- ՔԱՂ
- (-) NBH 2-0969 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 12c, 18c գ. Որպէս արմատ Քնղելոյ. Քաղելի խոտ անպիտան եւ վնասակար. դաղձ. որ եւ ԳԱՅԼԽՈՏ: *Զի զչար քաղն խլելով՝ բունսերմանցն մատուսցի յօդնականութիւն: Զեկամուտ քաղն չար կամացն եւ չար խորհրդոց խլել խոստովանութեամբ. Պիտ.: Յճխ. ՟Զ: *Հանել զքաղ նորա (զորթոյ). Եփր. աւետար.: *Քաղ երկրի ոչ եթէ այլուստեք լինի, այլ յարհամարհանաց եւ ʼի ծուլանաց. Եփր. համաբ.: ՔԱՂ ՀԱՆԵԼ կամ ՔԱՂՀԱՆԵԼ. ՔԱՂԱՀԱՆ ԱՌՆԵԼ. Նոյն եւ ռմկ. քաղհընել, քախնել. ἑκτέμνω excido, exseco ἑκτίλλω evello ἑκριζόω eradico. Քաղել կամ խլել զվնասակար խոտս. քաղելով ժողովել զոր հաճոյ կամ անհաճոյ թուիցի. *Այնչափ յանդգնեալ սատանայական հոգւովն, մինչեւ ʼի պատգամանց հոգւոյն սրբոյ քաղհանել, զկէս աւետարանի ընտրել առնել, եւ զկէսն իբրեւ զխոտան ʼի բաց թողուլ: Ելանէ սերմանահանն՝ կա՛մ ʼի վար, կամ ʼի քաղհանել զվնասակար բանջարս. Եզնիկ.: Ոսկ. մ. ՟Բ. 19: *Այս են բոյսք չարութեան, զոր ժիր մշակքն քաղահան առնեն, եւ զբարի բոյսն սնուցանեն. Յճխ. ՟Ժ՟Է: *Մի՛ գուցէ մինչ զորոմն քաղահան արարեալ խլիցեն, խլիցի ընդ նմա եւ ցորեանն: Դու կանուխ քաղահան որոմանն ʼի ցորենոյն արարեր. Բուզ. ՟Դ. 13: *անխոնջ փորեն, պեղեն, քաղհնեն, ստածեն: Քախնելն, որ է Թէմիզլէմիշ ընելն. Վստկ. ՟Բ. ՟Ի՟Է. ուր եւ ՟Մ՟Կ՟Բ. կայ Քախնիչ, իբր գործի քաղահան առնելոյ: Որպէս եւ Եփր. առ Լեհ. *Քախմամբ եղնճաց սրբի պարտէզնʼʼ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.