- ԱՆՋՐՊԵՏ
- (ի, աց կամ ից.) NBH 1-0232 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 10c, 12c գ. (լծ. արաբ. ճէվպէթ, միջոց.) διάστημα, διοριζόν , θριγκός, μεταξύ intervallum, distantia, disterminans septum, vallum, maeria, medium Խտրոց. միջոց. պատուար. ցանկ. հեռաւորութիւն. անկեալ ինչ ընդ մէջ որպէս որոշիչ, բաժանիչ, հեռացուցիչ, արգելիչ. ... *Որպէս ʼի մէջ մասանց շինուածոց. *Պատուարք երեք, եւ անջրպետք առ անջրպետոք երեքկին: Անջրպետ ʼի մէջ որմոց տաճարին, զի մի՛ մերձենայցեն յորմն տաճարին: Լայնութիւն որմոյն անջրպետի հինգ կանգուն: Ընդդէմ անջրպետոյն. եւ այլն. ՟Գ. Թագ. ՟Է. 4: Եզեկ. ՟Խ՟Ա. եւ ՟Խ՟Բ: *Բազում անջրպետից եւ պարսպաց պէտք են. Ոսկ. եբր. ՟Է: Եւ ʼի մէջ այլոց իրաց. *Անջրպետ ուրեմն էր խաւարն (ʼի ժամ խաչելութեան). Կոչ. ՟Ժ՟Գ: *Երեկ (այսինքն երեկոյն) զմիջին անջրպետն հասեալ ընկալաւ, ոչ յանկումն տունջեան, եւ ոչ գիշերոյ սկիզբն. Փիլ. լին.: *Այլ ինչ էր անջրպետ ընդ մէջ երկոցուն (աստուծոյ, եւ հիւղեի). Եզնիկ.: *Զայն՝ որ ոչ է յայսմ աղօթից, այլ անջրպետաւ որոշեալ. Ի գիրս խոսր.: *Ոչ կարէ ճշգրտիւ նշմարել զխորաձորոցն անջրպետսն: Ընկենու քար ընդ անջրպետսն պատենիցն: Ընդ անջրպետս վիմաց ծովու. Վեցօր. ՟Է: ԱՆՋՐՊԵՏ. Արգել. խափան. ... *Չար անջրպետ ʼի մէջ անկեալ. Եզնիկ. ՟Գ: *Ոչինչ անջրպետ ʼի մէջ արկեալ նախկի այցելութեանն. Յհ. կթ.: *Անջրպետ հզօր (մեղացն). Նար. ՟Ի՟Է: *Զոր միութիւն քրիստոնէից խրատեցաք հեթանոսաց ընդդէմ ցանկ արկանել, զայն միմեանց անջրպետ ձգեմք: Անջրպետ ձգել զթշնամութիւնն: Զխռովութիւնն անջրպետ սիրոյն ձգել: Յայս զբաղանացս անջրպետ լինի նմա բազում անգամ սատանայ. Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.: ԱՆՋՐՊԵՏ. որպէս Խտիր. որոշումն. տարբերութիւն. ֆարգ *Անջրպետ ʼի մէջ կռոցն արկանելոյ վասն ասէ զմին: Զսրբութիւնն առանձնակի հոգւոյն տալով, անջրպետ ʼի մէջ արկանելոյ է արարչական հոգւոյն եւ արարածի. Սարգ. յկ. ՟Է: Սարգ. ՟ա. պետ. ՟Ա: ԱՆՋՐՊԵՏ. Որոշօղ. բաժանօղ. զատօղ. ընդ մէջ անկեալ. *Խրամատեալ զցանկն անջրպետ՝ սրոյ սրովբէին: Ընդարձակ միջոցաւ յաւէտ անջրպետ նշուլիւքն ծածկի ʼի նոցունց. Նար. խչ. եւ Նար. կուս.: *Յօրինեցեր զխորանն անջրպետ քեզ ʼի բնակութիւն. Գանձրն.: (որ հայի եւ ʼի յաջորդ նշ:) Եւ Որոշեալ, բաժանեալ, զատուցեալ. *(Աստուած առ ʼի մէնջ) յաւէտ անջրպետ, եւ յագիս մեր միշտ. Նար. գանձ եկեղ.: *Հայր եւ հոգի առընթերակաց, եւ ոչ անջրպետք. Քեր. քերթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.