- ԱՌԱԳԱՍՏ
- (ի, ից կամ աց.) NBH 1-0281 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. ἰστίον, ἑπίσπαστρον, κάλυμμα , καταπέτασμα velum, velamen, tegumentum, oprimentum, aulaeum (լծ. առիգած. զգած. ագած. արմատն ամենեցուն է ագանել, զգենուլ.) Կտաւ կամ պաստառ պարզեալ եւ ձգեալ որպէս վարագոյր կամ անջրպետ, ծածկոյթ, նուարտան, պատրուակ, քօղ. սրահակ. սրսկապան. վրան, եւ այլն. ... *Առագաստ սրահի: Բարձրութիւն առագաստիցն. Ել. ՟Ի՟Է. ՟Լ՟Ե. ՟Լ՟Ը: Թուոց. ՟Դ: *Զձորձս իւրեանց առագաստ ձգէին ընդ ինքեանս եւ ընդ սեղանն. Ամովս. ՟Բ. 8: *Ի շղախատեռ առագաստից զնա պճնեալʼʼ. այսինքն զտաճարն. Յհ. կթ.: Նմանութեամբ ասի. *Ղօղեալ համարէին ընդ անճաճանչ յիմարութեան առագաստաւ. Իմ. ՟Ժ՟Է. 3: *Նոյն առագաստ կայ ʼի վերայ սրտից նոցա. ՟Բ. Կոր. ՟Գ. 13: *Պատառեցից զառագաստ սրտից նոցա. Ովս. ՟Ժ՟Գ. 8: *Զիւր իսկ զանձեռոցիկն մինչեւ ʼի ներքս յառագաստ սրահին զեղեալ լցեալ: Այնուհետեւ պատառեալ առագաստ հին հարաւոյ. Յհ. կթ.: *Ընդարձակեցեր թշուառացելումս զառագաստն անջրպետարան ելիցն ողորմութեան. Նար. ՟Ծ՟Բ: *ղօղեցին ընդ կեղծաւորութեանն առագաստիւ. Խոր. ՟Գ. 43: *Բացցես զաչս սրտի քո, եւ զառագաստ մտածութեան. Մագ. ՟Ե: ԱՌԱԳԱՍՏ. παστός, νυμφών thalamus Ներքին սենեակ հարսին եւ փեսայի. եւ Հարսնարանն գլխովին. ... Տե՛ս Սղ. ՟Ժ՟Ը. 5: Յովէլ. ՟Բ. 16: Տոբ. ՟Զ. 14. 18: ՟Գ. Մակ. ՟Դ. 5: Ուստի ՄԱՆԿՈՒՆՔ կամ ՈՐԴԻՔ ԱՌԱԳԱՍՏԻ, իբր Մերձաւորք փեսային, կամ հրաւիրեալքն ʼի հարսանիս. հարսնեւորք, այլախճիք: Մտթ. ՟Թ. 15: Մրկ. ՟Բ. 19: Ղկ. ՟Ե. 34: *Ելին հարսունք յառագաստաց, եւ փեսայք ʼի սենեկաց: Սարդի ոստայնք ձգեցան ʼի սենեակս առագաստաց նոցա. Եղիշ. ՟Է. ՟Ը: *Օտար է ʼի մարմնական հարսանեաց առագաստէ տրտմական ձայնք. Լմբ. սղ.: *Թագուհեացն յա ռագաստին մարգարիտ (ճապաղել). Խոր. ՟Բ. 47: Նովին նմանութեամբ ասի զարքայութենէ, զեկեղեցւոյ, եւ զսուրբ կուսէն. *Առագաստ անմահ փեսային: Երկնային առագաստ: Առագաստ հրափայլ ծագմամբ, եւ այլն. Շար.: *Յերկնայնոյն պարփակիլ փեսայի առագաստ. Յհ. իմ. ատ.: *Առագաստ սրբութեան (եկեղեցի). Յհ. կթ.: *Սրբուհի պայծառ առագաստ փրկչին քրիստոսի. Նար. կուս.: ԱՌԱԳԱՍՏ. ἰστίον, ἁρτέμων velum, artemo Կտաւ նաւաց պարզեալ ընդդէմ հողմոյ առ յարաջ վարելոյ. ... *Եւ ոչ պարզեսցէ զառագաստն. Ես. ՟Լ՟Գ. 23: *Իջուցեալ զառագաստն՝ այնպէս երթային եւ գային. Գծ. ՟Ի՟Է. 17: *Յաջողակ է հողմն, կամիմ առագաստ վերացուցանել. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Առագաստին թռչարան պատառեցաւ. Նար. ՟Ի՟Ե: *Ձգմամբ չուանացն փոփոխել զառագաստն ըստ ընթացից օդոյն: Ի յառագաստ նաւացն պշուցեալ հային: Յօրինեալ կազմածովք, առագաստիւք եւ այլն. Պիտ.: *Տեսանիցէ զմեծութիւն ծովու, հանդերձ սպիտակ առագաստիւն. Շիր.: ԱՌԱԳԱՍՏ. Թաղանթ աչաց. *Խառնեցաւ եւ ընդ այնոցիկ, որ յաչսն առագաստքն. Նիւս. կազմ. ՟Լ՟Բ: ԱՌԱԳԱՍՏ. διάφραγμα (իբր միջնացանկ.) intersepimentum, diaphragma, praecordia, membrum etc. Մաշկն մզնատեսակ՝ որ անջրպետէ զսիրտն եւ զթոքս ʼի լերդէ եւ ʼի փայծեղանէ. (ըստ յետնոց՝ Ստոծանի.) *Վերագոյն կայ սիրտն քան զառագաստն, բայց որովայն ʼի վայր կոյս. Նիւս. բն. ՟Ի:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.