.մ. ռմկ. վըրայ, վըրան. պ. ֆէրա, զիպէր. յն. իբէ՛ր, էբի՛, էբանօ, իբէրա՛նօ. լտ. սու՛բէր. Արմատն է Վեր, ʼի վեր. Որ ինչ ʼի վերոյ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»