ԱՇԽԱՐՀԱԿԱՆ

ԱՇԽԱՐՀԱԿԱՆ
(ի, աց.) NBH 1-0262 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. οἱκουμενικός totius mundi, orbis Տիեզերական. եւ համաշխարհական. որ ինչ հայի առ համօրէն աշխարհ. որպէս եւ առ աշխարհ կամ ազգ մի ողջոյն. *Յիսուս զաշխարհական զմեղսն եկն է առ յանձն իւր, եւ մեռաւ. Կոչ. ՟Գ: *Ի միւսանգամ գալստեանն, եւ յաշխարհական ատենին. Շար.: *Յաշխարհականիս աւուր, յետ որոյ ոչ է ʼի ձեռն մահու փրկութիւն. Մեկն. ղեւտ.: *Յաշխարհական ʼի ճակատամարտին. Ժմ.: *Աշխարհական ամբոխիւ. Կորիւն.: *Խորհուրդ բարեաց ʼի մէջ արկանէին՝ կատարել անդ զաշխարհական կարգս եկեղեցւոյն. Բուզ. ՟Դ. 4: *Մեծի վրթանիսի, եւ ամենայն աշխարհականաց քոց խնդալʼʼ. այսինքն բնակչաց հայոց աշխարհին. Խոր. ՟Գ. 5: ԱՇԽԱՐՀԱԿԱՆ κοσμικός mundanus, mundi, βροτικός saecularis Ստորին աշխարհիս. աշխարհային. երկրաւոր. նիւթական. տարրական. մարդկային. արտաքին. մարմնաւոր. կենցաղական. քաղաքական. եւ Աշխարհասիրական. ... *Զաշխարհական սրբութիւնն. Եբր. ՟Թ. 1: *Հոգովք աշխարհականօք. Ղկ. ՟Ի՟Ա. 34: *Վրդովեալ զաշխարհական տարերս. Պտմ. աղեքս.: *Տարրն աշխարհական. եւ են տարերք չորք. Նիւս. բն.: *Զարեգակն՝ զաշխարհական հայելին. Պիսիդ.: *Դուք յաշխարհէ աստի էք, եւ ես չեմ յայսմ աշխարհէ. զաշխարհական մտածութիւնս եւ զմարմնականս ասէ: Յաշխարհական իսկ օրինակ եկն. եւ զի՞նչ ասէ. կին յորժամ ծնանիցի, եւ այլն: Կերակուրք, լուացմունք, եւ զինչ եւ իցեն գործք աշխարհականք. Ոսկ. յհ. ՟Բ. 7. 33Պ եւ ՟Ա. 17: *Յաշխարհական զբօսանաց. Ագաթ.: *Յաշխարհական սահեցմանց. Ժմ.: *Աշխարհական ալէկոծութիւն, կամ գործք. Պիտ.: *Աշխարհական պայման. Նար. մծբ.: *Աշխարհական դպրութեան երկրաւոր իմաստութեանն. Ագաթ.: *Դատաստանաց, եւ աշխարհական կարգաց. Խոր. ՟Գ. 65: ԱՇԽԱՐՀԱԿԱՆ. λαϊκός laicus, saecularis Աշխարհիկ ոք, ժողովրդական, ռամիկ. ամուսնացեալ. եւ Աշխարհասէր. ... *Զեպիսկոպոսունս, զերիցունս, զսարկաւագս, զաբեղայս, զկուսանս, եւ զայլ ամենայն աշխարհականս. Կոչ. ՟Ժ՟Դ: *Կուսին, եւ աշխարհականին. Լմբ. սղ.: *Քահանայք՝ դաւիթ ʼի կրօնաւորական կարգէ, եւ սարգիս յաշխարհական. Յհ. կթ.: *Ժողով արարեալ եպիսկոպոսաց, եւ համօրէն աշխարհականօք. Խոր. ՟Գ. 20: *Աշխարհակա՞ն ես, մի՛ զպատիւ քահանայիւ արհամարհէր. Մանդ. ՟Ժ: *Ուխտաւոր, եւ աշխարհական. Յհ. իմ. ատ.: *Ընդ գռեհիկս աշխարհականաց կեալ. Վրդ հց. ՟Բ: *Աշխարհականաց բանք են այդ, եւե մարդոց՝ որ ընդ երկիր բեւեռեալ իցեն. Ոսկ. մ. ՟Բ. 15: *Ոչ զայն ասիցէ, թէ պոռնիկ էր եսաւ, այլ որկորեայ եւ անժոյժ եւ աշխարհական. Ոսկ. եբր.: ԱՇԽԱՐՀԱԿԱՆ. δημώδης vulgaris Ռամկական. աշխարհիկ. աշխարհաբառ. ... *Հաւատն՝ յանդիմանութիւն անյայտ իրաց. յանդիմանութիւն այն է, որ աշխարհական բառով դէմընդդէմ ասեն. որպէս հայելի աչաց, նոյնօրինակ հաւատ մտաց. Ոսկիփոր.: ԱՇԽԱՐՀԱԲՆԱԿ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ. (2-1044) Որպէս Գաւառական. ռամիկ. խառնիճաղանջ. շինական. *Զբազումս յաշխարհականացն հրապուրեալ զկնի ինքեանց՝ ʼի հետիոտս տանէին ʼի մարտ հետեւակ զրուն՝ որ յաշխարհաբնակ մարդկնէն էին. Ղեւոնդ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ԱՇԽԱՐՀԱԿԱՆ" в других словарях:

