- ԱՇԽԱՐՀԱԿԱԼ
- (ի, աց.) NBH 1-0261 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c ա.գ. τὸν κόσμον ἕπεχων mundumobtinens Որ կալեալ ունի զաշխարհ համօրէն՝ տիրաբար. *Աշխարհակալն աստուած. Արիստ. ՞՞: ԱՇԽԱՐՀԱԿԱԼ. κοσμοκράτωρ mundi imperium obtinens Ինքնակալ. տիեզերակալ, եւ բռնակալ. ... *Ընդ աշխարհակալս խաւարիս այսորիկ՝ ընդ այսս չարութեան. Եփես. ՟Զ. 12: *Թէպէտ նոյն ինքն դժոխք շարժեսցին, թէպէտ աշխարհակալք խաւարիս. Աթ. ՟Բ: *Իւրոցն ետ քաջալերս իւրով յաղթութեամբն յաղթել աշխարհակալ յաղթողին. Սկեւռ. յեսայ.: *Աշխարհակալ է ծնունդդ: Աշխարհակալ աղեքսանդրէ: Ամենայն շինաւանի աշխարհակալ դշխոյ. Պտմ. աղեքս.: *Ամենակալ աստուած մարդացաւ, եւ եմուտ ʼի գիր աշխարհակալ թագաւորի. Տօնակ.: *Փառաւորեալք ʼի յերկրի ճոխութեամբ աշխարհակալք: Չորից բարբարոսական աշխարհակալացն. Պիտ.: *Որ իշխանաց աշխարհակալիս էին զինուորեալք. Յհ. կթ.: *Ձեռացն աշխարհակալաց. Նար. խչ.: *Աշխարհակալ իշխանութիւն. Լմբ. սղ.: *Աշխարհակալ սպարապետութեամբ իւրով. Մովս. կաղնկտ.: ԱՇԽԱՐՀԱԿԱԼ. τοπάρχης loci praefectus, toparcha Կուսակալ, կողմնապետ. իշխան մասնաւոր աշխարհի. փաշա. *Միում յաշխարհակալաց ծառայից տեառն իմոյ. Ես. ՟Լ՟Զ. 9: Իսկ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 5. *Գրեաց յովնաթան առ աշխարհակալս, իշխանս, առ կուսակալս նոցաʼʼ. յն. լոկ, սպարտացւոց (որ թարգմանի. ցիրուցան): *Նախարարքն աշխարհակալքն կայցեն առ արքայի: Մարզպան եւ աշխարհակալ աշխարհին ած. Բուզ. ՟Գ. 8: ՟Ե. 38: ա. ԱՇԽԱՐՀԱԿԱԼ. ա. որպէս Համատարած. որ պատեալ ունի զաշխարհ. աշխարհամած. *Աշխարհակալ ծով. Վեցօր. ՟Գ: *Համապարփակ մթութեան աշխարհակալն միգի. Նար. ՟Հ՟Ե:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.