  • ԱՂՔԱՏԱԳՈՅՆ — (գունի, ից.) NBH 1 0045 Chronological Sequence: 5c, 6c, 8c, 12c ա. Առաւել կամ յոյժ աղքատ ըստ ամենայն առման. *Աղքատագոյնք են նոքա քան զաղքատս. Սարգ. յկ. ՟Դ: *Աղքատն տասն լումայ միայն ունիցի, եւ զմինն աղքատագունին եւս տացէ. Մանդ. ՟Ժ: *Առաւելեալ իցէ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԻՄԱՑ — ( ) NBH 1 0155 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 12c ա. Չիմացօղ. անիմայ. անիմաստ. *Անիմաց եղեալ՝ հաւասար անասնոց գտաւ. Խոսր.: *Բերի ընդ աշխարհական զբաղմանցս խաւար՝ անիմաց ʼի լուսոյն Աստուծոյ. Լմբ. ժղ.: ԱՆԻՄԱՑ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱԲՆԱԿ — (ի, աց.) NBH 1 0260 Chronological Sequence: Early classical, 8c ա.գ. Բնակիչ աշխարհին, գաւառին. երկրցի, տեղացի. ... *Ժողովեսցսն բազմութիւն մանկտւոյ զճիւաղաբարոյ զաշխարհաբնակն: Անասնաբարոյ աշխարհաբնակքն. Ագաթ.: *Աշխարհաբնակք մարդկան, որ ժողովեալ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱԿԻՐ — ( ) NBH 1 0262 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c, 12c ա. Որ կրէ զաշխարհ. Աշխարհակալ՝ ըստ ՟Ա նշ. *Աշխարհակիր բանին բազկաց. Շար.: ԱՇԽԱՐՀԱԿԻՐ. Որ ʼի ինչ կրի յաշխարհի աստ, կամ ըստ աշխարհի լինի. աշխարհական. աշխարհային.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱՅԻՆ — (յնոյ, ոց.) NBH 1 0263 Chronological Sequence: 6c, 10c, 11c, 12c ա. Աշխարհական. իբր կենցաղական, երկրաւոր, մարմնաւոր. տարրական. աշխարհի. աշխրքի. ... *Ոչ ինչ յաշխարհային մասանց դադար առնուլʼʼ. յն. յաշխարհի մասանց. Փիլ. ՟ժ. բան.: *Հրաման առաք ʼի բաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱՎԱՐ — ( ) NBH 1 0263 Chronological Sequence: Early classical, 6c, 9c, 12c ա. Այն ինչ իրք՝ որովք լինի քաղաքավարիլ յաշխարհի. աշխարհային. քաղաքական. աշխարհական. մարդկային. *Զաշխարհավար կանոն անյեղ եւ հաստատուն պահեսցէ. Պիտ.: *Վաղ եւ առաւօտ զաշխարհավար… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԻԿ — ( ) NBH 1 0264 Chronological Sequence: Unknown date ա.գ. Աշխարհական ոք. վիճակեալն յաշխարհական կարգի. ... *Չար քան զյանցաւոր աշխարհիկ դատապարտիմք: Աշխարհիկքն ետուն զբաժինս իւրեանց: Մարդ աշխարհիկ. Վրք. հց. ՟Բ. ՟Գ: *Որդեա՛կ աշխարհիկ, ասա՛ սոցա բան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՒԵԼՈՒՄ — (լի.) NBH 1 0394 Chronological Sequence: 10c ն. ԱՒԵԼՈՒՄ որ եւ իբրեւ ռմկ. ԱՒԵԼԵԼ, ԱՒԻԼԵԼ, ԱՒԼԵԼ. ... σαρόω verro աւել ածել. *Այս սէր է, որ աւելու եւ մաքրէ ʼի մտաց մերոց զամենայն աշխարհական ցանկութիւն. լմբ. սղ: Մերթ՝ փոխանակ գրելոյ Յաւելուլ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱԶՄԱԶԱՌԱՄ — ( ) NBH 1 404 Chronological Sequence: Early classical ա. Սեպհական կարի զառամելոց. ... *Մեր ունայնութիւնս եւ բազմազառամն եւ աշխարհական բաղաջանք. Կանոն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱԶՄԱԿՈՅՏ — (կուտի, ից.) NBH 1 408 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 11c ա. Բազմութեամբ իրաց կամ՝ անձանց կուտեալ. որպէս Բազմադէզ. շատ դիզած. ... *Իբրեւ զդիակունս բազմակոյտս ʼի հրապարակս անկեալք. Յհ. կթ.: *Ջահիւք եւ մոմեղինօք, եւ բազմակոյտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»